00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանյան «թյունինգ». ինչպես էին հայերը մեքենաներ ստեղծում, որոնք ոչ ոք չէր գողանում

© Sputnik / Sona Shahinyan Следы СССР в Армении. Машина марки "ЕРАЗ" армянского производства
Следы СССР в Армении. Машина марки ЕРАЗ армянского производства - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2021
Բաժանորդագրվել
Եթե երազում տեսել եք, թե ձեր ավտոմեքենան գողացել են, ապա, ըստ երազահանների, դա կարող է վկայել իր տեխնիկայի հանդեպ մեքենայի տիրոջ հոգատար վերաբերմունքի մասին։ Դա նաև կարող է կյանքում սպասվող փոփոխությունների նախանշան լինել, բացառված չէ, որ դեպի վատը։

Այս տարվա հուլիսի 10-ին չարագործները ոտնձգություն էին կատարել հայտնի դերասան Ռաֆայել Երանոսյանի մեքենայի նկատմամբ․ անհայտ անձը կամ անձինք գողացել էին նրան պատկանող «Տոյոտայի» լուսարձակը լվանալու սարքը և անվահեծի կափարիչը, իսկ մեքենան որտեղ կանգնած էր, այդտեղ էլ մնացել էր։ Ոստիկանությունը գործ է հարուցել, Երանոսյանը սպասում է արդյունքներին, իսկ ես հիշեցի Էլդար Ռյազանովի՝ 60-ականների կեսերին նկարահանված «Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմը․ գլխավոր դերերում՝ Ինոկենտի Սմոկտունովսկի, Անդրեյ Միրոնով և Անատոլի Պապանով։

Жених и невеста надевают друг другу кольца - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2021
Ինչ միջոցների էին դիմում արտերկրում ամուսնանալ ցանկացող հայերը, երբ դեռ չկար համացանցը

Ով տեսել է՝ հիշում է, ով չի տեսել՝ դժվարությամբ կհավատա, որ ԽՍՀՄ-ում սեփական մեքենա ունենալը անիրականանալի երազանք էր միլիոնավոր մարդկանց համար, ունեցողն էլ իր մեքենան խնամում ու պահպանում էր այնպես, ինչպես հարազատ երեխային, քիչ էր մնում` ձեռքերի վրա ման տային։ Ամեն դեպքում ոմանց համար երազանքը ժամանակ առ ժամանակ իրականություն էր դառնում, և շատ դեպքերում գործն առանց հայերի գլուխ չէր գալիս։

Չեմ կարող բացատրել, թե ինչու, բայց պատմականորեն ստացվել էր այնպես, ինչպես ստացվել էր․ ԽՍՀՄ տարածքում բանջարեղենի ու մրգերի առևտրով հիմնականում զբաղվում էին ադրբեջանցիները, կահույքի ու մոդայիկ հագուստի տեր-տիրակալը վրացիներն էին, իսկ հայերը կենտրոնացել էին ավտոմեքենաների առուվաճառքի վրա։ Թե՛ առաջինների, թե՛ երկրորդների, թե՛ երրորդների գործերը լավ էին։

Ավտոմեքենաների հետևից հաճախ էին Երևան գալիս, և քաղաքի փողոցներում մեքենաների հետ առաջին իսկ հանդիպումը ցնցում էր հյուրերին։ Կհարցնեք` ինչո՞վ էր ցնցում։ Ես հարցին հարցով կպատասխանեմ․ հնարավո՞ր է արդյոք սերիական «Վոլգա 21»-ից ինչ-որ բան սարքել, որը համադրելի կլինի «Bentley Continental»-ի կամ «Mercedes-Benz Maybach»-ի հետ, որոնցով այսօր երթևեկում են Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Ծառուկյանն ու մյուս հայ օլիգարխները։ Պարզվում է` հնարավոր է։

Ցանկացած համեմատություն, իհարկե, կաղում է, և բնական է` «Մոսկվիչ -408»-ից «Ferrari» չես ստանա, բայց ավտոմեքենայի արտաքին տեսքն առավելագույնս լավացնելու ու սրահի դիզայնը խենթացնող մակարդակի հասցնելու հարցում երևանցի վարպետները հավասարը չունեին։

Ինչպե՞ս էր դա արվում։ Գալիս էին նեղ շրջանակներում հայտնի վարպետի մոտ, բացատրում, թե ինչ են սպասում արդյունքում, հանձնում էին «սայլը», պայմանավորվում գումարի ու ժամկետների մասին և մի կողմ քաշվում։

Амаяк Акопян на съемках телепередачи для детей Праздник каждый день (1 апреля 1994). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2021
«Ճամպրուկներով դոլար եմ բերել». ինչու Հմայակ Հակոբյանին չհաջողվեց բացել իր թատրոնը

