ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Շիրակի մարզում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ հունիսի 25–ին, ժամը 22։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 28-ամյա Արկադի Հովհաննիսյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մարմաշենի խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Շիրակի մարզի բնակիչ, 55-ամյա Անահիտ Զ-ին։
«Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը»,–գրում է կայքը։
Մահվան ելքով վրաերթ Լոռու մարզում. ղեկին եղել է Ալավերդու համայնքապետը
Հայաստանի քննչական կոմիտեում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք։