00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:01
4 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
27 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Советское кино в период холодной войны
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кино, сделанное в странах соцлагеря
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ–ն Ադրբեջանի տարածքից դուրս է. Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է Իլհամ Ալիևի հարցազրույցը

© Sputnik / Aram NersesyanЗащитник прав человека Карабаха Артак Бегларян
Защитник прав человека Карабаха Артак Бегларян - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2021
Բաժանորդագրվել
Արցախի պետական նախարարի խոսքով` Արցախի կարգավիճակի մասին ալիևյան պնդումները պարզապես ինքնախաբեության ու ստախոսության դրսևորումներ են։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հարցազրույցը` նշելով, որ Ալիևները եկել ու անցել են դարերի թոհուբոհով, հայկական Արցախը միշտ մնացել է կանգուն:

Дети и военнослужащие в сквере в Степанакерте - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2021
Մանե Թանդիլյանը պատասխանել է Իլհամ Ալիևին

Ալիևն անցած շաբաթ հայտարարել էր, որ Ադրբեջանը կշարունակի ամրապնդել իր դիրքերը Հայաստանի հետ սահմանին, իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա Հայաստանը պետք է եզրակացնի, որ «չկա ո՛չ կարգավիճակ, ո՛չ Լեռնային Ղարաբաղ»։ Ալիևն ասել էր` եթե հայերին դուր է գալիս այդ անվանումը, կարող են Հայաստանում այդ անվանումով շրջան ունենալ:

«Ակնհայտ է, որ Իլհամ Ալիևն իր վերջին հարցազրույցով նպատակ ուներ հերթական անգամ մոլորության մեջ պահելու իր հասարակությանն ու միջազգային լսարանին և կերակրելու ստերով Արցախի վերաբերյալ: Մասնավորապես Ալիևը հերթական անգամ «ճիշտ» է, երբ ասում է, որ Ադրբեջանի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ անվանմամբ տարածք: Այո, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքից դուրս է, երբեք չի եղել Ադրբեջանի տարածքում և չի էլ լինելու»,–Facebook-ում գրել է Արտակ Բեգլարյանը:

Նրա խոսքով` Արցախի կարգավիճակի մասին ալիևյան պնդումները պարզապես ինքնախաբեության ու ստախոսության դրսևորումներ են, քանի որ անկախ առկա կորուստներից ու դժվարություններից՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունը գործում է լիարժեքորեն, ինչպես գործում էր նախապատերազմական ժամանակահատվածում:

«Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ դե ֆակտո կամ դե յուրե կարգավիճակ, և հետևողական պայքարով հասնելու ենք մեր անկախության միջազգային ճանաչմանը»,–ընդգծել է պաշտոնյան:

Բեգլարյանը ստախոսության հերթական դրսևորում է անվանել այն պնդումը, որ Արցախում այժմ 25 000 բնակիչ կա, որովհետև շուրջ 115 000-120 000 մարդ է բնակվում Արցախում:

Президент Азербайджана Ильхам Алиев  - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2021
Ադրբեջանի նախագահն ընդունում է, որ իրենց զորքերը ՀՀ տարածքում են. ԱԳՆ–ի պատասխանն Ալիևին

«Ճշմարտությունն այն է, որ հակամարտությունը մեկնարկել է նախախորհրդային ժամանակաշրջանում ու անարդար որոշումները կայացվել են խորհրդային առաջին տարիներին՝ ամբողջությամբ հայաբնակ Արցախի բնակչության կամքին հակառակ: Հետևաբար տեղին չէ հակամարտությունը դիտարկել 1988 թվականից ի վեր, և պետք է ընդունել իրավական ու պատմական փաստերը, որ Արցախը 1921թ. ոչ միայն բռնակցվել է Ադրբեջանին, այլ նաև այդ ժամանակ ու մինչև ԽՍՀՄ փլուզումը արհեստականորեն ու մեծապես կրճատվել են Լեռնային Ղարաբաղի սահմանները (այդ թվում՝ 1928թ. ԼՂԻՄ-ը կտրվել է ՀԽՍՀ հետ սահմանից), արհեստականորեն փոխվել է ժողովրդագրական պատկերը, տեղի է ունեցել սպիտակ ցեղասպանություն»,–նշել է նա:

Բեգլարյանը շեշտել է`եթե հայերը Արցախում եկվորներ են 19-րդ դարի սկզբից, ապա ու՞մ հետ էին պատերազմում զավթիչ Փանահ ու Իբրահիմ խաները 18-րդ դարի կեսերին, ովքե՞ր են ջարդել օսմանյան զորքերին Արցախում 18-րդ դարի սկզբին, ի՞նչ լեզվով են գրված Գանձասարի ու Դադիվանքի միջնադարյան արձանագրությունները, արդյո՞ք կաշառված էին անտիկ ու միջնադարյան օտարերկրացի պատմիչները հայկական Արցախի մասին վկայելիս։

Լրահոս
0