00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ Բաքուն հանկարծ որոշեց դժգոհել ռուս խաղաղապահներից

© Sputnik / Aram NersesyanБлокпост российских миротворческих сил в Лачинском коридоре (17 ноября 2020). Карабах
Блокпост российских миротворческих сил в Лачинском коридоре (17 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2021
Բաժանորդագրվել
Պատերազմի ավարտից հետո առաջին անգամ պաշտոնական Բաքուն բացահայտ դժգոհություն ներկայացրեց Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին` մեղադրելով նրանց հայերին աջակցելու մեջ։ Հատկանշական է, որ դա տեղի ունեցավ այն օրը, երբ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց Հայաստանին ժամանակակից սպառազինության նոր խմբաքանակի մատակարարման մեկնարկի մասին։ Սա պատահական համընկնո՞ւմ էր։ Վերլուծում է Sputnik Արմենիայի սյունակագիրը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարություն էր հրապարակել, որում անսպասելիորեն խիստ քննադատության էր ենթարկել ոչ միայն Հայաստանին, այլև ռուս խաղաղապահներին։ Նրանց մեղադրել են եռակողմ համաձայնագրի պահանջները խախտելու և այնպիսի պայմաններ ստեղծելու մեջ, որոնց պարագայում հայերին հաջողվել է պահպանել իրենց ռազմական ներկայությունն Արցախում։ Հայտարարության մեջ պնդում են, որ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո ի հեճուկս ձեռք բերված պայմանավորվածությունների Արցախից «ՀՀ զինված ուժերի մնացորդները լիովին դուրս չեն բերվել»։
Колонна российских миротворцев направляется к монастырскому комплексу Дадиванк (16 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2021
Բաքուն ուզում է վարկաբեկել ռուս խաղաղապահներին, իսկ Երևանը հետ է քաշվել. Արեշև
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը ռուս խաղաղապահներին մեղադրում է այն բանում, որ ոչ միայն աչք են փակել դրա վրա, այլև հիմա թույլ են տալիս, որ հայերը նոր զորամիավորումներ տեղափոխեն Արցախ։ Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Հայաստանը վերջին օրերին իր զինված ուժերը տեղափոխել է ռուսական խաղաղապահ զորախմբի ժամանակավոր տեղակայման գոտի և նոր հենակետեր տեղադրել Մուխթարքենդի և Շուշաքենդի հարևանությամբ, ինչպես նաև Քելբաջարի և Լաչինի շրջանների արևելյան հատվածներում։ Բաքվում կարծում են, որ իրենց բանակը ադեկվատ միջոցներ է ձեռնարկում Արցախում հայերի նոր դիրքերի տեղակայումը կանխելու ուղղությամբ և ռուս խաղաղապահներից պահանջում է «վերջ դնել Ղարաբաղում ՀՀ ԶՈւ տեղակայմանը»։
Վտանգավոր է Հայաստանի և ոչ միայն նրա համար. ինչու է Էրդողանը Վրաստանին ներքաշում խաղի մեջ
Այժմ այն մասին, թե ինչ է եղել իրականում և ինչ պահանջ է դնում եռակողմ համաձայնագիրը։ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության մեջ կա կետ, որի համաձայն Երևանը պարտավորվել է իր զինված ուժերը դուրս բերել ԼՂ–ին հարող տարածքներից, որոնք ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` պետք է անցնեին Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ինչն արվել է համաձայնագրի տառին համապատասխան։ Իսկ բուն ԼՂ–ում, ավելի հստակ` այն հատվածում, որը վերահսկում է Ստեփանակերտը, անվտանգությունն ապահովում են միայն ԼՂ զինված ուժերը, ինչը որևէ կերպ չի հակասում համատեղ հայտարարության պայմաններին։
Здание Министерства иностранных дел Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2021
ԱՀ-ի ու ՀՀ-ի արտգործնախարարներն անդրադարձել են ռուսական խաղաղապահ առաքելության դերին
Չէ՞ որ փաստաթղթում նույնիսկ ակնարկ չկա այն մասին, որ Արցախն իր բանակը չպետք է ունենա։ Ավելին` առաջին կետում սևով սպիտակի վրա գրված է, որ կողմերի զինված ուժերը «կանգ են առնում զբաղեցրած դիրքերում»։ Դա նշանակում է, որ Արցախի սահմաններում հայկական ուժերն իրավասու են մինչ օրս գտնվել այնտեղ, որտեղ նրանք եղել են նոյեմբերի 10-ի գիշերը։ Համաձայնագրի այդ կետը խախտել են ոչ թե հայերը, այլ հակառակորդ կողմը, որը պատերազմի ավարտից մեկ ամիս անց հարձակում է սկսել Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ։ Դրա հետևանքով գրավվել են ոչ միայն վերոնշյալ բնակավայրերը, այլև տասնյակ հայեր են գերի վերցվել, որոնք մինչ օրս ապօրինաբար պահվում են Բաքվում։
