00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը երկընտրանքի առաջ են` փախչե՞լ երկրից, թե՞ գնալ իրենց հերոսների հետևից

© Sputnik / Asatur YesayantsМитинг оппозиции на проспекте Баграмяна у здания Национального собрания Армении (25 февраля 2021). Еревaн
Митинг оппозиции на проспекте Баграмяна у здания Национального собрания Армении (25 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2021
Բաժանորդագրվել
Հայաստանյան ընտրությունները հստակություն չմտցրին մեր պետության զարգացման հեռանկարում։ Բոլորը հասկանում են, որ երկիրն անմխիթար վիճակում է։ Sputnik Արմենիայի սյունակագիրը մտորում է իրադարձություններին լռելյայն հետևող ժողովրդի ապագայի մասին։

Հայաստանյան ընդդիմության առաջնորդների ելույթների պաթոսն ու հաղթական տոնը պակասեցին, մինչդեռ իշխանությունն ուղղեց մեջքն ու սկսեց քաղաքացիներին նոր թափով ապացուցել, որ Հայաստանում ապագա կա։

Шествие оппозиции с требованием отставки правительства Армении во главе с премьер-министром (14 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2021
«Աջդ քաշած» ապրել չես կարող, կամ ինչ ցույց տվեցին ԱԺ ընտրությունների արդյունքները

Երկիրը փոքրանում է չափերով, կորցնում է իր կշիռն ու տեղը աշխարհի քաղաքական քարտեզի վրա, իսկ եթե այսպես շարունակվի, կարող է վերածվել աշխարհագրական հասկացության։ Մարդիկ զգուշորեն են մեկնաբանում իրավիճակը, անորոշ արտահայտություններ են անում կամ ընդհանրապես հրաժարվում են խոսել։

Քաղաքացիների համար հեշտ չէ. մի դեպքում ստիպված են պաշտպանվել անտարբեր լինելու մեղադրանքներից, մյուս դեպքում՝ հակադարձել իրենց վաղվա օրվա հանդեպ չափից ավելի լավատեսական լինելու կշտամբանքներից։

Ընդդիմության ամենակոշտ մեղադրանքներից մեկը սա է` իշխանության ղեկը կրկին հանձնելով Փաշինյանին (ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան. խմբ.)` հայ ժողովուրդը գիտակցված սխալ գործեց։ Դա արդեն ճակատագրական է Հայաստանի համար։ Այս գիտակցված սխալով հայ ժողովուրդն աշխարհին ցույց տվեց իր անմխիթար վիճակն ու մարազմի հասնող քաղաքական տհասությունը։

Մտածելու բան կա։ Պատերազմը տանուլ է տրված։ Այնպես չէ, որ տնտեսության մեջ մեծ հաջողություններ ունենք. մի կողմից՝ չհաղթահարված կորոնավիրուս, մյուս կողմից՝ հասարակության պառակտում ու փախստականներ։ Եվ բոլորին կարծես թե մեկ է։

Медицинская помощь из китайского Сианя городу-побратиму Гюмри (16 мая 2020). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2021
Մենք չինական տաբատներից ենք «դուրս եկել», կամ հայերի բացահայտած Չինաստանը

Մարդիկ նստում են սրճարաներում ու ռեստորաններում, զվարճանում են Սևանում ու Ծաղկաձորում։ Ասես ոչինչ չի եղել։ ԶԼՄ-ներն անհանգստանում են՝ ի՞նչ է տեղի ունենում մարդկանց ու Հայաստանի հետ, ո՞րն է ազգային ինքնասիրության կորստի պատճառը։

Տարբերակները շատ են` ինքնապահպանման բնազդը թուլացել է, ու դրական էներգիան սպառվել է, հին ազգը «մաշվել» է ու մոտենում է իր բնական անհետացմանը։ Իսկ եթե այդպես է, ուրեմն ի՞նչ անենք։

Քաղաքական դասը, ոմանց կարծիքով, պետք է հասկանա, որ մեր պետության համար Ռուսաստանի հետ դաշինք կազմելը գոյատևելու միակ տարբերակն է։ Եվ Հայաստանը պետք է այդ հարցով զբաղվի ամենօրյա ռեժիմով, ոչ թե դոնորական օգնության ակնկալիքով։

... Հայաստանը դառնում է տարածաշրջանի ամենահետամնաց երկիրը, ու այդ միտումը սկսում է ինստիտուցիոնալ բնույթ ստանալ. սա «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի անդամ, երկրի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ախտորոշումն է։

Իշխանությունն իր հերթին չի հոգնում քաղաքական բարդ իրավիճակում ճիշտ կողմնորոշված քաղաքացիների արժանիքները գովաբանելուց, շնորհակալություն է հայտնում նրանց իմաստության, խորաթափանցության և լուսավոր անցյալ վերադառնալուց հրաժարվելու համար։ Հաճոյախոսություններն ընդունվում են, բայց առանց մեծ խանդավառության։

И.о. премьер-министра Никол Пашинян на предвыборной агиткампании в Котайкской области (13 июня 2021). Егвард - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2021
Մի «չագուճի» պատմություն, կամ ինչպե՞ս են այլ երկրներում վերաբերվում առաջին դեմքի սխալներին

