00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ օրթոդոքս հրեաները «թքած ունեն» հայերի վրա

© Sputnik / Алексей ЖелезновԵրուսաղեմի Հայկական թաղամասը
Երուսաղեմի Հայկական թաղամասը - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2021
Բաժանորդագրվել
Երուսաղեմում հայ հոգևորականների վրա հարձակում գործած ուլտրաօրթոդոքսալ հրեաները ոստիկանության կողմից գրավի դիմաց ազատ են արձակվել։ Արդյոք խուլիգանները արժանի պատժի կարժանանան։  Կհաջողվի՞ արդյոք պարզել` նրանք ինքնուրո՞ւյն են գործել, թե՞ որևէ մեկի հրահանգն են կատարել։

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 18–ի կեսգիշերից հետո Հայկական թաղամասի տարածքում՝ Հայոց պատրիարքության փողոցի սկզբնամասում։ Յոթ երիտասարդ ծայրահեղականներ հարձակվել են Երուսաղեմի Հայոց պատրիարքության Սուրբ Հակոբյանց միաբանության անդամ Տեր Արբակ Աբեղա Սարուխանյանի և Ժառանգավորաց վարժարանի տեսուչ Տիրան աբեղա Հակոբյանի վրա, երբ նրանք քայլում էին դեպի Սուրբ Հարության տաճար՝ մասնակցելու քրիստոնեական երեք դավանանքների հետևորդների ավանդական գիշերային եկեղեցական արարողությանը: Հատկանշական է, որ հարձակվողները տիրապետում էին ռուսերենին։ Նրանք հենց ռուսերենով են հայհոյանքներ հնչեցրել հայ քահանաների հասցեին։ Ոստիկանությունում հոգևորականների տված ցուցմունքների համաձայն՝ երիտասարդները բղավել են. «Մահ հայերին», «Ադրբեջանցիները ձեզ քիչ են սպանել, նրանք դեռ ձեր վերջը կտան», «Մենք ձեզ կախելու ենք, ինչպես կախեցինք ձեր Հիսուսին», «Մահ քրիստոնյաներին»։

Лидер оппозиции и председатель израильской партии «Еш Атид» Яир Лапид во время пресс-конференции в Тель-Авиве - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2021
Հայոց ցեղասպանության ժամանակ երեխաների կոտորածը ժխտողը չպետք է դասեր դա Իսրայելին․ Լապիդ

Այն փաստը, որ հարձակվողները ռուսերեն էին խոսում եւ չէին թաքցնում իրենց անկեղծ համակրանքը Ադրբեջանի նկատմամբ, մտածելու տեղիք է տալիս։ Կարող է նրանց իսկապե՞ս ինչ-որ մեկն ուղղորդել է։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ խուլիգանները լեռնական հրեաներ էին, այսինքն` Արևելյան Անդրկովկասից եկած։ Լեռնական հրեաների համայնքի շատ ներկայացուցիչներ սերտ կապեր են պահպանում Ադրբեջանի հետ, որը փորձում է օգտագործել նրանց որպես Իսրայելում իր քաղաքական ազդեցության գործիք։ Գաղտնիք չէ, որ լեռնական հրեաների համայնքի որոշ հայտնի գործիչներ իսկապես Ադրբեջանի ազդեցության գործակալներն են և սպասարկում են պաշտոնական Բաքվի շահերը։

Բայց վերադառնանք ծեծկռտուքին։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ խուլիգանները սկսել են  թքել հայ քահանաների ուղղությամբ։ Նրանք էլ առաջին հարվածներն են հասցրել, մոտակայքում տեղադրված տեսախցիկները հավանաբար ֆիքսել են դա։ Մինչ Տիրան աբեղան օգնության էր կանչում ոստիկանությանը, երեք օրթոդոքսները ոտքերով ծեծում էին Տեր Արբակին։ Նրանք քիչ էր մնում հանեին քահանայի ձախ աչքը (տեսողությունը դեռ լիովին չի վերականգնվել):

Իրավապահները չեն ուշացել։ Բարեբախտաբար Հին քաղաքի ոստիկանության բաժանմունքը գտնվում է հենց հայկական թաղամասում՝ դեպքի վայրից երկու հարյուր մետր հեռավորության վրա։  Ոստիկանները պրոֆեսիոնալ են գործել՝ կարողացել են ձերբակալել փախուստի դիմած խուլիգաններից 3-ին։  Նախքան փախչելը հարձակվողները հասցրել են գողանալ Արբակի բջջային հեռախոսը, որով նա սկզբում փորձել է նկարահանել խուլիգաններին։  Երկու տուժածներն էլ տեղափոխվել են մոտակա հիվանդանոց, որտեղ նրանց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել։ 

Ձեր շահերը մեր շահերին մի խառնեք. Հայաստանն ո՞ւմ պետք է պաշտպանի` արաբներին, թե հրեաներին

Երուսաղեմի «Դավիթ» շրջանի ոստիկանության բաժանմունքում խուլիգանության փաստով քրեական գործ է հարուցվել: Բաժանմունքի պետ, ոստիկանության գնդապետ Ավի Բիտոնն անձամբ հավաստիացրել է Հայ առաքելական եկեղեցու  Երուսաղեմի հայոց պատրիարքարանի ղեկավար Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, որ հետաքննությունն  օբյեկտիվ է իրականացվելու։

Բայց ահա դատավորը ձերբակալվածներին չի կալանավորել՝ որպես խափանման միջոց ընտրելով միայն դրամական գրավը։ Խուլիգանների ընտանիքներն արդեն փաստաբաններ են վարձել, որոնք պատրաստվում են ապացուցել, որ իրենց պաշտպանյալները միայն պաշտպանվել են։ Ավելին, նրանք պատրաստվում են կապել միջադեպը Իսրայելի և ՀԱՄԱՍ խմբավորման միջև զինված դիմակայության հետ։

Բայց հայ քահանաներն ի՞նչ կապ կարող են ունենալ արաբա-իսրայելական հակամարտության հետ։

Բանն այն է, որ որոշ ծայրահեղ օրթոդոքս հրեական համայնքների հոգևոր առաջնորդներ հավաստիացնում են իրենց հետևորդներին, որ բոլոր պաղեստինյան քրիստոնյաները աջակցում են արաբներին ու նրանց կողմից են։ Իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Համենայնդեպս, Երուսաղեմի պատրիարքության պարագայում։ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի պաշտոնյաները մի շարք հանգամանքների բերումով ավելի շատ ինտեգրված են պաղեստինյան հասարակությանը, քան Իսրայելին։ Բայց զինված դիմակայության հարցում և՛ հայ համայնքը, և՛ պատրիարքարանի ղեկավարությունը հավատարիմ են ընդգծված չեզոքությանը։ Վերջերս դա հաստատեց Իսրայելի հայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը, որը նշեց, որ «հայերն այսուհետ էլ շատ չեզոք կլինեն»: Այնպես որ խուլիգանների գործողությունները չի կարելի արդարացնել այն հանգամանքով, որ նրանք Գազայի հատվածից հրթիռային հարվածների տպավորության տակ էին:

Пожарные тушат горящие многоквартирные дома после израильских авиаударов в городе Газа - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2021
Վտանգն ուրիշ տեղ է, կամ ո՞ւր է տանում Իսրայելում հրեաների և արաբների բախումը

Կա նաև հայ հոգևորականների նկատմամբ ուլտրաօրթոդոքսների հատուկ վերաբերմունքի մեկ այլ պատճառ։ Արմատական հրեական համայնքների ծայրահեղականները կարծում են, որ քրիստոնյա քահանա տեսնելը վատ նշան է։ Քրիստոնյաների ներկայությունը իրենց համար սուրբ հողում նրանք պղծություն են համարում։ Ուլտրաօրթոդոքսները սովորաբար ցույց են տալիս իրենց անհանդուրժողականությունը Հիսուսի ուսմունքների հետևորդների հանդեպ քրիստոնյայի ոտքերի կամ նույնիսկ նրա վրա թքելով։ Նման նողկալի արարքներ գրանցվում են Երուսաղեմում գրեթե ամեն շաբաթ։ Հենց թքելն է սովորաբար հայ քահանաների և օրթոդոքսների միջև բախումների և ծեծկռտուքի պատճառ դառնում։ Ես ինքս էլ 2009 -ին պատահաբար նման միջադեպի ականատես եմ եղել։

Մի օրինաչափություն կա. հրեա ֆանատիկոսների զոհ են դառնում հենց հայ քահանաները։ Ուղղափառ քահանաների ու կաթոլիկ հովիվների հետ նման բան ավելի քիչ է տեղի ունենում: Դա բացատրություն ունի։ Բանն այն է, որ հրեաները ստիպված չեն հանդիպել ո՛չ կաթոլիկների, ո՛չ ուղղափառների հետ։ Հրեաները չեն մտնում Քրիստոնեական հատված, իսկ քրիստոնյաները շրջանցում են հրեական թաղամասը։ Իսկ ահա հայկական հատվածը նրանց համար բառիս բուն իմաստով դարձել է անցողիկ բակ։ Նրանք նախընտրում են անցնել Նոր քաղաքից դեպի Լացի պատ տանող ճանապարհը կա՛մ Արարատյան փողոցով, կա՛մ Երուսաղեմի Հայոց պատրիարքության փողոցով, չնայած ավելի կարճ ճանապարհ կա։

Ուղղափառ հրեաները սկզբունքորեն հայկական թաղամասով են գնում սրբավայր՝ ձգտելով դաս տալ հայերին այն պատճառով, որ նրանք թաղամասն իրենցն են համարում։ Նման սկզբունքայնության պատճառն այն է, որ հենց հայկական հատվածի սահմաններում է գտնվում մեկ այլ հրեական սրբավայր՝ Սիոն լեռը։ Հայկական թաղամասի ամբողջ տարածքի օրինական սեփականատերը Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքությունն է, հոգևոր առաջնորդները բնավ դեմ չեն հնարավոր բոլոր դավանանքների պատկանող հյուրերին։ Միակ պայմանը բնակիչների հանդեպ հարգանքն է։

Գնացքն արդեն մեկնել է, կամ ճանապարհների ապաշրջափակումից կշահեն Ադրբեջանը, Թուրքիան...

Ինչպե՞ս կարելի է հետ սովորեցնել կիսագրագետ մոլեռանդներին քրիստոնեական հոգևորականներ տեսնելիս թքելու նողկալի սովորությունից։ Բանը հասել է նրան, որ հարցը քննարկվել է հոգևոր առաջնորդների մակարդակով։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ժամանակին այս թեման բարձրացրել է Իսրայելի աշքենազի գերագույն ռաբբի Յոնա Մեցգերի հետ հանդիպման ժամանակ: Նա լիովին կիսել է կաթողիկոսի մտահոգությունը և խոստացել, որ ռաբբիներին հանձնարարելու է բացատրական աշխատանք տանել հավատացյալ երիտասարդների շրջանում՝ կանխելու նման երևույթները։ Բայց միջադեպերի թիվը դրանից հետո չի նվազել։

Բայց ամենավատն այն է, որ մինչև վերջերս ոստիկանությունը համարժեք գնահատական չէր տալիս այդ դեպքերին։ Խուլիգաններին պատշաճ կերպով չէին պատժում։ Ավելին, նույնիսկ եղել են դեպքեր, երբ պատժել են հենց տուժողներին կամ այն իրավապահներին, որոնք համարձակվել են հանցագործներին հանցագործ անվանել։ Ամենավրդովվեցուցիչը Նուրհան արքեպիսկոպոսի հետ տեղի ունեցած միջադեպն էր. նրա վրա ոմն օրթոդոքս էր թքել։ Դատարանը դրա համար սահմանել էր զուտ խորհրդանշական պատիժ` 75 օրվա ընթացքում արգելել էին Լացի պատ գնալ Հայկական թաղամասի տարածքով։ Ընդամենը։ Բայց փաստաբանները նույնիսկ այդ որոշումն էին բողոքարկել։

Рекламный щит с фотографиями Биньямина Нетаньяху и Реджепа Тайипа Эрдогана, размещенный на главной улице у муниципалитета Анкары (25 марта 2013). Турция - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021
Հայկական հարցն ու հրեական լոբբիի քայլը. Էրդողանի և Նեթանյահուի դարաշրջանն ավարտվո՞ւմ է

