https://arm.sputniknews.ru/20210809/lavrovn-u-adrbejani-artgorstnakharary-qnnarkel-en-hay-adrbejanakan-sahmanin-tirox-iravijaky-28609115.html
Լավրովն ու Բայրամովը խոսել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Լավրովն ու Բայրամովը խոսել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները իրադրության կարգավորման ուղիների վերաբերյալ մտքեր են փոխանակել։ 09.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-09T13:43+0400
2021-08-09T13:43+0400
2021-08-09T13:48+0400
քաղաքականություն
հայաստան
ադրբեջան
սերգեյ լավրով
ջեյհուն բայրամով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/17/24564487_0:0:2858:1608_1920x0_80_0_0_0c83c41cf5b09ad8ac5b1ab461dcbd73.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Այսօր կայացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր։Հիշեցնենք` օգոստոսի 6–ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։Թաթոյանն ադրբեջանցիների սադրանքից հետո Երասխում բռնկված հրդեհից տեսանյութ է հրապարակելԱվելին` հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։Հուլիսի 30–ին խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։Հուլիսի 31-ին ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ կատարել, ավելի ուշ նրանք կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա։
https://arm.sputniknews.ru/20210807/adrbejancinery-krakelen-sev-lji-mot-28592692.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/17/24564487_95:0:2824:2047_1920x0_80_0_0_2a842ca8f4a827e29ed7499fc262131a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղաքականություն, հայաստան, ադրբեջան, սերգեյ լավրով, ջեյհուն բայրամով
քաղաքականություն, հայաստան, ադրբեջան, սերգեյ լավրով, ջեյհուն բայրամով
Լավրովն ու Բայրամովը խոսել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
13:43 09.08.2021 (Թարմացված է: 13:48 09.08.2021) Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները իրադրության կարգավորման ուղիների վերաբերյալ մտքեր են փոխանակել։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Այսօր կայացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարության
մամուլի ծառայությունը։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր։
«Տեղի է ունեցել մտքերի առարկայական փոխանակում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման տարբեր ասպեկտների, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի իրադրության կարգավորման ուղիների վերաբերյալ: Ընդգծվել է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շուտափույթ վերսկսման կարևորությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` օգոստոսի 6–ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը
համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։
Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Ավելին` հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։
Հուլիսի 30–ին խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։