ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Մինչև հուլիսի 13-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում այսօր կեսօրից հետո և գիշերը, 10-13-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` նաև կարկուտ։
Քամին հյուսիսարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 11-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում հուլիսի 9-10-ին՝ կեսօրից հետո և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Հուլիսի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: