00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես ապրել Լեոպոլդ կատվի խորհրդով. Հայաստանի խորհրդարանական իրողությունները

© Sputnik / Asatur YesayantsВнеочередное заседание Парламента Армении (26 ноября 2020). Еревaн
Внеочередное заседание Парламента Армении (26 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2021
Բաժանորդագրվել
ՀՀ–ում իր աշխատանքն է սկսել 8-րդ գումարման ԱԺ–ն, որի առաջին նիստերը բավականին բուռն ընթացան։ Ընդդիմության փոխխոսնակն ընտրվեց երրորդ փորձից։ Թե ինչպես կկառուցվեն իշխանության և ընդդիմության միջև հարաբերությունները նոր ԱԺ-ում, վերլուծում է Sputnik Արմենիայի սյունակագիրը։
Անցնելով իր պարտականությունների կատարմանը` Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Թշնամանքն ու ատելությունը պետք է դուրս մղվեն այս շենքից և մեր առօրյա կյանքից։ Մարդիկ նրա համար չեն ընտրատեղամաս գնացել, որպեսզի մենք այս ամբիոնից ատելություն տարածենք»։ Ինչ-որ մեկը հավատաց, մյուսները՝ ոչ։
Продавцы шапок с национальным узором в Ереванском вернисаже - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2021
Հայրենասիրության ու ազգայնականության սահմանը, կամ պետք չէ «առյուծ կտրել» ուրիշի հողի վրա
Ամեն դեպքում միմյանց վրա քարեր շպրտելն ավելի վատ է, քան ծոցագրպանում կարկանդակ պահելը, որը հետո պետք է կիսես հարևանի հետ։ Հայաստանը (թե՛ աշխարհագրորեն, թե՛ բնույթով) այնպես է կառուցված, որ մենք բոլորս միմյանց հարևան ենք գալիս, իսկ այն բանից հետո, երբ մեզ սեղմել են տարածքային առումով, պետք է է՛լ ավելի մտերիմ դառնանք։ Հիմա ցանկացած, անգամ հենց այնպես արձակված քար անպայման ինչ-որ մեկին դիպչելու է, բայց հաշվի առնելով յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի համար բնակչության այն խտությունը, որը հիմա է ձևավորվել, առաջին հերթին հենց մերոնց կդիպչի։
Թե ովքեր են օտարները, բացատրելու կարիք կա՞։ Իսկ ովքե՞ր են մերոնք։ Պատասխանելով նոր խորհրդարանի ձևավորման ընթացքում հնչած հարցին, թե արդյո՞ք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները «Հայաստան» դաշինքի թշնամիներն են, Արծվիկ Մինասյանը պատասխանեց՝ ոչ, թշնամի չեն։ Դա անկեղծ պատասխան էր։ Քաղաքական հակառակորդները, որոնց դեմ պետք է պայքարել, մի բան է, իսկ թշնամիները, որոնց պետք է ոչնչացնել, բոլորովին այլ բան։
Զինվորի ճակատագիրը. պատերազմն ավարտվել է, բայց ապրելու համար դեռ կռվել է պետք
«Անհնար է հաղթել թշնամուն` չսովորելով ատել նրան»,-պատերազմի տարիներին այսպես էր ասում ընկեր Ստալինը, և նա գիտեր` ինչ է ասում (ճիշտ է, Արցախյան վերջին պատերազմի ընթացքում մենք կարծես թե սովորեցինք ատել թշնամիներին, բայց այ հաղթել չկարողացանք)։
Ժամանակն իր տեղն է դնում ոչ միայն իրադարձությունները, այլև դրանց մասնակցած անձանց հանդեպ վերաբերմունքը։ Իշխան Սաղաթելյանի՝ միայն երրորդ փորձից փոխխոսնակ ընտրվելը հակամարտող խմբակցությունների միջև կամուրջներ գցելու փորձ ոչ մի կերպ չես անվանի։ Նրանք, ովքեր իշխանության գլխին են, ևս մեկ անգամ հասկացրին նրանց, ովքեր ձգտում են իշխանության` տանտերերն այստեղ այնուամենայնիվ մենք ենք, ոչ թե դուք։ Այսպես թե այնպես ընտրությունը տեղի ունեցավ, իսկ ահա պատասխան շարժում ինչպես չկար, այնպես էլ չկա։
Митинг оппозиции на проспекте Баграмяна у здания Национального собрания Армении (25 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2021
Հայերը երկընտրանքի առաջ են` փախչե՞լ երկրից, թե՞ գնալ իրենց հերոսների հետևից
Միմյանց կատաղի «հարվածներ» հասցնող պատգամավորները, մեծ հաշվով, իրար օտար չեն․ դիրքորոշումները, ինչպես և պետք է լինի ցանկացած խորհրդարանում, տարբերվում են, բայց փոխհարաբերություններում սպասվող դաստիարակությունը ոչ ոք չի չեղարկել։
