https://arm.sputniknews.ru/20210809/stanislav-zasy-hh-ax-grasenyakum-qnnarkel-e-hay-adrbejanakan-sahmanin-tirox-iravijaky-28608858.html
Ստանիսլավ Զասը ՀՀ ԱԽ գրասենյակում քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ստանիսլավ Զասը ՀՀ ԱԽ գրասենյակում քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Sputnik Արմենիա
Հայկ Պետրոսյանն ու Ստանիսլավ Զասն անդրադարձել են նաև կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունների նախապատրաստման ընթացքին։ 09.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-09T13:17+0400
2021-08-09T13:17+0400
2021-08-09T13:17+0400
քաղաքականություն
հայաստան
ստանիսլավ զաս
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ադրբեջան
անվտանգության խորհուրդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/09/28608722_0:110:1601:1014_1920x0_80_0_0_6305753ab4c420c049c7a3f2f24ee3f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակում այսօր տեղի է ունեցել ԱԽ գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, դրա շուրջ վերջին զարգացումները և ՀԱՊԿ շրջանակներում առկա մեխանիզմների օգտագործման հնարավորությունները իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացում:Զրուցակիցներն անդրադարձել են նաև ս.թ. սեպտեմբերին Տաջիկստանում կայանալիք ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում քննարկվելիք փաստաթղթերի նախագծերի համաձայնեցման, ինչպես նաև կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունների նախապատրաստման ընթացքին:Հիշեցնենք` Հայաստանը ՀԱՊԿ նախագահությունը ստանձնում է այս տարվա սեպտեմբերի 16-ին։ Զասը Հայաստան է ժամանել այսօր` օգոստոսի 9-ին։ Այցի շրջանակում հանդիպումներ են նախատեսվում նաև ՀՀ վարչապետի, պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ։ Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հրավիրել էր միասին այցելել ՀՀ-Ադրբեջանի սահման։Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 6–ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։Թաթոյանն ադրբեջանցիների սադրանքից հետո Երասխում բռնկված հրդեհից տեսանյութ է հրապարակելԱվելին` հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։Հուլիսի 30–ին խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։Հուլիսի 31-ին ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ կատարել, ավելի ուշ նրանք կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա։
https://arm.sputniknews.ru/20210809/adrbekanakan-sadranqner-ev-sparnaliqner-armen-grigoryann-yndunel-e-hapk-naxagahin-28608440.html
https://arm.sputniknews.ru/20210807/adrbejancinery-krakelen-sev-lji-mot-28592692.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/09/28608722_0:59:1601:1065_1920x0_80_0_0_dedc5e402ce90197e2c929316c210375.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղաքականություն, հայաստան, ստանիսլավ զաս, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ադրբեջան, անվտանգության խորհուրդ
քաղաքականություն, հայաստան, ստանիսլավ զաս, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ադրբեջան, անվտանգության խորհուրդ
Ստանիսլավ Զասը ՀՀ ԱԽ գրասենյակում քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Հայկ Պետրոսյանն ու Ստանիսլավ Զասն անդրադարձել են նաև կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունների նախապատրաստման ընթացքին։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակում այսօր տեղի է ունեցել ԱԽ գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԽ
մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, դրա շուրջ վերջին զարգացումները և ՀԱՊԿ շրջանակներում առկա մեխանիզմների օգտագործման հնարավորությունները իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացում:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ս.թ. սեպտեմբերին Տաջիկստանում կայանալիք ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում քննարկվելիք փաստաթղթերի նախագծերի համաձայնեցման, ինչպես նաև կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունների նախապատրաստման ընթացքին:
Հիշեցնենք`
Հայաստանը ՀԱՊԿ նախագահությունը ստանձնում է այս տարվա սեպտեմբերի 16-ին։ Զասը Հայաստան է
ժամանել այսօր` օգոստոսի 9-ին։ Այցի շրջանակում հանդիպումներ են նախատեսվում նաև ՀՀ վարչապետի, պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ։ Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հրավիրել էր միասին այցելել ՀՀ-Ադրբեջանի սահման։
Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 6–ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը
համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։
Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Ավելին` հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։
Հուլիսի 30–ին խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։