Նախազգուշացումներն այն մասին, որ պարտվելով պատերազմում ու թիզ-թիզ հանձնելով սահմանամերձ հողերը` հայերը կորցնում են իրենց երկիրը, ասես անհանգստություն չեն առաջացնում։ Գուցե ոչ թե կորցնում ենք, այլ գտնո՞ւմ։ Գուցե ամենօրյա դժվարություններով, տագնապներով, չլուծված խնդիրներով ու անորոշություններով երկիրը փոխում են մեկ ա՞յլ երկրի, որտեղ կարելի է ապրել, թեկուզ ուրիշի ղեկավարության տակ, բայց առանց մի կտոր հացի մասին մտածելու, առանց պատերազմների, արյունահեղության ու գերիների։ Սա էլ է տարբերակ, չէ՞։

Բայց այդ դեպքում անմիջապես հարց է ծագում։ Իսկ ի՞նչ եղան հարգելի քաղաքացիները, որոնք վանկարկում էին. «Մենք ենք տերը մեր երկրի»։ Ո՞ւր կորան հայրենասիրական «դըմփ-դըմփ-հու» գոռացողները, և որտե՞ղ է ամենահին, ամենահաջողված, ամենաառաջին ու չգերազանցված ազգ լինելու հպարտությունը։

Պատասխան չեն տալիս։ Անընդհատ խոսում են դեմքը կորցնելու ու սեփական ճակատագրի հանդեպ անտարբեր լինելու մասին։ Ժողովուրդը լռում է, լավագույն դեպքում՝ թեթև հակադարձում ավանդույթները մոռանալու ու անտարբերության  կշտամբանքներին։

Բայց այնպես չէ, որ ամեն ինչ պարզ է. «Արցախը հանձնված է, ես սպասում եմ վատագույնին, սպասում եմ, որ մենք կմնանք առանց հայրենիքի, ես դրան սպասում եմ։ Մենք կա՛մ պետք է մահանանք մեր հողի վրա, կա՛մ քոչվոր ցեղ դառնանք», - ասում է Սվետլանա Գրիգորյանը ադրբեջանցիների թիրախում հայտնված Երասխից։

Советский автомобиль ГАЗ-24 Волга (1970 год) - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2021
Վեճ Հայաստանի սահմանին. ինչպես Վլադիմիր Մովսիսյանը պատանդ դարձավ դեռ խորհրդային տարիներին

Երասխի մեկ այլ բնակիչ էլ վստահեցնում է, որ գյուղացիները չեն վախենում կրակոցներից և չեն լքի գյուղը. «Սա մեր հողն է։ Ո՞ւր ենք գնալու: Ի՞նչ է, Երևանում անվտանգ է»։

...Ասում են` երբեք չի գոյատևում այն ժողովուրդը, որն ընդունում է հարևանի աչքերով ներկայացված սեփական պատմության մեկնաբանությունը, իսկ հիմա հարևաններն ինչպես ուզում են, այդպես էլ մեկնաբանում են մեր անցյալը։

Այսօր մի ծայրահեղությունից մյուսն ենք ընկել։ Պարծենում էինք մեր կրթությամբ ու բարձր ինտելեկտով, իսկ հիմա Համաշխարհային բանկի հետազոտություններից տեղեկանում ենք, որ Հայաստանում կրթական աղքատության մակարդակը երեսունհինգ տոկոս է, ու չի կարելի ասել, որ դա ինչ-որ մեկին խիստ անհանգստացնում է։ Փորձագետների գնահատականներով՝ անցած տարի բուհ դիմորդների կեսը տարրական գիտելիք չի ունեցել, այսօր պատկերն ավելի տխուր է։ Բա հետո՞։

Հայրենիքին հրաժեշտ տալու մեկ ուրիշ պատճառ էլ կա` մարդիկ ձգտում են դեպի այն երկրներ, որտեղ երեխաներին կարելի է պատշաճ կրթություն տալ։ Ծնողներն իրենց երեխաների հետ հիմնականում մեկնում են Ռուսաստան, որտեղ արդեն իսկ հայերն ավելի շատ են, քան Հայաստանում։ Եթե «փախչել այստեղից» մոտեցումը չհաջողվի բեկել, Հայաստանի անապատացումը տեղի կունենա ոչ միայն ջրային աղբյուրների չորացման ու անտառահատումների պատճառով...

Озеро Сев Лич - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2021
Ինչպես էին ուզում Սև լճի խնդիրը լուծել խորհրդային տարիներին

Տասնամյակներ շարունակ գլուխ էինք գովում ինչ-որ տեղ իրական, ինչ-որ տեղ առասպելական ձեռքբերումներով ու նվաճումներով գիտության, արվեստի, գրականության, սպորտի ոլորտներում։ Ամեն ինչով, այդ թվում` Ֆրունզիկ Մկրտչյանի գովերգած տոլմայով:

Լա՛վ, տոլման դնենք մի կողմ ու հիշենք Խորհրդային Միության մարշալներին, ծովակալներին ու Խորհրդային Միության հերոսներին (օդաչու Նելսոն Ստեփանյանը կրկնակի հերոս է)` Հովհաննես Բաղրամյան, Հովհաննես Իսակով, Համազասպ Բաբաջանյան, Արմենակ Խանփերյանց:

Այս փառավոր անունները (ու ոչ միայն այս) խցկենք պատմության դասագրքերի վերջին էջերում ու երկարաժամկետ պարտությունների հիմք դնե՞նք, թե՞ ընդմիշտ մտապահենք մեր հիշողության մեջ ու գնանք մեր հերոսների հետևից։ Հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի։ Այլընտրանք չունենք։

Լրահոս
0