00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն ուզում է վարկաբեկել ռուս խաղաղապահներին, իսկ Երևանը հետ է քաշվել. Արեշև

© Sputnik / David GalstyanКолонна российских миротворцев направляется к монастырскому комплексу Дадиванк (16 ноября 2020). Карабах
Колонна российских миротворцев направляется к монастырскому комплексу Дадиванк (16 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2021
Բաժանորդագրվել
Ադրբեջանի ղեկավարությունն իր առաջ մեկ խնդիր է դրել` անդադար լարել իրավիճակը հակամարտության գոտում և սահմանագծման հարցում ճնշել Երևանին։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանն ամեն կերպ ջանում է գետնին հավասարեցնել և վարկաբեկել ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, դրան են միտված հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը` նշելով, որ Բաքուն զուգահեռ տեղեկատվական օպերացիա է իրականացնում` Երևանին մեղադրելով զինված ուժերը Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու, իսկ խաղաղապահներին` անգործության մեջ։
© Sputnik / Aram NersesyanРоссийский политолог Андрей Арешев на четвертом заседании армяно-российского "Лазаревского клуба" (14 июня 2021). Еревaн
Российский политолог Андрей Арешев на четвертом заседании армяно-российского Лазаревского клуба (14 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Российский политолог Андрей Арешев на четвертом заседании армяно-российского "Лазаревского клуба" (14 июня 2021). Еревaн
Անդրեյ Արեշև
Ադրբեջանի ԶՈւ–ն օգոստոսի 9-ին և 11-ին գնդակոծել է Պաշտպանության բանակի դիրքերը մի շարք ուղղություններով։ Ամսի 9-ին հակառակորդը հրազենից բացի կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետներ։ Իսկ այսօր հարվածային անօդաչու թռչող սարքեր է գործի դրել։ Հայկական կողմից ոչ ոք չի տուժել։ Ադրբեջանի ՊՆ–ն Հայաստանին մեղադրում է անձնակազմը «ադրբեջանական տարածք» (այսինքն` Արցախ) տեղափոխելու մեջ։ Պաշտոնական Բաքուն հայտարարում է նաև, որ ռուս խաղաղապահները պետք է կանխեն Հայաստանի այդօրինակ գործողությունները։
Азербайджанский приграничный пост на границе близ села Ерасх - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2021
Ադրբեջանական զինծառայողները կրակոցներ են արձակում նաև հարբած վիճակում. Արման Թաթոյան
Արեշևի կարծիքով` Ադրբեջանի ղեկավարության գործողություններն ու հռետորաբանությունը երկու առանցքային նպատակ ունեն։ Նախ` որոշակի լարվածություն ստեղծել Ղարաբաղում։ Այդ առումով չի կարելի բացառել նման տեղեկատվական և ռազմաքաղաքական գործողությունների կրկնությունը։
«Ադրբեջանում բավական շատ քննադատական արտահայտություններ և մեղադրանքներ հնչեցին, ինչպես իրենք են կարծում, ԼՂ–ում ռուսական խաղաղապահ զորախմբի անօրինական գտնվելու կապակցությամբ։ Ռուս խաղաղապահների մուտքից ի վեր ամենահեղինակավոր փորձագետները ենթադրություններ են հնչեցրել, որ ռուսական ներկայությունը վարկաբեկելու նպատակով սադրանքներ ու տեղեկատվական «լցոնումներ» կլինեն», – ասաց մեր զրուցակիցը։
Փորձագետը դժվարանում է կանխատեսել Ադրբեջանի նման քաղաքականության հետևանքները։ Սակայն ենթադրում է, որ Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերից պաշտոնական Երևանի հետ քաշվելու պայմաններում ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող խնդրահարույց պահերը ֆորմալ կամ ոչ ֆորմալ կերպով հարթվելու են Մոսկվայի և Բաքվի միջև։ Այլ արդյունավետ մեխանիզմ Արեշևը չի տեսնում։
Վնասված ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2021
Ադրբեջանական հենակետերը պետք է հեռացվեն բնակավայրերի մոտից. Արցախի ՄԻՊ–ը` սպառնալիքի մասին
Ինչ վերաբերում է երկրորդ նպատակին, ապա դա սահմանագծման հարցում Երևանի վրա ճնշում գործադրելն է, ինչը Բաքվում որևէ մեկը չի թաքցնում։
«Ադրբեջանական տարբեր աղբյուրները բավականին անկեղծ են խոսում հիպոթետիկ սահմանագծման և սահմանազատման նախաշեմին բանակցային դիրքերը բարելավելու ձգտման մասին։ Ըստ ադրբեջանական կողմի` սահմանագծումը ճանապարհ կհարթի հաշտության պայմանագրի համար, որը նախկին խորհրդային սահմանների ճանաչում կենթադրեր, սակայն Բաքվի համար առավել հարմար կոնֆիգուրացիայով։ Եվ պետք է ասեմ, որ ադրբեջանցիները բավական հետևողականորեն աշխատում այդ տրամաբանության մեջ», – հավելեց Արեշևը։
Նա դժգոհ է, որ ի տարբերություն հակառակորդի` Հայաստանի ղեկավարությունը հոսանքի ուղղությամբ է գնում և, զրկված լինելով արտաքին քաղաքական սուբյեկտ լինելուց, համաձայնում է այն ամենի հետ, ինչ առաջարկում են իրեն։ Առավելագույնը, որ ժամանակ առ ժամանակ կարող է անել Երևանը, աննշան հարցերի շուրջ սակարկելն է։
Հասարակության շրջանում և ԶԼՄ–ներում վերջին երկու ամիսների ընթացքում լուրեր են պտտվում, որ Հայաստանը մտադիր է Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր կնքել, որը ենթադրում է սահմանների ճանաչում և այլ զգայուն հարցերի լուծում։ Այս կասկածները ժամանակ առ ժամանակ սրվում են Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավների գոյության և դրանց հնարավոր փոխանցման մասին իշխող ուժի այս կամ այն ներկայացուցիչների հայտարարություններից հետո։
«Ես չեմ նշել Տավուշի ադրբեջանական հողերի մասին միայն». նախկին մարզպետը պարզաբանեց իր ասածը
Լրահոս
0