https://arm.sputniknews.ru/20210809/adrbekanakan-sadranqner-ev-sparnaliqner-armen-grigoryann-yndunel-e-hapk-naxagahin-28608440.html
Ադրբեջանական սադրանքներ և սպառնալիքներ. Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀԱՊԿ նախագահին
Ադրբեջանական սադրանքներ և սպառնալիքներ. Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀԱՊԿ նախագահին
Sputnik Արմենիա
Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի ու Ստանիսլավ Զասի հանդիպման ժամանակ երկուստեք շեշտվել է իրավիճակի դեէսկալացիայի... 09.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-09T12:47+0400
2021-08-09T12:47+0400
2021-08-09T12:54+0400
հայաստան
քաղաքականություն
ստանիսլավ զաս
արմեն գրիգորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/09/28608295_0:122:1600:1027_1920x0_80_0_0_3da33f92b78011b707331fc98ca1091f.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈւ ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությունը, ինչպես նաև Ադրբեջանի պարբերական սադրանքները՝ այդ թվում Նախիջևանի տարածքից։ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգային և կովկասյան տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հայկական կողմի գնահատականների շրջանակում Գրիգորյանը ուշադրություն է հրավիրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքներին և դրանցից բխող սպառնալիքներին։ Երկուստեք շեշտվել է իրավիճակի դեէսկալացիայի անհրաժեշտությունը։Ստանիսլավ Զասն ու Արմեն Գրիգորյանը
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և ընդգծվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արցախյան հիմնահարցի համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը։Կողմերն անդրադարձել են նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությանը։Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է հայկական նախագահության հայեցակարգային մոտեցումների մասին՝ շեշտելով, որ առաջնահերթություններից են լինելու կազմակերպության արդյունավետության բարձրացումը և անդամ պետությունների կարիքներին ժամանակին արձագանքելու մեխանիզմների ամրապնդումը։Ստանիսլավ Զասն իր հերթին ընդգծել է ՀԱՊԿ կատարելագործման կարևորությունը և վստահեցրել, որ ՀԱՊԿ աշխատանքային մարմինները կներդնեն բոլոր ջանքերը հայկական կողմի հայտարարվելիք առաջնահերթությունները կյանքի կոչելու համար։Ստանիսլավ Զաս
Հիշեցնենք` Հայաստանը ՀԱՊԿ նախագահությունը ստանձնում է այս տարվա սեպտեմբերի 16-ին։ Զասը Հայաստան է ժամանել այսօր` օգոստոսի 9-ին։ Այցի շրջանակում հանդիպումներ են նախատեսվում նաև ՀՀ վարչապետի, պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ։ Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հրավիրել էր միասին այցելել ՀՀ-Ադրբեջանի սահման։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/09/28608295_0:62:1600:1067_1920x0_80_0_0_facb98b8b580e8a31f16518f9c6937f6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քաղաքականություն, ստանիսլավ զաս, արմեն գրիգորյան
հայաստան, քաղաքականություն, ստանիսլավ զաս, արմեն գրիգորյան
Ադրբեջանական սադրանքներ և սպառնալիքներ. Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀԱՊԿ նախագահին
12:47 09.08.2021 (Թարմացված է: 12:54 09.08.2021) Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի ու Ստանիսլավ Զասի հանդիպման ժամանակ երկուստեք շեշտվել է իրավիճակի դեէսկալացիայի անհրաժեշտությունը։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության
մամուլի ծառայությունը։
Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈւ ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությունը, ինչպես նաև Ադրբեջանի պարբերական սադրանքները՝ այդ թվում Նախիջևանի տարածքից։ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգային և կովկասյան տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հայկական կողմի գնահատականների շրջանակում Գրիգորյանը ուշադրություն է հրավիրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքներին և դրանցից բխող սպառնալիքներին։ Երկուստեք շեշտվել է իրավիճակի դեէսկալացիայի անհրաժեշտությունը։
Ստանիսլավ Զասն ու Արմեն Գրիգորյանը
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և ընդգծվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արցախյան հիմնահարցի համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը։
Կողմերն անդրադարձել են նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությանը։
Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է հայկական նախագահության հայեցակարգային մոտեցումների մասին՝ շեշտելով, որ առաջնահերթություններից են լինելու կազմակերպության արդյունավետության բարձրացումը և անդամ պետությունների կարիքներին ժամանակին արձագանքելու մեխանիզմների ամրապնդումը։
Ստանիսլավ Զասն իր հերթին ընդգծել է ՀԱՊԿ կատարելագործման կարևորությունը և վստահեցրել, որ ՀԱՊԿ աշխատանքային մարմինները կներդնեն բոլոր ջանքերը հայկական կողմի հայտարարվելիք առաջնահերթությունները կյանքի կոչելու համար։
Հիշեցնենք` Հայաստանը ՀԱՊԿ նախագահությունը ստանձնում է այս տարվա սեպտեմբերի 16-ին։ Զասը Հայաստան է
ժամանել այսօր` օգոստոսի 9-ին։ Այցի շրջանակում հանդիպումներ են նախատեսվում նաև ՀՀ վարչապետի, պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ։ Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հրավիրել էր միասին այցելել ՀՀ-Ադրբեջանի սահման։