00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տագնապի ազդանշան, կամ ինչով է վտանգավոր տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների իսլամ ընդունելը

© Sputnik / Andranik GhazaryanГолубая мечеть, Ереван
Голубая мечеть, Ереван - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2021
Բաժանորդագրվել
Իսլամ ընդունած հայերի թեման տաբու չէ, բայց այդ մասին դժկամությամբ են խոսում, չէ որ շատերն այլ հավատ են ընդունում ոչ թե ճնշման ազդեցությամբ, այլ սեփական կամքով։ Ի՞նչը կարող է հային այդպիսի քայլի դրդել և որքանո՞վ է դա վտանգ ներկայացնում ազգային անվտանգության տեսանկյունից։

Մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ վերջին ամիսներին ավելի հաճախակի են դարձել ՀՀ քաղաքացիների կողմից իսլամ ընդունելու դեպքերը։ Խոսքն ազգությամբ հայերի մասին է, որոնք նախկինում քրիստոնյա են եղել կամ աթեիստական աշխարհայացք են ունեցել։ Շաբաթվա սկզբին հայտնի դարձավ հերթական նմանատիպ դեպքի մասին, որը թույլ տվեց նկատել փաստացի արդեն մշակված մեխանիզմ, որի ստեղծման մեջ «չեչենական հետք» է երևում։

Չեչնիայի Հանրապետության մի քանի առցանց և տպագիր պարբերականներ օրերս նյութեր են հրապարակել այն մասին, որ մուֆթի Սալահ Հաջի Մեժիևի հավանությամբ մայրաքաղաքի մայր մզկիթում իսլամի ընդունման ընթացակարգ է անցկացվել Երևանի բնակիչ Ռոբերտ Դավթյանի համար, որը հատուկ դրա համար ժամանել էր Գրոզնի:

Акция протеста Желтых жилетов (16 марта 2019). Париж - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2021
Իսլամիստները գրավում են Ֆրանսիան. գեներալները զգուշացնում են քաղաքացիական պատերազմի մասին

Ծիսակարգն անցկացրել է Չեչնիայի մահմեդականների հոգևոր վարչության ղեկավարի տեղակալ Արբի Հաբզիևը, որը նորադարձին կոչել է Ադամ անունով և նրան նվերներ է մատուցել մուֆթիի անունից: «Իսլամ-նյուզ» պարբերականը հայտնել է, որ դրանից մի քանի շաբաթ առաջ նույն մզկիթում իսլամ է ընդունել Հայաստանի 24-ամյա քաղաքացի Նորայր Բաբաջանյանը, որը նույնպես հատուկ այդ նպատակով ժամանել էր Չեչնիայի մայրաքաղաք:

«Аргументы и факты» թերթը տարեսկզբին գրել էր Գրոզնիում Երևանից ժամանած ազգությամբ հայի իսլամ ընդունելու ևս մեկ դեպքի մասին։ Դրանից առաջ էլ մուֆթիի օգնական Մուսա Ալբիևը ծիսակարգ էր անցկացրել Ալլահի հավատքը գտած, ծնունդով Աշտարակ քաղաքից, 27-ամյա Անուշավան Հարությունյանի համար, որը ծիսակարգից հետո դարձել էր Մուհամմադ։ Համաձայնեք՝ անսովոր է հնչում`Մուհամմադ Հարությունյան։

Մինչ այդ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում  երևում էր կոնֆլիկտը երկու չեչենների և Արթուր անունով հայի միջև, որն իսլամ էր ընդունել և տեղափոխվել Գրոզնիում ապրելու։ Մի խոսքով` հայերի՝ Չեչնիայում իսլամ ընդունելու դեպքերը եզակի չեն։ Հայաստանի քաղաքացիները հատուկ ժամանում են Գրոզնի, որտեղ ամեն ինչ կարգավորված է անհրաժեշտ ընթացակարգեր անցնելու համար: Դժվար թե դա տեղի ունենա առանց ղեկավարության իմացության։