Չէի ուզենա պատկերացնել, որ նիստերի դահլիճից դուրս ՔՊ–ական Ռուբեն Ռուբինյանին հանդիպելիս «հայաստանական» Սեյրան Օհանյանը մեջքով է շրջվում նրան։ Կամ անցնելով «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավար Հայկ Կոնջորյանի կողքով` Ագնեսա Խամոյանը՝ հակընդդեմ ճամբարից, իր սուր լեզուն է ցույց տալիս նրա հետևից։ Այլ հարց է, որ իրենց դժգոհությունն արտահայտելիս ոչ այնքան որակյալ քաղաքական գործիչները հայհոյում և կոպտում են այնտեղ, որտեղ փորձառու և իմաստուն քաղաքական գործիչները դիպուկ խոսքով են խոցում։
Երբ Ուինսթոն Չերչիլը հեռանում էր վարչապետի պաշտոնից, և նրան փոխարինելու էր գալիս Քլեմենթ Էթլին, ինչ-որ մեկը սըր Ուինսթոնի ներկայությամբ համարձակվեց գովաբանել նրա փոխանորդին․ «Էթլին շատ համեստ է»,-ասաց այդ ինչ-որ մեկը։ Չերչիլի պատասխանը․ «Նա դրա համար բոլոր հիմքերն ունի»։ Տեղը դրեց՝ առանց անձնական վիրավորանքների, ճաշակով։ Սովորեք, պարոնայք․․․
Մենք չինական տաբատներից ենք «դուրս եկել», կամ հայերի բացահայտած Չինաստանը
«Այնպիսի տպավորություն է,-ասաց խորհրդարանական նախավարժանքին ուշադիր հետևող միչիգանցի հայ Գրեգ Մանուկյանը,- որ իշխող մեծամասնությանը վերևից հրահանգված է սրացման չգնալ, սուր անկյունները հարթել, վեճերից խուսափել և սպասել, տեսնել` ինչ կստացվի»։
-Եվ ի՞նչ կլինի։
-Խաղաղություն չի լինի, լավագույն դեպքում՝ անդորր փոթորկից առաջ,-պատասխանեց նախկին Գրիգորը, որը վաղուց արդեն ամերիկացի Գրեգ է դարձել։
Следы СССР в Армении. Машина марки ЕРАЗ армянского производства - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2021
Երևանյան «թյունինգ». ինչպես էին հայերը մեքենաներ ստեղծում, որոնք ոչ ոք չէր գողանում
Բազմանշանակ նյուանս, որին ուշադրություն են դարձրել բազմաթիվ դիտորդներ։ Ընդդիմությունը սպասում է, թե ինչ կասի և ինչպես իրեն կպահի քաղաքական գործընթացի գլխավոր կերպարը՝ Փաշինյանը։ Մի բան է, եթե վարչապետի նախաձեռնությամբ կալանավորված երկու պատգամավորներին թույլատրվի վերադառնալ իրենց համախոհների շարքեր, և նրանք իրենց օրինական տեղը զբաղեցնեց Ազգային ժողովում, և երկրի առաջին շուրթերը հայտարարեն հեղափոխության պատժիչ «չագուճը» մի կողմ դնելու մասին։ Հակառակ դեպքում դժվար է, եթե չասենք՝ անհնար, կառուցողականության սպասել։
Մինչ ատելության գիտության որակավորված դասախոսները միմյանց համոզում են ապրել «Լեոպոլդ կատվի» կոդեքսով, ուշադիր նայելով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորների ցանկին` հեռուստադիտողը չէր կարող չնկատել, որ նրանք այսպես ասած «ուրիշ պատի մեխ են»։
Իսկ հիմա վերջապես այն մասին, թե ինչ պետք է անենք մենք, որ ո՛չ պատգամավոր ենք, ո՛չ քաղաքական գործիչ, այլ պարզապես մարդ։ Թշնամությո՞ւն անենք, թե՞․․․
Մի ամսագրում կարդացած խորհուրդ․ ընկերներ ձեռք բերեք ամենուր, որտեղ գտնվում եք։
Շփվեք գործընկերների հետ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն մարդիկ, որոնք շփվում են գրասենյակում, աչքի են ընկնում լավ առողջությամբ և նույնիսկ կարող են ավելի երկար ապրել, քան մեկուսացում սիրող նրանց գործընկերները։
Օգնություն խնդրեք։ Եթե դուք երբեք ընկերներից օգնություն չեք խնդրում, զրկում եք նրանց «վերցնել և տալ» երկկողմ հարաբերություններից։ «Ես ամեն ինչ ինքս էլ կարող եմ անել» մանտրան վնասում է ձեզ, քանի որ իրականում ոչ ոք չի կարող ամեն ինչ անել մենակ։
Ամենակարևորը՝ մի վախեցեք հայտնվել իրավիճակում, որտեղ կարող եք ընկերներ ձեռք բերել։ Ինչպես հնարավոր չէ շահել լոտոյում, եթե երբեք տոմս չես գնել, այնպես էլ հնարավոր չէ նոր ընկերներ ձեռք բերել, եթե մենակ նստում եք տանը։ Հատկապես որ, ինչպես պարզվեց, հեռուստացույցը մարդու լավագույն բարեկամը չէ։
Ինչպես Խաչատուր Սուքիասյանը փականագործ չդարձավ, Օնասիսն էլ` մատուցող
Լրահոս
0