Ինչ-որ մեկը զբաղվում էր ներկելով, մեկ ուրիշը՝ դռների ու նստարանների պաստառները փոխելով, մյուսները ղեկանիվին կաշվից ու մորթուց պատյան էին քաշում, իսկ մեր բակի Գասիկը էլեկտրասարքավորումներով էր զբաղվում․ լրացուցիչ լուսարձակներ էր տեղադրում, լավացնում էր սրահի լուսավորությունը, բայց ամենակարևորը՝ ավելացնում էր այն ժամանակվա նորաձևության վերջին ճիչը՝ ավտոմեքենայի մագնիտոֆոնը, որը «ժողովրդական օգտագործման ապրանքներ» անվան տակ թողարկվում էր Երևանի «Մարս» պաշտպանական գործարանում։

Բայց դա դեռ ամենը չէ, Գասիկը ուրիշ բաներով էլ էր զարմացնում։ Նա առաջինն էր Հայաստանում, որ սկսեց ապակիները բարձրացնող մեխանիկական մեխանիզմը փոխարինել ավտոմատ մեխանիզմով․ սեղմեցիր կոճակի վերևի կեսը՝ ապակին բարձրանում է, սեղմեցիր ներքևի կեսը՝ իջնում է։ Հրաշք․․․

Եվ ահա նշանակված օրը և ժամին (մի շաբաթ այս կողմ, մի շաբաթ այն կողմ) հաճախորդը գալիս էր իր մեքենայի հետևից և չէր ճանաչում այն։ Հանձնում էր սերիական «Վոլգա», ստանում էր գրեթե արտասահմանյան մեքենա, ճաճանչափայլ լիմուզին՝ ներսում ոտնատակի գորգերով (ոչ միայն աչք էին շոյում, այլև խլացնում էին անիվների աղմուկը), «բարդաչոկի» ներսի լուսավորությամբ, հնչեղ ազդանշանով, որը «Կնքահայրը» ֆիլմի երաժշտությունից հատված էր կատարում (կարելի էր նաև այլ երաժշտություն պատվիրել) և մի շարք այլ թիթիզություններով։

Հիմա վերադառնանք դերասան Ռաֆայել Երանոսյանին ու նրա ճապոնական «Տոյոտային», որը զրկվել է լուսարձակը լվանալու սարքից ու անվահեծի կափարիչից։

Ի՞նչ էին անում հին օրերի ավտոտերերը նման տհաճություններից խուսափելու համար։ Մեքենան փողոցում թողնելու դեպքում դիմապակու խոզանակներն ու այն ամենը, ինչը հեշտությամբ կարելի էր պտտել-հանել ու տանել, պտտում, առանձնացնում էին և իրենց հետ տուն տանում։ Հոգսը շատ էր, բայց ապահով։ Հյուր գնալիս ժամանակ առ ժամանակ մոտենում էին մեքենային, իսկ եթե տեսադաշտ չկար, աշխատում էին երկար չմնալ։

Медицинская помощь из китайского Сианя городу-побратиму Гюмри (16 мая 2020). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2021
Մենք չինական տաբատներից ենք «դուրս եկել», կամ հայերի բացահայտած Չինաստանը

․․․Ժամանակները փոխվում են, ավտոմեքենաները շարունակում են գողանալ, բայց ավելի հազվադեպ, իսկ ապակիների խոզանակները վաղուց գրպանը չեն դնում, այսօրվա ավտոմեքենաներին ո՛չ էլեկտրիկ Գասիկն է պետք, ո՛չ նրա ոսկի ձեռքերը, բայց ավտոմեքենաների տերերի հոգին հանգիստ չէ, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա։

Պաշտոնական ժամանակագրությունից․ «Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ավտոմեքենաների թանկ համարանիշներ գողացող հանցավոր խմբի անդամների: Հանցագործների անառողջ ուշադրության օբյեկտ են դարձել «գոլդ» համարները։ ԱԱԾ-ն նման հանցավոր սխեմայի հետևանքով տուժած քաղաքացիներին կոչ է անում դիմել իրավապահ մարմիններին։

Դա, իհարկե, ավելի հուսալի է, քան երազում գողացված մեքենա տեսնելիս երազահանին դիմելը։ Եվ «Հույսդ Աստծո վրա դիր, բայց ինքդ էլ մի թուլացիր» ասացվածքը ոչ ոք չի չեղարկել։

Վերջաբան։ 1960թ-ից Երևանում սկսեցին արտադրել «Երազ» ավտոմեքենան․ շարժիչը, բենզինի բաքն ու ռադիատորի ցանցը՝ Գազ-24-ից, թափքի վահանակները՝ Ռաֆ-977 միկրոավտոբուսից, ենթալուսարձակները՝ ԿամԱԶ-ից, օգտագործման ժամկետը՝ լավագույն դեպքում հինգ տարի։ Պատճառը՝ մեքենայի բացառիկ ցածր որակն էր թողարկման ամբողջ շրջանում, որն ավարտվեց 1966թ․-ին։ Գլխավոր արժանիք մեկն էր՝ հայկական «Երազները» ոչ ոք չէր գողանում։

Լրահոս
0