Չեչնիայի հոգևոր առաջնորդների կողմից «հայոց ռենեգատությունն» անուղղակի խրախուսելու մասին տեղեկությունները չեն կարող չանհանգստացնել։ Սա դժվար է բարեկամական ժեստ անվանել։ Էլ ավելի է զարմացնում այն, որ այդ փաստերը հրապարակվում են։ Չէ՞ որ թեման շատ զգայուն է՝ մամուլում առանց պատշաճ վերլուծության այն լուսաբանելու համար։

Նկատենք, որ Հայ Առաքելական եկեղեցին փորձում է զերծ մնալ մահմեդականներին քրիստոնյա դարձնելուց՝ համարելով, որ դա կարող է որպես հոգեորսություն ընկալվել։ Հայկական եկեղեցում մահմեդականներին համաձայնում են մկրտել միայն բացառիկ դեպքերում։ Օրինակ` եթե դիմումատուի ամուսինը կամ կինը քրիստոնեության հետևորդ է, կամ եթե դիմումատուն պատրաստվում է օրինական ամուսնանալ քրիստոնյայի հետ։

Ավստրիայի կանցլերին Թուրքիայում անվանել են իսլամի և Էրդողանի դեմ թշնամության խորհրդանիշ

Չեն մերժի նաև այն դեպքում, եթե եկեղեցուն դիմածը փաստաթղթերով հաստատի այն փաստը, որ իր նախնիները ժամանակին տարբեր հանգամանքներում ստիպողաբար են իսլամ ընդունել։ Ամեն դեպքում, հայկական եկեղեցում ավանդաբար իսլամ դավանող ազգությունների  ներկայացուցիչներին առաջարկում են մի քանի անգամ մտածել՝ կրոնափոխության որոշումն ընդունելուց առաջ։

Իսկ եթե մկրտության արարողությունը կատարվում է, այդ մասին տեղեկությունները հաստատ չեն հայտնվում ԶԼՄ-ներում։

Հայաստանն աշխարհիկ երկիր է, որը հարգում է բոլոր կրոնները։ Հայաստանի քաղաքացիները, այդ թվում՝ ազգությամբ հայերը, ցանկացած կրոն դավանելու իրավունք ունեն, եթե խոսքը ապակառուցողական աղանդի մասին չէ։ Իսլամի հանդեպ որևէ բողոք չկա և լինել չի կարող։

Сирийские боевики в районе горы Берсая к северу от сирийского города Азаз (22 января 2018). Сирия - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2020
Արցախում իսլամիստ գրոհայինների ներկայության նոր ապացույցներ կան․ France 24-ի տեսանյութերը

Բայց հայտնի հանգամանքների բերումով էթնիկ հայերի դավանափոխությունը կարող է նաև որպես ազգային անվտանգության հարց դիտարկվել։ Բանն այն է, որ իսլամ ընդունած և, օրինակ, Ռուսաստանում հաստատված հայաստանցիները շատ հաճախ հայտնվում են օտարերկրյա հատուկ ծառայությունների տեսադաշտում, որոնք ձգտում են նրանց իրենց ազդեցության գործակալներ դարձնել։

Հստակ դեպքեր կան, երբ ադրբեջանական հետախուզությունը փորձել է հավաքագրել հավատափոխ եղած հայերին։ Բաքվի Aza.az առցանց պարբերականը գրում է․«Մոսկվայում, Սոչիում, Կրասնոդարում, Մախաչկալայում և Մայկոպում իսլամ ընդունած հարյուրավոր հայեր ընդունում են Հայաստանի դիրքորոշման անարդարությունը Լեռնային Ղարաբաղի հարցում»։ Այսպիսով` ստացվում է, որ խրախուսելով հայերի դավանափոխությունը՝ իմամները նպաստում են, որ նրանք օտար հետախուզությունների գործիք դառնան։ Պարզ է, որ հայկական հատուկ ծառայությունները չեն կարող անմասն մնալ դրանից։

Նորադարձ հայերի նկատմամբ հատուկ ծառայությունների հետաքրքրության երկրորդ պատճառը նրանցից ոմանց ծայրահեղական իսլամիստական խմբավորումներում ներգրավելու մասին տեղեկություններն են։ Իրենց ազգի համար ոչ ավանդական դավանանքների մեջ ինքնաարտահայտում փնտրող հայերը, պարզվում է` հաճախ անհավասարակշիռ հոգեբանությամբ մարդիկ են։

Այդ իսկ պատճառով նրանցից շատերը երբեմն իսլամի ծայրահեղական հոսանքների հետևորդներ են դառնում և նույնիսկ համալրում են մի շարք իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունների շարքերը։ «SalamNews» պարբերականը գրում է․«Իսլամ ընդունած հայերի մեջ կան արմատական իսլամիստներ։ Սալաֆի-հայերը Սիրիա են մեկնում՝ ընդդիմության կողմից կռվելու»։

Ձեր շահերը մեր շահերին մի խառնեք. Հայաստանն ո՞ւմ պետք է պաշտպանի` արաբներին, թե հրեաներին

Այս մասին տեղեկությունը հաստատել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության խնդիրների կենտրոնի ավագ գիտաշխատող Ահմեդ Յարլիկապովը, որն ուսումնասիրել է թեման։ Իր հարցազրույցներից մեկում գիտնականը հայտարարել է. «Հայաստանի համար տագնապի ազդանշան պետք է լինեն ահաբեկչական ցանցերում մահմեդական հայերի հայտնվելու մասին տվյալները։

Ընդ որում, խոսքը մեկ դար առաջ Թուրքիայում իսլամ ընդունած հայերի մասին չէ։ Նրանք բոլորովին վերջերս մահմեդականություն ընդունած հայեր են։ Այդ մարդիկ հայկական անուն-ազգանուններ ունեն, բայց միաժամանակ սերտորեն ներգրավված են ահաբեկչական ցանցերում»։

Ահաբեկչական իսլամիստական խմբավորումների կողմից հավատափոխ եղած հայերի հավաքագրման մի քանի դեպք է հայտնի։ 2013թ․-ին «Кавказский Узел» պարբերականը հայտնել էր զոհված Աբու Մոհամմադ Ալ Արմինիի մասին, որը Սիրիայում կռվում էր ջիհադիստների կողմից։ Նրա իսկական անունը Եղիշե Կարապետյան էր։

Иерусалим, армянский квартал - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2021
Ինչո՞ւ օրթոդոքս հրեաները «թքած ունեն» հայերի վրա

Հաստատված է, որ Ստեփանավան քաղաքի բնակիչ Արման Ջանջուղուզյանը, որը 2017թ․-ի ապրիլին Գյումրիում դաժանաբար սպանել էր ռուս զինծառայողին, «Իսլամական պետություն» (արգելված է մի շարք երկրներում) ահաբեկչական կազմակերպության անդամ է եղել։ Նա ընդունել է Մուհամեդի ուսմունքը և կապեր հաստատել Հունաստանի իսլամիստական խմբավորումների հետ, որտեղ ապրել է հայրենիք վերադառնալուց մի քանի տարի առաջ:

2015թ․-ին Ուզբեկստանի Ջիզակի մարզում բնակվող ֆերմեր, Հայաստանի քաղաքացի Արամայիս Ավագյանը ձերբակալվել էր ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով։ Միխայիլ Ալավերդիևը, որը 2013թ․-ին մասնակցում էր չեչեններ  Թամերլան և Ջոհար Ցարնաևերի կազմակերպած ահաբեկչական գործողությանը Բոստոնի մարաթոնում, պարզվում է՝ նույնպես հայ էր։ Ամերիկյան մամուլը նրան անվանում էր ահաբեկիչ Ցարնաևների գլխավոր ոգեշնչողը։

Թբիլիսցի Վլադիմիր Հարությունյանը, որը 2005-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշի դեմ մահափորձի համար, նույնպես մահմեդական էր։ Արդեն բանտում նա մորուք է պահել, արաբերեն սովորել և Ղուրանն ուսումնասիրել։

Հայերի հավատափոխության մասին ամենից հաճախ տեղեկություններ են ստացվում Թուրքիայից։ Այդ երկրի իշխանություններն ակտիվորեն խրախուսում են Հայաստանից գնացած աշխատանքային միգրանտների հավատափոխությունը։

Թուրքական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում հայտնի աստվածաբան և հեռուստահաղորդավար Նիհաթ Խաթիփօղլուն 2019թ․-ին մահմեդական դարձրեց Արթուր անունով 13-ամյա հայ տղային։ Ընդ որում, նրա մայրը, որը Հայաստանի քաղաքացի էր, կատարվածի մասին իմացել է արդեն դեպքից հետո և փորձել է դատի տալ աստվածաբանին։

Հավատափոխ եղած հայերի մասին տեղեկություններ են ստացվում նաև Սիրիայից։ Այնտեղ մեր հայրենակիցներն իսլամ են ընդունում ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի տակ։ Արաբական «AksAlser» պարբերականը հայտնում էր, որ Հալեպի մերձակայքում գտնվող Քաֆր Համրա քաղաքը գրաված իսլամիստները տեղի հայերին վերջնագիր են ներկայացրել` կա՛մ նրանք կընդունեն «ճշմարիտ հավատը», կա՛մ նրանց մահապատժի կենթարկեն։

Եթե Թուրքիայում և Սիրիայում դավանանքի փոփոխությունը հաճախ տեղի է ունենում բռնի ճանապարհով, ապա Ռուսաստանում մեր հայրենակիցները Մուհամեդի ուսմունքն ընդունում են միանգամայն կամավոր և գիտակցաբար։ Տեղեկություններ կան Մոսկվայում, Մախաչկալայում, Կրասնոդարում, Մայկոպում էթնիկ հայերի մահմեդական համայնքների մասին։

Ալիևը հակահայկական տրամադրություններ է հրահրում նաև այլ մահմեդական երկրներում. Արցախի ԱԳՆ

Մուհամեդի ուսմունքի հետևորդներ կան նաև Սոչիի հայերի շրջանում։ Լազարևսկի շրջանի իմամն ասում է, որ Սոչիի Գոլովինկա Ավանի մզկիթ ուրբաթօրյա աղոթքին քիչ հայեր են չեն գալիս: Հայտնի է, որ հայ է եղել 2014թ․-ին սպանված Յարոսլավլի մզկիթի իմամ Աբդուլմաջիթ Հազրաթը, որի իսկական անունը Արթուր Մանուկյան էր։ «Ալիֆ TV» առցանց հեռուստաալիքը ֆիլմ է նկարահանել նախկինում ազդեցիկ քրեական հեղինակություն Վաչագան Գաբրիելյանի մասին, որը մահմեդականություն է ընդունել Աստրախանում և սկսել է կոչվել Նուր-Իսլամ:

Ի վերջո, մահմեդականության մեջ ի՞նչն է գրավում Ռոբերտ Դավթյանի, Նորայր Բաբաջանյանի, Անուշավան Հարությունյանի, Եղիշե Կարապետյանի, Արման Ջանջուղազյանի, Վաչագան Գաբրիելյանի նման մարդկանց։ Այս հարցը պետք է ուղղել ոչ միայն հոգեբաններին և սոցիոլոգներին, այլև, կարծում եմ, Առաքելական եկեղեցու հայրերին։ Չէ՞ որ վերոհիշյալ անձանց հայրենի քաղաքներում հայկական վանքեր են գործում, հոգևորականներ, վարդապետներ, եպիսկոպոսներ են ծառայում։ Ուրեմն ինչո՞ւ են հոգևոր սնունդ փնտրող հայերից ոմանք օտար ուսմունքները գերադասում նախնիների հավատից...

Լրահոս
0