ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Արարատի մարզի Ոսկետափ գյուղի վարչական տարածքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ահազանգ է ստացել, որ այսօր`հունիսի 15-ին, ժամը 01։47-ին, ՃՏՊ է տեղի ունեցել, կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 43-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացման ճանապարհին մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Fiat»-ը. կա 7 վիրավոր