ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. ԱԺ նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանը հրաժարվելու է պատգամավորական մանդատից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը:
Նրա խոսքով` Միրզոյանն արդեն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ:
Ըստ լուրերի` նա առաջիկայում դեսպան է նշանակվելու։ Թե որ երկրում, առայժմ չի հստակեցվում։
Վահան Կոստանյանը չցանկացավ այլ մանրամասներ հայտնել։
Հիշեցնենք` ՔՊ–ում արդեն հաստատել են, որ ԱԺ ութերորդ գումարման նախագահի պաշտոնը զբաղեցնելու է Ալեն Սիմոնյանը։
Լիլիթ Մակունցը հրաժարվել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատից