00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վտանգավոր է Հայաստանի և ոչ միայն նրա համար. ինչու է Էրդողանը Վրաստանին ներքաշում խաղի մեջ

© Photo : Министерство обороны Азербайджана / Անցնել մեդիապահոցԹուրք–ադրբեջանական զորավարժություններ
Թուրք–ադրբեջանական զորավարժություններ - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
Բաժանորդագրվել
Էրդողանի վարչակազմին մոտ կանգնած Türkiye թերթը պնդում է, որ թուրք-ադրբեջանա-վրացական զորավարժությունների նպատակներից մեկը Հայաստանին վախեցնելն է։ Իսկ Թբիլիսիի ինչի՞ն է դա պետք` փորձել է հասկանալ Sputnik Արմենիայի սյունակագիրը։
Անկարայի մերձակայքում գտնվող զորավարժարանում շարունակվում են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի համատեղ զորավարժությունները։ Սա Արցախյան 44-օրյա պատերազմից հետո առաջին նման միջոցառումն է, որին վրացի զինվորականները մասնակցում են ադրբեջանցի և թուրք գործընկերների հետ համատեղ։
Թուրք-ադրբեջանա-վրացական զորավարժությունները, որոնք կոչվում են «Caucasus Eagle» («Կովկասյան արծիվ»), սովորաբար անցկացվում են երկու տարին մեկ։ Մասնակցում են 3 բարեկամ երկրների հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչները։ Բայց այս տարի որպես ինքնուրույն կողմ հիշատակվում է նաև Նախիջևանի ինքնավար մարզը, որը, ինչպես հայտնի է, միջազգային սուբյեկտ չի հանդիսանում։ Բացի այդ, որպես դիտորդ զորավարժություններին մասնակցում են ուկրաինացի զինվորականները։
Флаги Азербайджана, Турции и Пакистана, вывешенные на балконе жилого дома в Баку - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2021
Հայերին վախեցնելու համար. ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջան–Թուրքիա–Պակիստան միությունը
Թուրք, ադրբեջանցի և վրացի հատուկ ջոկատայինների վարժանքներն անցկացվում են 2009 թվականից ի վեր: Սրանք արդեն հինգերորդ նման զորավարժություններն են։ Առաջին երկու անգամը դրանք անցկացվել են Թուրքիայում, երրորդ անգամ` 2017 թ․-ին՝ Վրաստանում։ Վերջին անգամ ՝ 2019 թ․-ի սեպտեմբերին, հատուկ ջոկատայինները փոխգործակցություն էին մշակում Նախիջևանի ռազմակայանում՝ Հայաստանի սահմանից հաշված կիլոմետրեր հեռու։ Հատկանշական է, որ այդ անգամ զորավարժություններին մասնակցում էին նաև Պակիստանի հատուկ նշանակության ուժերը։
Ուղիղ մեկ տարի անց այդ զորավարժություններին մասնակցող չորս երկրներից երեքը պատերազմ սանձազերծեցին Արցախի դեմ (Բաքվում կայացած ռազմական շքերթի ընթացքում ծածանվում էին Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի դրոշները)։
Վրաստանն այս պատերազմում ընդգծված չեզոքություն էր պահպանում։ Բայց ռազմական գործողությունների ավարտից 9 ամիս անց պաշտոնական Թբիլիսին թույլ է տալիս ներքաշել իրեն մի կասկածելի նախաձեռնության մեջ, որը հղի է չեզոքության կորստով։
«Caucasus Eagle»-ը Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերի մասնակցությամբ անցկացվող միակ համատեղ զորավարժությունները չեն։ Կան նաև ավանդական «Eternity»  («Հավերժություն») զորավարժությունները, որոնք կանոնավոր անցկացվում են 2010 թ․-ից ի վեր։ Միակ բացառությունը 2020-ն էր, երբ զորավարժությունները հետաձգվեցին կորոնավիրուսի համավարակի և Արցախում պատերազմի պատճառով։