«Բայրաքթարների» գլխին ամպեր են կուտակվել. ԱՄՆ-ն հարված կհասցնի՞ Թուրքիային
Մտացածին մեղադրանքներին երեկ երեկոյան իր գնահատականը տվեց ՀՀ արտգործնախարարությունը։ Գերատեսչության հայտարարության մեջ ընդգծվում է. «Ադրբեջանական կողմի այն պնդումները, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը սահմանում է հայկական զորամիավորումների դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից, բացահայտ կեղծիք է։ Ստեղծված իրավիճակում Արցախի Պաշտպանության բանակը, որը ձևավորվել է Արցախի ժողովրդի կողմից 90-ականներին և վերջին 30 տարիներին անվտանգության առանցքային գործոն է հանդիսացել, այսօր էլ ՌԴ խաղաղապահների հետ ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը և կյանքի իրավունքը: Առանց Պաշտպանության բանակի Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել իր պատմական հայրենիքում եւ Պաշտպանության բանակը Արցախից դուրս բերելու սցենարը Արցախը հայաթափելու սցենար է»։
Аналитик центра Орбели Тарон Ованнисян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2021
ՌԱԴԻՈ
Ադրբեջանցիներն ամեն ինչ անում են, որ խաղաղապահների վերաբերյալ պահանջ ներկայացնեն. փորձագետ
Ադրբեջանի ռազմական գերատեսչության մեղադրանքներին պատասխանել է նաև Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ «Ադրբեջանը փորձում է քողարկել տարբեր ուղղություններով իր ագրեսիվ քայլերը՝ նմանատիպ կեղծ հայտարարություն տարածելով: Չի բացառվում, որ թշնամին Թուրքիայի խորհրդով փորձում է նաև հարված հասցնել հայ-ռուսական եղբայրությանը՝ ստվերելով տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը»,– նշել է նա։
Այժմ այն մասին, որ Հայաստանն իր զինված ուժերը իբր վերջերս տեղափոխել է Արցախ և որ ռուս խաղաղապահները չեն փորձել կանխել դա։ Եթե Հայաստանն իր զինվորական ստորաբաժանումները իսկապես տեղակայեր Արցախում, Ադրբեջանը հեշտությամբ կապացուցեր դա դիտարկման տեխնիկական միջոցների օգնությամբ։ Նման դեպքերի համար է հենց Աղդամում ստեղծվել ռուս–թուրքական մոնիթորինգային կենտրոնը։ Թուրքերի տեխնիկական ռեսուրսները հաստատ բավարար են նման զորաշարժերը հետևելու համար։ Փաստերի բացակայությունը վկայում է, որ ադրբեջանական կողմի մեղադրանքներն իրականում հիմքեր չունեն և մեկ նպատակ են հետապնդում` վարկաբեկել ռուս խաղաղապահներին։ Այս առիթով հետաքրքրական է թվում մի հանգամանք։ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարության մեջ հպանցիկ հիշատակվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը Արցախում ժամանակավոր է տեղակայված։ Խաղաղապահներին որոշել են հիշեցնել, որ 4 տարի 9 ամսից նրանց լիազորությունների ժամկետն ավարտվում է։ Հավանաբար դա ակնարկ է, որ եթե խաղաղապահները հաշվի չնստեն Ադրբեջանի ղեկավարության կամքի հետ, նրանց մանդատը չի երկարացվի։
ՌԴ խաղաղապահներն Արցախում - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2021
Արցախում ռուս խաղաղապահները ականանետներ գործածելու նոր մարտավարություն են մշակել
Առաջին հայացքից տարօրինակ կարող է թվալ այն, որ Բաքուն հանկարծ հենց հիմա է բողոք ներկայացնում։ Չէ՞ որ Ադրբեջանի ղեկավարությանը միշտ էլ իմացել է, որ ԼՂ ԶՈւ–ն չի կազմացրվել և շարունակում է իր առաքելությունը։ Ավելին` Ստեփանակերտը չի թաքցրել, որ գարնանը հերթական զորակոչն է անցկացվել Արցախում։ Այն ժամանակ Բաքուն դա բավական զուսպ մեկնաբանեց։ Համենայնդեպս ռուսներին որևէ բանում չմեղադրեց։ Իսկ այսօր հանկարծ շատ ցավոտ է սկսել արձագանքել արցախյան զորքերի կողմից նոր դիրքերի տեղակայմանը։
Բացարձակ կասկած չկա, որ դա կապված է պաշտպանության նախարարներ Արշակ Կարապետյանի և Սերգեյ Շոյգուի երեկվա հանդիպման հետ, որի ժամանակ սպառազինության նոր մատակարարումների վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ինչպես նաև Տավուշում ռուս սահմանապահների տեղակայման և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի` Երասխի հատվածի մարտական հենակետ այցելելու հետ։ Կարծում եմ` խաղաղապահներին ուղղված դժգոհությունները վկայում են, որ Բաքվում սկսում են գիտակցել քաղաքական գործընթացներում առկա, իրենց համար անցանկալի դինամիկան։
Համանախագահ երկրների դեմարշը Շուշիում. ինչու է հայերին այդքան զարմացրել հունական ռևերանսը
Լրահոս
0