ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի քաղաքներում վերջին երկու օրվա ընթացքում անոմալ շոգից ավելի քան հարյուր մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում են տեղական հեռուստաալիքները՝ հղում անելով ոստիկանությանը։
Իրավապահների տվյալներով՝ վերջին 48 ժամվա ընթացքում Վանկուվեր, Բարնաբի և Սուրեյ քաղաքների ոստիկանական բաժանմունքները հարյուրավոր հաղորդումներ են ստացել քաղաքացիների հանկարծակի մահվան մասին։ Մեծ մասը թոշակառուներ են եղել: Ենթադրվում է, որ դա կապված է ջերմաստիճանի անոմալիայի հետ։
Ջերմաստիճանը ռեկորդներ է խփում. հայտնի կարդիովիրաբույժն ասել է` ինչպես հաղթահարել շոգը
Նշվում է, որ հունիսի 27–ին և 28-ին Լիտոն քաղաքում 49 աստիճան է գրանցվել։ Երեկ մի շարք շրջաններում ջերմաստիճանը սկսել է նվազել, սակայն որոշ վայրերում շոգը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ:
Ինչպես օրգանիզմը պաշտպանել ամառային շոգից. խորհուրդ է տալիս մասնագետը