«Eternity-2021»-ը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 4-8-ը Վրաստանում։ Ի սկզբանե հայտարարվել էր, որ բոլոր զորավարժությունների գլխավոր նպատակը փոխգործակցությունն է՝ տարածաշրջանային ռազմավարական օբյեկտների անվտանգության համատեղ ապահովման համար: Այնպիսի օբյեկտների, ինչպիսիք են, օրինակ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, Բաքու -Թբիլիսի-Կարս երկաթուղին։ Պայմանական հակառակորդ  ներկայացնում են միջազգային ահաբեկիչների խմբավորումները, որոնք կարող են սպառնալ տարածաշրջանային անվտանգությանը։
Էրդողանի ակնարկը Կիպրոսում. կկարողանա՞ հայկական դիվանագիտությունն օգտագործել իր շանսը
Բայց ժամանակի ընթացքում Վրաստանը Հայաստանի դեմ օգտագործելու Բաքվի և Անկարայի փորձերն ավելի ու ավելի բացահայտ դարձան։ Դա էլ ավելի ակնհայտ դարձավ Արցախյան երկրորդ պատերազմից հետո։ Թուրք-ադրբեջանական տանդեմը, իհարկե, կցանկանար Թբիլիսին վերածել հակահայկական պլացդարմի ։ Չէ՞ որ հենց Վրաստանի տարածքով է անցնում Հայաստանը արտաքին աշխարհի հետ կապող գլխավոր հաղորդակցությունը։ Ռազմական գործընկերությունը հարմար միջոց է Վրաստանին խաղի կանոններ պարտադրելու համար, որոնք թույլ են տալիս վերջնականապես մեկուսացնել Հայաստանին՝ տարածաշրջանային չորրորդ հավանական խաղացողին։
Голубая мечеть, Ереван - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2021
Տագնապի ազդանշան, կամ ինչով է վտանգավոր տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների իսլամ ընդունելը
Ի դեպ, Թբիլիսիում շատերն արդեն գիտակցում են, որ հարևան Հայաստանին սպառնալուն կոչված ռազմական նախագծերի մեջ իրենց ներքաշելու փորձերը չեն կարող բխել Վրաստանի շահերից։ Ավելին, Վրաստանում ադրբեջանա-թուրքական ռազմաքաղաքական ներկայության ուժեղացումը հղի է լուրջ խնդիրներով, որոնք հնարավոր է լուծել միայն հայերի հետ համագործակցությամբ։
Արցախյան պատերազմում հայերի կրած պարտությունը հանգեցրեց թուրքական առանցքի ամրապնդմանը․առանցք, որը սկիզբ է առնում տնտեսապես թուրքական զավթմանը ենթարկված Աջարիայից և շարունակվում է ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլի գավառով, որի ժողովրդագրական պատկերը չի կարող չանհանգստացնել վրացի հայրենասերներին: Նրանց միջև միակ սեպը հայաբնակ Ջավախքն է, որի բնակիչներն ընդհանուր առմամբ լիովին հավատարիմ են Թբիլիսին։
Ոչ պակաս կարևոր է նաև այն, որ Վրաստանի համար խիստ կարևոր ելքը դեպի Իրան անցնում է ՀՀ Սյունիքի մարզով, իսկ Ադրբեջանը չի թաքցնում տարածքային նկրտումներն այդ մարզի նկատմամբ։ Այդ ամենը վրացի քաղաքական գործիչներին և փորձագետներին ստիպում է նորովի նայել Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմական համագործակցության հեռանկարներին։
 Վրաստանի ազգային ուժերը բազմիցս իշխանություններից պահանջել են վերանայել Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմական գործընկերությունը և հրաժարվել համատեղ զորավարժություններից: Վերջին անգամ նման կոչով 2019 թվականին հանդես է եկել Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին: Դրան նախորդել էր Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճը՝ Դավիթ Գարեջիի միջնադարյան վանական համալիրի պատկանելության շուրջ։
Բաքվում ադրբեջանցի հետախույզին փորձում են ներկայացնել որպես հայ վարձկան
Այն ժամանակ Նաթելաշվիլին հայտարարեց․«Երբ Իլհամը մեզնից խլեց Դավիթ Գարեջի մենաստանն ու Բերթուբանի վանքը, զորքեր մտցրեց այնտեղ, հսկայական ավտոճանապարհ անցկացրեց և փաստացի իր վերահսկողության տակ վերցրեց այդ հնագույն վրացական սրբավայրը, մեր զինված ուժերի մասնակցությունն Ադրբեջանի հետ զորավարժություններին վիրավորանք է Վրաստանին։ Ես կառավարությանն ու պաշտպանության նախարարությանը կոչ եմ անում զինվորներին և սպաներին զորավարժությունների չուղարկել և հրաժարվել ռազմավարական գործընկերությունից մի երկրի հետ, որ մեզնից հողեր և սրբավայրեր է խլում»։
«Բայրաքթար» ԱԹՍ - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2021
«Բայրաքթարների» գլխին ամպեր են կուտակվել. ԱՄՆ-ն հարված կհասցնի՞ Թուրքիային
Ոչ միայն ընդդիմադիրները, այլև կարծես արդեն Վրաստանի ղեկավարները ևս ավելի ու ավելի ակտիվորեն են դիմադրում Թբիլիսին հակահայկական առանցքի մեջ ներքաշելու Բաքվի և Անկարայի փորձերին։ Անցյալ շաբաթ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ռեջեփ Թաիփ Էրդողանը դժգոհել է եռակողմ համագործակցության ձևաչափի անբավարար ակտիվությունից: Թուրքիայի առաջնորդն առաջարկել է վերականգնել Անկարա-Բաքու-Թբիլիսի աշխարհաքաղաքական եռանկյունու երբեմնի նշանակությունը։
«Անհրաժեշտ է վերածնել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի քաղաքակա-տնտեսական համագործակցության հաջողված ձևաչափը երկրի ղեկավարների և կառավարությունների մակարդակով»,-հայտարարել է նա։ Եվ այստեղ բանալի-բառ կարելի է համարել «վերածնելը»․եթե Էրդողանը խոսում է ձևաչափի «վերածննդի» անհրաժեշտության մասին, ուրեմն խոստովանում է, որ այս պահին այն մեռած է։ Եվ ինչո՞ւ է ձևաչափը «մահացել»։ Ո՞վ է «սպանել» նրան։
Երեք երկրների դիվանագետների և զինվորականների միջև համագործակցությունը հաստատվեց ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո: Բայց գործընկերության ձևաչափը կառուցելուն ձեռնամուխ եղան միայն 2012 թ․-ի հունիսին։ Արտգործնախարարների՝ Տրապիզոնում կայացած առաջին եռակողմ հանդիպման ընթացքում դրվեց համագործակցության հիմքը։ Դրա հեռանկարները ձևակերպվեցին այսպես կոչված Տրապիզոնի հռչակագրի ստորագրմամբ։ Նույն 2012թ․-ին Բաթումիում կայացավ երեք երկրների պաշտպանության նախարարների առաջին հանդիպումը։
Պե՞տք են իրականում Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզները
Հռչակագիրը նախանշեց ռազմական համագործակցության զարգացման ուղղությունները։ Արտաքին գործերի և պաշտպանության նախարարները պայմանավորվեցին պարբերաբար եռակողմ գագաթաժողովներ անցկացնել։ Սկզբում հանդիպումները տեղի էին ունենում տարին երկու անգամ, ապա՝ ավելի ու ավելի հազվադեպ։ Այդ ժամանակից ի վեր արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպել են 8, պաշտպանության նախարարները՝ 6, իսկ պետությունների ղեկավարները՝ 4 անգամ։
«Վրացական երազանք» կուսակցության իշխանության գալուց հետո պաշտոնական Թբիլիսիի մոտեցումներն ավելի պրագմատիկ դարձան, և գործընկերության եռակողմ ձևաչափի նկատմամբ երկրի ղեկավարության հետաքրքրությունը սկսեց նկատելիորեն թուլանալ: Այս միտումն է՛լ ավելի ակնհայտ դարձավ Սալոմե Զուրաբիշվիլիի նախագահ ընտրվելուց հետո։ Դավիթ Գարեջիի համալիրի պատկանելիության շուրջ հակամարտությունը դրա համար լրացուցիչ խթան հանդիսացավ։
Երեք պետությունների ղեկավարների գագաթաժողովները դադարել են գումարվել, նախարարների հանդիպումներն ավելի ու ավելի հաճախ են հետաձգվում վրացական կողմի նախաձեռնությամբ։ Փետրվարի սկզբին Բաքվում նախատեսված էր դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հերթական հանդիպումը՝ առաջին հանդիպումը Արցախյան երկրորդ պատերազմից հետո։ Սակայն Վրաստանի նախարարն Ադրբեջանի մայրաքաղաք այդպես էլ չգնաց՝ պատճառ բերելով անսպասելի առաջ եկած դժվարությունները ներքաղաքական գործընթացներում։
Премьер-министр Турции Реджеп Тайип Эрдоган слушает выступление вице-президента США Джо Байдена во время круглого стола, организованного Торговой палатой США (16 мая 2013). Вашингтон - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2021
Էրդողանը «գոլ խփեց» իր դարպասին, կամ կարևոր նախադեպ Հայոց ցեղասպանության ճանաչման համար
Պաշտոնական պատրվակը քչերին համոզիչ թվաց։ Շատերի մոտ տպավորություն ստեղծվեց, որ պաշտոնական Թբիլիսին խուսափում է գործընկերության հետագա խորացումից, քանի որ այն բուն Վրաստանի համար վտանգավոր հետևանքներով է հղի։ Թե՛ Բիձինա Իվանիշվիլին, թե՛ Մամուկա Բախտաձեն, թե՛ Գեորգի Գախարիան և թե՛ Իրակլի Ղարիբաշվիլին հասկանում էին, որ դաշնակիցները ձգտում են իրենց ներքաշել խաղի մեջ, որոնք Վրաստանին ամենևին պետք չեն։
Հատկանշական է, որ Վրաստանը վերջին շրջանում ձեռնպահ է մնում ոչ միայն եռակողմ համագործակցության հետագա զարգացումից, այլ նաև գործընկերության վեցակողմ ձևաչափից, որն Էրդողանն առաջարկել էր Արցախյան պատերազմում Հայաստանի պարտությունից հետո (նկատի ունի այսպես կոչված «Կովկասյան հարթակը», որտեղ կողմերի կարգավիճակում Թուրքիայի առաջնորդը տեսնում էր նաև Հայաստանին, Ռուսաստանին ու Իրանին)։ Էրդողանի առաջարկած վեցնյակի բոլոր հնարավոր կողմերից միայն Երևանն ու Թբիլիսին չաջակցեցին գաղափարին. չի բացառվում, որ մյուսների մոտեցման ընդհանրությունը համաձայնեցված էր։
Նկատելի միտումների ֆոնին, որոնք վկայում են համագործակցության եռակողմ ձևաչափի նկատմամբ վրացի դիվանագետների հետաքրքրության աստիճանական կորստի մասին, Վրաստանի մասնակցությունը «Caucasus Eagle-2021» համատեղ զորավարժություններին և «Eternity-2021» զորավարժություններին մի փոքր տարօրինակ է թվում։
Իհարկե, որոշակի տրամաբանություն կա նրանում, որ զինվորականներն այս հարցում իրենց ավելի իներտ են պահում, քան դիվանագետները։ Պաշտպանության նախարարությունը չի կարող այդքան հեշտությամբ դադարեցնել համագործակցությունը երկրների հետ, որոնք գրեթե ուղղակիորեն դոտացիա են անում նրա ռազմական բյուջեում։ Հայտնի է, որ անցյալ տարվա վերջին Թուրքիայի կառավարությունը Վրաստանի պաշտպանության նախարարությանը 100 մլն լիրա դրամաշնորհ է տրամադրել։ Դա գրեթե 18 մլն դոլար է։ Անկարայից այդպիսի հատկացումներ գրեթե ամեն տարի են արվում։ Նախորդ անգամ դրամաշնորհը տրամադրվել էր Մառնեուլի ռազմական օդանավակայանի վերանորոգման համար։
907 անգամ չափիր, մեկ անգամ կտրիր. Բաքվին ցուցաբերվող ամերիկյան օգնության մութ կողմերը
Բայց առավել հաճախ միջոցները հատկացվում են այն պայմանով, որ նվիրաբերված գումարով Վրաստանը սպառազինություն կգնի թուրքական ռազմարդյունաբերական ընկերություններից, ընդ որում՝ մրցակցային առումով կասկածելի գներով։ Այսպիսով, Թուրքիան Վրաստանին ոչ միայն իր ռազմաքաղաքական ազդեցության ոլորտ է ներքաշում, այլև դրանով իսկ հովանավորվում է սեփական ռազմարդյունաբերական ձեռնարկություններին։
Թբիլիսում շատերն են գիտակցում դա։ Բայց իշխանությունները դեռ չեն համարձակվում քաղաքական կամք դրսևորել, որն անհրաժեշտ է մեծամասամբ գործընկերների շահերին ծառայող արատավոր ձևաչափին վերջ դնելու համար։ Ո՞վ կհաղթի այս անտեսանելի վեճում՝ դիվանագետնե՞րը, որոնք փորձում են մի քանի քայլ հեռուն տեսնել, թե՞ զինվորականները, որոնք ուզում են ուրիշի հաշվին վերանորոգել հերթական օդանավակայանը։
Լրահոս
0