ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից զգուշացնում են, որ հունիսի 29-ից հուլիսի 3-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում հունիսի 29-30-ը, հուլիսի 1-3-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Ովքեր ու երբ կարող են մասնակցել բուհերի ընդունելության երկրորդ փուլին
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում հունիսի 29-30-ը, հուլիսի 1-3-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Մայրաքաղաքում հունիսի 29–ի գիշերը կլինի 22-24 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +33...+35 աստիճան։
Հոլիվուդյան աստղը հրապարակել է «դեդո-բաբոյի» լուսանկարը և դերասաններ է փնտրում ՀՀ–ում