00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանը «գոլ խփեց» իր դարպասին, կամ կարևոր նախադեպ Հայոց ցեղասպանության ճանաչման համար

© AP Photo / Carolyn KasterПремьер-министр Турции Реджеп Тайип Эрдоган слушает выступление вице-президента США Джо Байдена во время круглого стола, организованного Торговой палатой США (16 мая 2013). Вашингтон
Премьер-министр Турции Реджеп Тайип Эрдоган слушает выступление вице-президента США Джо Байдена во время круглого стола, организованного Торговой палатой США (16 мая 2013). Вашингтон - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2021
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիրը վերլուծում է Հարավային Աֆրիկայի ժողովուրդների ցեղասպանության համար փոխհատուցում վճարելու Գերմանիայի որոշումը։ Ի՞նչ ազդեցություն կարող է այն ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին։

ԳԴՀ-ի իշխանությունները Թուրքիայի ղեկավարներին ցույց տվեցին նախնիների ստեղծած խնդիրները լուծելու քաղաքակիրթ ճանապարհը։ Գերմանիան պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց անցյալ դարասկզբին կայզերական գաղութարարների կողմից ժամանակակից Նամիբիայի տարածքում իրականացված ցեղասպանության փաստը։ Ավելին, Բեռլինը փոխհատուցում տրամադրելու պատրաստակամություն հայտնեց։ Գերմանական վերաբնակների և Օսմանյան երիտթուրքերի հանցագործությունների միջև զուգահեռները միանգամայն տեղին են։ Ստեղծվել է ևս մեկ կարևոր նախադեպ, որն անկասկած, կմոտեցնի Հայոց ցեղասպանության փաստի վերջնական միջազգային ճանաչման օրը։

Министр иностранных дел Ирана Джавад Зариф в Ереване с официальным визитом 26 мая 2021 года - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
Ծովից ծով. իրանական նախագիծը կօգնի՞ Հայաստանին դուրս գալ մեկուսացումից և պահպանել Սյունիքը

Խոսքը 1904-1908 թթ․-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին է։ Այդ տարիներին Գերմանիան դեռ մետրոպոլիա էր, որը բազմաթիվ աֆրիկյան գաղութների էր տիրում։ Բայց ժամանակակից Նամիբիայի տարածքում բնակվող հերերո և նամա ժողովուրդների բարձրացրած ապստամբությունն ավելի հանդուգն էր, քան ազգային-ազատագրական շարժումների նախորդ արտահայտումները։

Հետևելով հերերո ցեղի գերագույն առաջնորդ Սամուել Մագարերոյի կոչին՝ ապստամբները 120 գերմանացի վերաբնակների սպանեցին, որոնց թվում քիչ չէին կանայք ու երեխաները։ Գերմանացի գեներալ Լոթար ֆոն Թրոտի պատասխան միջոցառումները հրեշավոր էին․նա հրամայեց բնիկներին խառը գնդակահարել։ Ապստամբությունը արյան մեջ խեղդեցին։ Արդյունքում սպանվեց հերերո ժողովրդի գրեթե 80 տոկոսը և նամա ցեղի գրեթե կեսը։ Ընդհանուր առմամբ մոտ 75 հազար մարդ է զոհվել այդ օրերին։ Հարավային Աֆրիկայում տեղի ունեցածը, իհարկե, ըստ մասշտաբների անհամեմատելի է Արևմտյան Հայաստանում տեղի ունեցածի հետ։ Բայց ըստ էության երկուսն էլ ցեղասպանություն են և միանման գնահատականի են արժանի։  

30 տարի առաջ անկախության հասած Նամիբիայի կառավարությունը սկսեց հետևողականորեն պաշտպանել հրեշավոր ջարդերի զոհերի հետնորդների իրավունքները։ Եվ այդ ջանքերն իզուր չանցան։ 2004թ․-ին Գերմանիայի այն ժամանակվա կանցլեր Գերհարդ Շրեդերը հրապարակավ դատապարտեց կատարված հանցագործությունը, ներողություն խնդրեց իր երկրի գաղութային անցյալի համար և հայտարարեց, որ պատրաստ է տնտեսական օգնություն ցուցաբերել Նամիբիայի ժողովուրդներին՝ ի նշան զղջման և հաշտության։

2016թ․-ին փոխհատուցման ձևերը որոշելու համար միջկառավարական համատեղ հանձնաժողով ստեղծվեց, որի աշխատանքներում ներգրավվեցին հերերո և նամա ցեղախմբերի առաջնորդները։ Կոտորածների զոհերի ժառանգները 4 մլրդ եվրոյի նյութական փոխհատուցում պահանջեցին։

Եթե չդադարեք աջակցել, կճանաչենք Ցեղասպանությունը. Իսրայելը գտել է Էրդողանի թույլ տեղը

Չսպասելով վերջնական լուծմանը՝ Բեռլինը սկսեց տարատեսակ ծրագրեր ֆինանսավորել, որոնք նպաստեցին սոցիալական խնդիրների լուծմանը Նամիբիայի այն շրջաններում, որտեղ բնակեցված են տուժած ցեղերի ներկայացուցիչները։

Այս տարվա ապրիլին հինգ տարի ձգձգվող բանակցությունները վերջապես ավարտվեցին։ Այդ կապակցությամբ մայիսի 28–ին ԳԴՀ-ի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որում ասվում է, որ կողմերը համաձայնության են եկել բոլոր վիճելի հարցերի շուրջ։

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարեց. «Նամիբիայում տեղի ունեցած իրադարձությունները մենք պետք է իրենց անուններով կոչենք, առանց պաճուճանքների և առանց արդարացնելու։ Մենք պաշտոնապես այդ իրադարձությունները ցեղասպանություն կանվանենք։ Մենք Նամիբիայից և զոհերի հետնորդներից ներողություն կխնդրենք»։

Чрезвычайный и Полномочный посол США в Армении Линн Трейси в мемориальном комплексе Цицернакаберд (24 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2021
Ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանը արժեզրկում Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Գերմանիան հատուկ ծրագիր կսկսի հերերո և նամա ժողովուրդների տեղային բնակության շրջանների զարգացման ուղղությամբ։ Այդ նպատակի համար գրեթե կես միլիարդ դոլար կհատկացվի։ Միջոցներն անմիջականորեն ցեղասպանության զոհերի հետնորդներին չեն տրամադրի։ Գումարը կներդրվի ենթակառուցվածքների զարգացման մեջ։ Գերմանացիները նամիբիացիների համար ճանապարհներ, ջրատարներ, գործարաններ կկառուցեն։ Նամիբիացի երիտասարդները կկարողանան անվճար սովորել գերմանական բուհերում։

Սա պաշտոնապես «ցեղասպանության փոխհատուցում» չեն անվանում, բայց ըստ էության օգնությունը հենց փոխհատուցում է՝ դրա դասական ձևով։

Իսկ ի՞նչ կապ ունի Թուրքիան։ Բանն այն է, որ գերմանա-նամիբիական միջկառավարական հանձնաժողովի ձևավորմանը նախորդել էր Անկարայում տեղի ունեցած բավականին հետաքրքիր մի իրադարձություն։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխան միջոցներ որոնելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Բունդեսթագի որոշմանը, ավելի օրիգինալ բան չգտավ, քան գերմանացիներին նույնատիպ հանցագործության մեղադրանք ներկայացնելը։  

«Արդյո՞ք Գերմանիան հիշում է Նամիբիայի բնակիչների ոչնչացման մասին։ Մեզ ինչ-որ բանում մեղադրելուց առաջ գերմանացիները նախևառաջ պետք է պատասխան տան ավելի քան հարյուր հազար նամիբիացիների ոչնչացնելու համար»,-հայտարարել էր Թուրքիայի վարչապետը։ Դրանից անմիջապես հետո իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մի խումբ պատգամավորներ Նամիբիայում գերմանացի գաղութարարների գործողությունները ցեղասպանություն ճանաչելու մասին բանաձևի նախագիծ ներկայացրին Թուրքիայի մեջլիս։

ԱՄՆ-ի «կտրող-ծակող» փաստարկները, կամ ինչ է թաքնված Հայոց ցեղասպանության ճանաչման հետևում

Այս մարտավարությունը նոր չէր։ Անկարան «հիմարն ինքդ ես» կեցվածքով հանդես է գալիս ամեն անգամ, երբ հերթական երկրի խորհրդարանը ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը։ Երբ Ռուսաստանի Դուման ընդունեց երիտթուրքերի գործողությունները դատապարտող բանաձևը, Էրդողանի շրջապատում սկսեցին խոսել չերքեզների և ադըղների ցեղասպանության ճանաչման մասին։ Երբ Ֆրանսիայի Ազգային ժողովը քրեականացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը, Անկարայում հիշեցին «արաբների ցեղասպանության» մասին Ալժիրում։ Երբ Ջոզեֆ Բայդենն ապրիլի 24-ին հայերին ուղղված ավանդական ուղերձում վերջապես օգտագործեց «ցեղասպանություն» բառը, թուրքերն ակնարկեցին, որ կարող են պատասխանել հնդկացիների կոտորածի ճանաչմամբ։ Գերմանիայի դեպքում ամեն ինչ նույն սխեմայով էր արվում։

Научный руководитель Института востоковедения Рубен Сафрастян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021
ՌԱԴԻՈ
Էրդողանը կօգտագործի Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը` ԱՄՆ-ից ինչ–որ բան կորզելու համար

Թուրք դիվանագետները սկսեցին շփվել նամիբիացի գործընկերների հետ և հասկացրին նրանց, որ համակողմանի օգնություն կցուցաբերեն, եթե նրանք որոշեն միջազգային դատարանում բարձրացնել գերմանացիների իրագործած ցեղասպանության հարցը։ Անկարայի աջակցությունից ոգեշնչվելով՝ նամիբիացիները Բեռլինին պահանջներ ներկայացրին։

Բայց գերմանացիները, հակառակ թուրքերի սպասումներին, չփորձեցին խուսափել պատասխանատվությունից։ Իսկ քանի որ պաշտոնական Վինդհուկը համաձայնեց Բեռլինի հետ բանակցություններին, թուրքական իշխանությունները չհամարձակվեցին խորհրդարանի օրակարգ մտցնել հարավաֆրիկացիների ցեղասպանության ճանաչման հարցը։ Քվեարկություն տեղի չունեցավ, ըստ երևույթին, հենց նամիբիացի դիվանագետների պնդմամբ։

Գերմանացիների համար թուրքերի սպառնալիքն ինչ-որ ցավագին բան չդարձավ։ Բեռլինը զինաթափեց Անկարային` հայտարարելով, որ առանց ուրիշի օգնության էլ պատրաստ է ճանաչել իր պատմության մութ էջերը։ Միևնույն ժամանակ այս քայլն օգնեց ողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ցեղասպանության մեջ մեղադրող թուրքերը, ի տարբերություն գերմանացիների, ի վիճակի չեն ապաշխարել իրենց նախնիների կատարած հրեշավոր հանցագործությունների համար։ Սա է նրանց քաղաքակրթական մոտեցումների տարբերությունը։ Այսպիսով՝ թուրքերը, հրահրելով հերերո և նամա ժողովուրդների ցեղասպանության ճանաչումը, գոլ խփեցին սեփական դարպասին։

ԱՄՆ դատարանները կարող են վերսկսել Ցեղասպանության մասով Թուրքիայի դեմ հայցերի քննարկումը

Նամիբիական նախադեպը մեզ համար շատ կարևոր է։ Բանն այն է, որ գերմանացի գաղութարարների գործողությունների գնահատականը տրվել է նույն իրավական չափանիշների հիման վրա, որոնցով մենք դիմում ենք՝ պահանջելով դատապարտել երիտթուրք դահիճների հանցագործությունները։ Անկարայում շարունակում են պնդել, որ ՄԱԿ-ի՝ 1948-ին ընդունված Ցեղասպանության մասին կոնվենցիան չի կարող տարածվել այն հանցագործությունների վրա, որոնք կատարվել են նախքան դրա ընդունումը: Պնդումը վիճելի է, բայց փաստարկը հասկանալի է։ Եվ ահա Գերմանիան, Նամիբիայում կոտորածը ճանաչելով որպես ցեղասպանություն, առաջնորդվել է հենց ՄԱԿ-ի կոնվենցիայի չափանիշներով ու պահանջներով։ Այս նախադեպն, անկասկած, կամրապնդի հայերի փաստարկները և կզինաթափի նրանց ընդդիմախոսներին։

Լրահոս
0