00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարյանի գործով հերթական նիստը հետաձգվեց. դատավորը մերժեց պաշտպանի խնդրանքը

© Sputnik / Asatur YesayantsРоберт Кочарян во время заседания суда по делу "1 марта" (2 марта 2021). Еревaн
Роберт Кочарян во время заседания суда по делу 1 марта (2 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Բաժանորդագրվել
Աննա Դանիբեկյանը կարծում է, որ հիմնավոր չէ Ռոբերտ Քոչարյանի` ընտրություններին մասնակցելու պատրվակով դատական նիստերը հունիսի 20-ից հետո նշանակելու պնդումը։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստն այսօր էլ հետաձգվեց։ Նման որոշում կայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանը։

Նշենք, որ նիստն ընթանում էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում։ Քոչարյանը և Գևորգյանը ներկա էին նիստին։

Դանիբեկյանը հայտնեց, որ դատարան է ներկայացվել դիմում, ըստ որի` Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն արձակուրդում է։ Դատավորը հենց այդ պատճառով էլ հետաձգեց այսօրվա նիստը։

Секретарь Совета безопасности Армении Армен Григорян во время интервью агентству Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Դուք այդ մարդուն լո՞ւրջ եք ընդունում. Ռոբերտ Քոչարյանը՝ ԱԽ քարտուղարի մասին

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարևանյանն ինչպես նախորդ (հունիսի 11-ին կայացած) նիստին, այնպես էլ այսօր խնդրեց դատական հաջորդ նիստը նշանակել արտահերթ ընտրությունների ավարտից հետո, կամ գոնե լռության օրը՝ հունիսի 19-ին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քոչարյանը մասնակցում է  ընտրություններին։

Ի դեպ, Վարդևանյանը տեղեկացրեց, որ վաղվանից ինքն էլ մեկնում է արձակուրդ, քանի որ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ է նշանակվել։

Դանիբեկյանը, սակայն, դրանք հիմնավոր պատճառ չհամարեց, և հաջորդ դատական նիստը նշանակեց հունիսի 15-ին, ժամը 13։00-ին։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Քոչարյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, «Թի Էս Էս Սի Արմենիայի» տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստել է, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008–ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։

«Մաշեցնելու ենք մինչև քոքը». Քոչարյանը` Նիկոլ Փաշինյանի վարկանիշի ու վերընտրվելու մասին

Նշենք, որ մյուս քրգործով` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 (սահմանադրական կարգը տապալելը) հոդվածով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ ՍԴ–ն որոշել էր, որ այդ հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։

Արմեն Գևորգյանն էլ մեղադրվում է փողերի լվացման մեջ։

Լրահոս
0