00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես կարելի է կրկնապատկել անասունների գլխաքանակը Հայաստանում

© Sputnik / Andranik GhazaryanСовременная ферма в селе Азатан, Ширак
Современная ферма в селе Азатан, Ширак - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2021
Բաժանորդագրվել
ԽՍՀՄ–ի փլուզումից հետո փլուզվել է նաև վերամշակված կերերի արտադրությունը։ Սակայն արտոնյալ լիզինգային ծրագրերով կարելի է կառուցել սիլոսային ու սենաժային աշտարակներ ու հորեր, և այդ կերերի արտադրությունը դարձնել բիզնես։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր–Իսահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց, որ անգամ եղած արոտավայրերով ՀՀ–ում կարելի է զարգացնել անասնապահությունը և գրեթե կրկնապատկել անասունների գլխաքանակը։

Совещание по макроэкономическим и налогово-бюджетным программам во главе с и.о. премьер-министра Николом Пашиняном (19 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2021
Ոչ թե 3.2, այլ 6 տոկոս. կառավարությունը վերանայում է տնտեսական աճի ցուցանիշը

Հայաստանի արոտավայրերի ընդհանուր մակերեսը գնահատվում է 1 միլիոն 51 հազար հեկտար։ Ըստ գյուղատնտեսական հաշվառման տվյալների` Հայաստանում հաշվառված է 614 հազար գլուխ խոշոր և 693 հազար մանր եղջերավոր անասուն։ Այնինչ, եթե եղած արոտավայրերն օգտագործվեն ամբողջությամբ, հնարավոր կլինի բուծել 900 հազարից 1 միլիոն խոշոր եղջերավոր և առնվազն 1,5 մլն մանր եղջերավոր անասուն։

Միայն խոշոր եղջերավոր անասունների այդ առավելագույն գլխաքանակը բավարար կլինի կաթնամթերքի ֆիզիոլոգիական պահանջները (տարեկան մոտ 1 միլիոն 100 հազար տոննա կաթ) ապահովելու համար, այնինչ այսօր հանրապետությունում արտադրվում է մոտ 650 հազար տոննա կաթ (2020-ի տվյալներով)։

Արոտներ

Հայաստանի արոտների մոտ կեսը չի օգտագործվում։ Մի կողմից` դեռևս բավարար չեն օգտագործվում հեռագնա (գյուղերից հեռու գտնվող) լեռնային արոտները, մյուս կողմից` գերբեռնված են մոտակաները։ Համաշխարհային բանկի CARMAC ծրագրով հեռագնա արոտներում տեղադրվել են անհրաժեշտ ենթակառուցվածքներ (անասունների խմոցներ և այլն), որոնք օգնել են ավելացնել այդ արոտների օգտագործումը։

Կերի արտադրություն

Ըստ այդմ`հիմա անհրաժեշտ է վերականգնել չոր խոտի մթերման ծավալները, որոնք փոքր–ինչ կրճատվել են վերջին տարիներին։ Խոտից բացի, անհրաժեշտ են նաև այլ կերային հավելումներ։ Այժմ անհատ ֆերմերները դրանք օգտագործում են խիստ սահմանափակ։ Սակայն որքան շատ ձեռք բերվեն նոր, բարձր մթերատվության անասուններ, այնքան կերի ծախսերը արդարացված կլինեն։

Председатель Центрального Банка Армении Мартин Галстян во время пресс-конференции (15 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2021
Ինչու է նվազել դոլարի փոխարժեքը. ԿԲ նախագահը մի քանի գործոն նշեց

Լիզինգի սուբսիդավորման ծրագրով (մինչև 2021-ը` 0%-ով) ֆերմերային տնտեսությունները (թե՛ անհատապես, թե՛ միասին) կարող են ձեռք բերել կերի սարքավորումներ, այդ թվում` ածիկի արտադրության պահարաններ, որոնք կլոր տարի կարող են հյութալի կեր ապահովել։

ԽՍՀՄ փլուզումից հետո փլուզվել է նաև վերամշակված կերերի` սիլոսի ու սենաժի արտադրությունը։ Դրանք շատ էֆեկտիվ են, բայց նաև շատ աշխատատար, հետևաբար փոքր տնտեսությունների համար դրանք շատ թանկ են։ Սակայն արտոնյալ լիզինգային ծրագրերով կարելի է կառուցել նաև սիլոսային ու սենաժային աշտարակներ ու հորեր, և այդ կերերի արտադրությունը դարձնել բիզնես։

Ի՞նչ ունես–չունես. նոր հավելվածները կօգնեն հարկեր վճարել և... ՊԵԿ–ից գումար ստանալ

«Այսինքն` երբ մենք քննարկում ենք, թե որքանով են բավարար արոտավայրերը, պետք է հաշվի առնենք նաեւ այն, որ հիմա մեր տնտեսություններում մեկ կովը միջինում տալիս է տարեկան մոտ 2 400 կգ կաթ, իսկ նոր ցեղատեսակները` 6-7 հազար։ Այսինքն` պիտի խոսենք նաև կերային հավելումներից, ցեղատեսակից ու պահվածքից», – ընդգծում է Տեր–Իսահակյանը։

Տոհմային անասուններ և պահվածք

«Խելացի անասնագոմերում» (որոնք առաջարկվել են հենց պահվածքի խնդիրը լուծելու համար) այլ հավասար պայմանների դեպքում մթերատվությունը բարձրանում է տարեկան առնվազն 1 000 կգ կաթով, ինչը նշանակում է առնվազն 150 հազար դրամ հավելյալ եկամուտ` յուրաքանչյուր կովից, ընդգծում է Տեր–Իսահակյանը։

Хамидреза Салиге Рад, директор исследовательской компании QMISG, на армяно-иранском бизнес-форуме (29 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Իրանցի մասնագետը Հայաստանում ՏՏ ընկերություն է փնտրում ՄՌՏ նախագծի վրա աշխատելու համար

Տոհմային տավարաբուծության աջակցման ծրագրով (որտեղ ֆերմերը պետությունից ստանում է ծախսած գումարի մի մասը) առայժմ ձեռք են բերվել ոչ այնքան շատ անասուններ. մոտ 800–ական խոշոր և մանր եղջերավոր անասուն։ Ծրագիրը շարունակվելու է մինչև 2023-24 թթ, իսկ բերված անասունները, խառնվելով տեղական ցեղատեսակների հետ, կբարելավեն ընդհանուր գլխաքանակի գենետիկան։

«Այսպես թե այնպես ֆերմերը տարեկան կատարում է գլխաքանակի 15-20%–անոց խոտան և դրան զուգահեռ կարող է արտոնյալ պայմաներով ձեռք բերել նոր անասուններ», – ասաց Տեր–Իսահակյանը։

Մոտակա ժամանակներում նախարարությունը կամբողջացնի արոտների զարգացման ռազմավարությունը, որտեղ այս բոլոր հարցերը հաշվի առնված կլինեն։

Լրահոս
0