00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերաքննիչը մերժել է Մխիթար Զաքարյանի կալանքի դեմ բողոքը. փաստաբանը կոնկրետ քայլեր կանի

© Sputnik / Aram NersesyanЭкстренный брифинг адвоката Гагика Хачатряна Ерема Саркисяна (27 августа 2019). Еревaн
Экстренный брифинг адвоката Гагика Хачатряна Ерема Саркисяна (27 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2021
Բաժանորդագրվել
Փաստաբան Երեմ Սարգսյանը նշել է, որ իր վստահորդ Մխիթար Զաքարյանը որոշ վիրահատությունների կարիք ունի։
Մխիթար Զաքարյանը բուժման կարիք ունի. ի՞նչ որոշում է կայացրել Վերաքննիչ դատարանը
Մեղրիի նախկին քաղաքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Որոշումը դեռ չեն տրամադրել, չգիտենք` ինչ է մեջը գրված, բայց ամեն ինչ պարզ է. նախապես որոշված էր, թե ինչ է լինելու, դրա համար էլ հենց այդ դատավորին (Ռուզաննա Բարսեղյան,–խմբ.) էին բողոքը մակագրել»,- ասաց նա։
Սարգսյանի խոսքով` իր վստահորդը որոշակի վիրահատությունների կարիք ունի և այժմ գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ի բուժմասում։
«Վիրահատությունները պատերազմի ժամանակ ստացած վիրավորումների հետևանքով են, բայց մինչև այս պահն այդ հարցով ակտիվ չէինք զբաղվում։ Հույս ունեինք, որ ավելի նորմալ, օբյեկտիվ քննություն կլիներ, բայց չկա»,- նշեց փաստաբանը։
«Հայաստան» դաշինքը հոտնկայս ծափահարեց Սյունիքի կալանավորված քաղաքապետների անունը կարդալիս - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2021
«Հայաստան» դաշինքը ծափահարեց Սյունիքի կալանավորված համայնքապետների անունը կարդալիս
Սարգսյանը ևս մեկ անգամ նշեց, որ իր պաշտպանյալն այս պահի դրությամբ գտնվում է անօրինական է կալանքի տակ, քանի որ պատգամավորական անձեռնմխելիության հարցը ԱԺ կողմից չի հաղթահարվել։
Փաստաբանը պատրաստվում է այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել։
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին ՀՀ ԿԸՀ–ն բավարարել էր դատախազության միջնորդությունը՝ Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու նրան կալանավորելու թույլտվություն տալու մասին:
Ավելի վաղ` հուլիսի 9–ին, Մխիթար Զաքարյանը հրաժարվել էր համայնքի ղեկավարի պաշտոնից և նշել, որ ամենայն հավանականությամբ կգնա խորհրդարան, սակայն իրավապահները շարունակում են նրան կալանավորված պահել։
ՀՀ գլխավոր դատախազությունը օրերս արձագանքել էր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանի դիմումին (իր գործընկերներ Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին ազատ արձակելու վերաբերյալ) և նշել, որ նրանց նկատմամբ կալանավորման որոշումը կայացվել է մինչև մանդատ ստանալը, հետևաբար հաղթահարված է նրանց պատգամավորական անձեռնմխելիությունը։
«Կփորձեն փաստաթուղթ ներկայացնել»․ Մխիթար Զաքարյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Լրահոս
0