Այս պատմությունը շարունակություն է ունեցել։ Բանն այն է, որ պատահաբար միջադեպի օրը ոստիկանության բաժանմունքի հերթապահ սպան էթնիկ հայ է եղել։ Նա հրամայել է ձերբակալել խուլիգանին։ Կես տարի անց կրոնական մոլեռանդը ոստիկանության սպայի դեմ քրեական գործ է հարուցել նրա կրոնական զգացմունքները վիրավորելու համար։ Պարզվում է, հրեային չի կարելի ձերբակալել նրա համար սուրբ շաբաթ օրը։ Արդյունքում սպան հեռացվել է պաշտոնից, իսկ ավելի ուշ ինքն է դուրս եկել ոստիկանությունից։

Ոչ պակաս աղմուկ է առաջացրել Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի երկու անչափահաս ուսանողների պատմությունը։ 16-ամյա տղաները, որոնք ենթարկվել են ֆանատիկոսների հարձակման (որոնք նրանցից շատ ավելի մեծ էին), կարողացել են իրենց պաշտպանել։ Նման հակազդեցությունից զարմացած օրթոդոքսները, քերծվածքները և կապտուկները բուժելու փոխարեն, որոշել են ոստիկանություն կանչել։ Արդյունքում իրավապահները ձերբակալել են ոչ թե ծեծկռտուք հրահրողներին, այլ արժանավայել պաշտպանվող հայ սեմինարիստներին։ Նրանց վիզաները չեն երկարաձգել, ու նրանք զրկվել են ուսումը շարունակելու հնարավորությունից։

Ինչո՞վ են տարբեր հայերն ու հրեաները. ՀՀ–ի անհաջողության և Իսրայելի հաջողության գրավականը

Իսկ երկու տարի առաջ՝ 2019–ի հունիսին, հրեական Շաբբատ քաղաքում երկու երիտասարդ օրթոդոքս հարձակվել էին աբեղայի վրա՝ ծեծելով նրան և նրա վրա շանը քսի տալով։ Հայ հոգևոր ճեմարանի սաները պատահաբար դա տեսել են և արժանապատվորեն պատժել խուլիգաններին։ Իսրայելական մամուլը, հղում անելով փաստաբաններին, այն ժամանակ գրում էր, թե իբր 60 հայ սեմինարիստներ հարձակվել են անպաշտպան հրեա տղաների վրա ու նրանց դաժան ծեծի ենթարկել։ Եթե ոստիկանության տեսախցիկների ձայնագրություններ չլինեին՝ վարժարանի ուսանողները կարող էին դատվել։

Օրթոդոքսների նողկալի պահվածքը միանշանակ դատապարտվում է իսրայելական հասարակության բոլոր շերտերի կողմից։ Երկու տարի առաջ, հերթական տհաճ միջադեպից հետո, հրեա մտավորականների մեծ խումբ այցելեց Հայոց պատրիարքություն: Քնեսեթի պատգամավորները, ռաբբիները, գրողները, ոստիկանության սպաները եկել էին Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի մոտ, որ ներողություն խնդրեն հայրենակցի հերթական կեղտոտ արարքի համար ու վստահեցնեն, որ այսուհետ նրանք ավելի անհանդուրժող կլինեն նման երևույթների նկատմամբ:

Երևանի կենտրոնում պղծել են հայ և հրեա ժողովուրդների եղեռնի հիշատակին նվիրված հուշաքարը

Զուգադիպություն է, թե օրինաչափություն, բայց այդ այցից հետո ոստիկանությունը ավելի պակաս ներողամիտ է հայերին վիրավորող հրեաների հանդեպ։ Անցյալ տարի Երուսաղեմի դատարանն առաջին անգամ խիստ մեղադրական դատավճիռ էր կայացրել հայ հոգևորականի վրա թքած երիտասարդի նկատմամբ։ Նրան տուգանել էին 1500 շեքելով։ 1967 թվականից ի վեր նման բան ոչ մի անգամ չէր եղել։

Հուսադրող է, որ իսրայելցի իրավապահներն ավելի հետևողական են դարձել իրենց անմիջական պարտականությունները կատարելու հարցում։ Ուզում ենք հավատալ, որ այս անգամ էլ խուլիգանները խստորեն կպատժվեն, և դա դաս կլինի բոլոր նրանց համար, ովքեր տառապում են կրոնական անհանդուրժողականությամբ։

Լրահոս
0