00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ադրբեջանը երկերեսանի պահվածք է դրսևորում. Հովհաննիսյանը վերլուծում է Բայրամովի ասածները

© Sputnik / Hayk PetrosyanТарон Ованнисян
Тарон Ованнисян - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2021
Բաժանորդագրվել
«Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարություններին, որոնք առնչվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկին։

 

Հովհաննիսյան. «Ադրբեջանը հակամարտության կարգավորման հարցում ցուցաբերում է երկերեսանի պահվածք»

Ադրբեջանն այս պահին երկերեսանի պահվածք է ցուցաբերում հակամարտության կարգավորման հարցում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Տարոն Հովհաննիսյանը։

 

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Սերբիայի գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն հանդես է եկել մի շարք առաջարկներով` կապված Հայաստանի հետ բաց սահմանի հարցի լուծման հետ: Բացի այդ, Բայրամովը խոսել է նաև Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի պատրաստակամության մասին: Նա ավելացրել է` ցավոք, մենք այդ առաջարկների վերաբերյալ արձագանք դեռ չենք ստացել Հայաստանից։

«Մի կողմից ուզում է միջազգային հանրության աչքին խաղաղասեր երևալ` հայտարարելով, որ ձգտում է վերջ տալ հակամարտությանը, համապարփակ պայմանագիր կնքել, խաղաղություն հաստատել տարածաշրջանում, բայց մյուս կողմից իր ցանկացած նմանատիպ հայտարարություն ըստ էության զուգորդում է առաջ քաշվող պահանջներով, որոնք տրամաբանության առումով չեն կարող ընդունելի լինել ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի, ո՛չ էլ հիմնախնդրով մտահոգված միջազգային խաղացողների` Մինսկի խմբի համանախագահների համար»,– ասաց վերլուծաբանը։

Ըստ Հովհաննիսյանի` ադրբեջանցիները փորձում են պարտադրել դելիմիտացիայի ու դեմարկացիայի իրենց պայմանները և պայմանագիր ասելով` հասկանում են ամբողջությամբ ու միակողմանիորեն Ադրբեջանին շահավետ պայմաններով փաստաթղթի ստորագրում, ըստ որի` Հայաստանն ամբողջությամբ պետք է հրաժարվի Արցախից, նրա կարգավիճակը բարձրաձայնելու փորձերից և այն ճանաչի որպես Ադրբեջանի մաս, որտեղ որոշումներ կայացնելու իրավասություն ունի միայն Բաքուն։

Защитник прав человека Карабаха Артак Бегларян - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2021
ԼՂ–ն Ադրբեջանի տարածքից դուրս է. Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է Իլհամ Ալիևի հարցազրույցը

«Բայց նման բան, բնականաբար, չի կարող լինել` հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուղղված ագրեսիան, պատերազմի ընթացքում արցախցիների նկատմամբ իրականացված ռազմական հանցագործությունները, ինչը ևս մեկ անգամ փաստեց, որ Արցախի հայ բնակչությունը որևէ կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում և դա տեղաբնակների համար գոյաբանական ու անվտանգային խնդիր է»,– ասաց վերլուծաբանը։

Մայիսից ի վեր ադրբեջանցիները մտել են ՀՀ սուվերեն տարածք, Հովհաննիսյանի խոսքով` օկուպացրել շուրջ 80 կմ/ք տարածք Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում, փորձում են կեղծ քարտեզներով առաջ տանել իրենց տեսակետը, թե իբր այդ տարածքները նույնպես ադրբեջանական են։ Ըստ նրա` Հայաստանում որևէ իշխանություն չի կարող հանդուրժել նման իրավիճակը, և Ադրբեջանի վարքագիծն ըստ էության միջազգայնորեն ընդունված կանոնակարգերի կոպիտ խախտում է, բացի դրանից ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է այն նորմը, որ Հայաստանի սուվերեն տարածքները չեն կարող կամայականորեն զիջվել, նույնը վերաբերում է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։

Վերլուծաբանի գնահատմամբ` Ադրբեջանը բոլոր ճակատներում ձգտում է հասնել միակողմանի լուծումների, ուստի սա ոչ թե խաղաղության առաջարկ է, այլ բացառապես պաշտոնական Բաքվի շահերը սպասարկող և Հայաստանի ու Արցախի շահերը ոտնահարող առաջարկ, որն էլ միտված է լարվածության խորացմանը կամ նոր պատերազմ հրահրելուն։

Լրահոս
0