00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատարանը որոշեց բերման ենթարկել ԱԺ նիստերին մասնակցող պատգամավոր Արմեն Գևորգյանին

© Sputnik / Aram NersesyanАрмен Геворгян на заседании Парламента (4 августа 2021). Еревaн
Армен Геворгян на заседании Парламента (4 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2021
Բաժանորդագրվել
Գևորգյանի փաստաբանը հիշեցրեց, որ իր պաշտպանյալն այժմ պատգամավորական անձեռնմխելի կարգավիճակ ունի, նրա նկատմամբ հարկադրանքի որևէ միջոց չի կարող կիրառվել առանց ԱԺ-ի թույլտվության։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվեց գործարար Սիլվա Համբարձումյանի գործով դատավարությունն ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի։
Դատական նիստում Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ նշելով, որ իր պաշտպանյալն այժմ 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր է և մասնակցում է օգոստոսի 2-ին մեկնարկած նստաշրջանին։
«Օբյեկտիվորեն նա դատական նիստին ներկայանալու հնարավորություն չունի»,– ասաց փաստաբանը` հավելելով, որ բացի այդ Գևորգյանը «Հայաստան» խմբակցության որոշմամբ առաջադրվելու է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, իսկ ԱԺ-ում ներկա պահին ընթանում է մշտական հանձնաժողովների նախագահների առաջադրման ու ընտրության գործընթացը։
Դատարանը, սակայն, Արմեն Գևորգյանի բացակայությունն անհարգելի համարեց, իսկ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդեց դատավարական հարկադրանքի միջոց կիրառել Գևորգյանին դատական հաջորդ նիստին բերման ենթարկելու համար։ Ի պատասխան Գևորգյանի փաստաբանը հիշեցրեց, որ իր պաշտպանյալն այժմ պատգամավորական անձեռնմխելի կարգավիճակ ունի, և նրա նկատմամբ առանց ԱԺ-ի թույլտվության հարկադրանքի որևէ միջոց չի կարող կիրառվել։
Роберт Кочарян во время заседания суда по делу 1 марта (2 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Քոչարյանի գործով հերթական նիստը հետաձգվեց. դատավորը մերժեց պաշտպանի խնդրանքը
«Եթե սա դառնա դատական պրակտիկա, ապա լուրջ քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալու մեխանիզմ կարող է դառնալ», - զգուշացրեց դատական նիստին ներկա երկրորդ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը` առաջարկելով տարանջատել ԱԺ–ի և դատարանի նիստերի օրերը։
Դատավոր Դանիբեկյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել հաջորդ դատական նիստին Արմեն Գևորգյանի ներկայությունն ապահովելու համար և որոշեց նախկին փոխվարչապետին հաջորդ նիստին բերման ենթարկել դատարան։
Իսկ դատական հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 17-ը՝ ժամը 13։00-ին։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Քոչարյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, «Թի Էս Էս Սի Արմենիայի» տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստել է, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008–ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։
Ռոբերտ Քոչարյանը գտել է դատավորի ցավոտ տեղը
Ըստ մեղադրական եզրակացության` Արմեն Գևորգյանը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը Հայաստանում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309 միլիոն դրամին համարժեք 1 միլիոն դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործը կասեցվել է
Լրահոս
0