00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ադրբեջանցիներն ամեն ինչ անում են, որ խաղաղապահների վերաբերյալ պահանջ ներկայացնեն. փորձագետ

© Sputnik / Aram NersesyanАналитик центра "Орбели" Тарон Ованнисян в гостях радио Sputnik
Аналитик центра Орбели Тарон Ованнисян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2021
Բաժանորդագրվել
«Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ադրբեջանական սադրանքներին ու նպատակներին։
Հովհաննիսյան. «Ադրբեջանական սադրանքներն հարվածում են նաև ռուս խաղաղապահների հեղինակությանը»
Անընդհատ ագրեսիա իրականացնելն ու նոր տարածքներ զավթելու մղումը, ինչպես նաև զուգահեռաբար Հայաստանի և Արցախի բնակչության վրա ճնշում գործադրելն Ադրբեջանի գործողությունների տրամաբանության մեջ է, որի նպատակն ամբողջությամբ Արցախը հայաթափելն է և դեռ չօկուպացված հատվածների բռնազավթումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Տարոն Հովհաննիսյանը` անդրադառնալով երեկ Արցախում տեղի ունեցած դեպքերին։
Жители села Угтасар Аскеранского района Карабаха покидают свои дома перед сдачей территорий азербайджанской стороне (19 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2021
Ադրբեջանցիների կրակոցների հետևանքով Արցախում քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավարևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ: Հայկական կողմը կորուստներ չունի։
«Ադրբեջանը վերջին ամիսներին առիթը բաց չի թողնում նոր սադրանքների կամ ագրեսիայի դիմելու համար, և թիրախը հիմնականում հայ–ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, Սյունիքի և Երասխի հատվածներն են` սկսած այս տարվա մայիսից ՀՀ սուվերեն տարածքի առանձին հատվածների բռնազավթումից, վերջացրած վերջին օրերի գործողություններով։ Արցախում իրավիճակը համեմատաբար հանգիստ էր, սակայն վերջին շրջանում այնտեղ նույնպես ադրբեջանցիները սկսել են էականորեն ակտիվանալ և մասնավորապես օգոստոսի 9-ին իրականացրել են բավականին լուրջ սադրանք Մխիթարաշենի և Շոշի ուղղությամբ` կիրառելով նաև հաստոցավոր հակատանկային նռնականետներ, ինչը մեծացնում է էսկալացիայի տրամաչափը»,– ասաց վերլուծաբանը։
Հովհաննիսյանի գնահատմամբ` ադրբեջանցիներն ըստ էության նման սադրանքներով փորձում են հարվածել Ռուսաստանին և մասնավորապես ռուս խաղաղապահներին։ Ադրբեջանի իշխանության կողմից ուղղորդվող զանգվածային լրատվամիջոցներում գեներացվում են խաղաղապահների հեղինակությանը հարվածելուն ուղղված նյութեր, հոդվածներ, որոնցում գեներացվում է նաև ատելություն ռուս խաղաղապահների նկատմամբ ադրբեջանական հասարակության շրջանում։
Վերլուծաբանի դիտարկմամբ` ադրբեջանցիների հիմնական նպատակն այն է, որ կարողանան հիմք ստեղծել, որպեսզի բարենապաստ քաղաքական իրադրության պայմաններում հնգամյա ժամկետի սպառվելուց վեց ամիս առաջ պահանջեն ռուս խաղաղապահների դուրս գալն Արցախից, չհամաձայնեն խաղաղապահ առաքելության երկարաձգմանը կամ առհասարակ ցույց տան, որ խաղաղապահների գործունեությունն արդյունավետ չէ, հեղինակազրկեն այդ գործունեությունը և փորձեն դրա միջոցով ազդեցություն ունենալ Արցախում խաղաղապահների ներկայության վրա։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0