https://arm.sputniknews.ru/20210807/adrbejancinery-krakelen-sev-lji-mot-28592692.html
Ադրբեջանցիները կրակել են Սև լճի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանցիները կրակել են Սև լճի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Sputnik Արմենիա
Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան: 07.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-07T14:47+0400
2021-08-07T14:47+0400
2021-08-07T14:54+0400
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սյունիք
սև լիճ
կրակոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27530160_0:84:1601:984_1920x0_80_0_0_364dcdb2c3dc656fe85f0c888aa9ea96.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանցիներն այսօր կրակել են Սև լճի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։«Օգոստոսի 7-ին, ժամը 11:40-ից 12:00-ը, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ:Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Տեղեկացվում է, որ հայկական կողմից տուժածներ չկան:Հիշեցնենք, որ օգոստոսի 6–ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։Նշենք, որ հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։Թաթոյանն ադրբեջանցիների սադրանքից հետո Երասխում բռնկված հրդեհից տեսանյութ է հրապարակելԱվելին` հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։Հուլիսի 30–ին խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։Հուլիսի 31-ին ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ կատարել, ավելի ուշ նրանք կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա։
https://arm.sputniknews.ru/20210805/rd-n-chi-karox-sahmanapahner-texakayel-hay-adrbejanakan-sahmanin-28566292.html
ադրբեջան
սյունիք
սև լիճ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0d/27530160_88:0:1511:1067_1920x0_80_0_0_4ebe0f63866c3a9ec9a7f0b76207c757.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սյունիք, սև լիճ, կրակոց
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սյունիք, սև լիճ, կրակոց
Ադրբեջանցիները կրակել են Սև լճի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
14:47 07.08.2021 (Թարմացված է: 14:54 07.08.2021) Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանցիներն այսօր կրակել են Սև լճի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը
հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Օգոստոսի 7-ին, ժամը 11:40-ից 12:00-ը, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Տեղեկացվում է, որ հայկական կողմից տուժածներ չկան:
Հիշեցնենք, որ օգոստոսի 6–ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Նշենք, որ հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը
համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։
Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Ավելին` հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։
Հուլիսի 30–ին խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։