00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ալեն Սիմոնյան
Որ ճնշած լինեինք, հրաժարական կտար․Սիմոնյան
13:06
6 ր
Գործադուլ անող վարորդներ
Ես վարո՞րդ եմ, թե՞ հավաքարար․վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դժվար է պոկվել վարչապետական աթոռից, կամ կրկին Հայաստանի և Իսրայելի նմանության մասին

© AFP 2024 / JACK GUEZПремьер-министр Израиля Биньямин Нетаньяху на ежегодной конференции здравоохранения (27 марта 2018). Тель-Авив
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху на ежегодной конференции здравоохранения (27 марта 2018). Тель-Авив - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Դուլյանն անդրադարձել է Իսրայելում կառավարության փոփոխությանն ու զուգահեռներ անցկացրել Հայաստանի հետ։
Առանց Նեթանյահուի կոալիցիայի ստեղծմանը նպաստեց… Նեթանյահուն

Եկեք անկեղծ լինենք։ Շատ դժվար է պոկվել վարչապետական աթոռից։ Դժվար է լքել այդ հարմարավետ ու գայթակղիչ  աթոռը, եթե երեք տարի էլ չես նստել այնտեղ։ Դա մենք հայաստանյան իրականությունից շատ լավ գիտենք, բայց, ինչպես ցույց տվեց Իսրայելի փորձը, դժվար է պոկվել նաև այն ժամանակ, եթե այդ աթոռին նստելու համազգային ռեկորդ ես սահմանել և անցկացրել ես այնտեղ 10 տարուց ավելի։

Կիրակի օրը, երբ Քնեսեթում սկսվեց Իսրայելի նոր կառավարության կազմավորման հարցով քվեարկությունը, Բենյամին Նեթանյահուն նստած էր վարչապետի համար նախատեսված աթոռին ու երևի նստած էլ կմնար, եթե պառլամենտի աշխատողները չմոտենային նրան ու չասեին. «Ներողություն, պարոն Նեթանյահու, բայց ախր այս քվեարկությունից հետո դուք արդեն նախկին եք, խնդրում ենք վարչապետական աթոռից տեղափոխվեք ընդդիմության առաջնորդի տեղը»։ Համաձայնեք՝ խորհրդանշական, պատմական պահ էր։

Система противовоздушной обороны Израиля Iron Dome активирована для перехвата ракеты, запущенной из сектора Газа, контролируемого палестинским движением ХАМАС (12 мая 2021). Ашдод - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2021
Նահանջի տեղ չկա, վտանգ ես զգում, պիտի առաջինը հարձակվես, կամ Իսրայելի հաղթանակի բանաձևը

​Ճիշտն ասած, այս օրերին Իսրայելում ամեն ինչն էլ պատմական է, աննախադեպ։ Ի՞նչ եք կարծում, քանի նախարար է լինելու այս նոր կառավարությունում։ Չեք պատկերացնի՝ 35 նախարար, նման բան երբեք չէր եղել։ Ընդ որում, այդ նախարարներից  9-ը կանայք են. էդպիսի բան էլ երբեք չէր եղել։ Եվ վերջապես, այսպիսի խայտաբղետ կոալիցիա, որի մեջ մտնեն գրեթե բոլոր ուժերն անկախ իրենց ուղղվածությունից՝  աջ, կենտրոնամետ, ձախ, էլի ոչ ոք չէր տեսել։ Սակայն բոլորս գիտենք՝ որքան ավելի լայն է կոալիցիան, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ իրարամերժ հայացքներ ունեցող կուսակցությունների դաշինքը շատ արագ կփլուզվի։

Ինձ թվում է, որ այս հայտնի հանգամանքը լիովին չեն գիտակցում մեր արտահերթ ընտրություններին մասնակցող այն ուժերը, որոնք ամեն օր շատ գեղեցիկ ու գրավիչ խոսքեր են արտասանում համընդհանուր համերաշխության մասին։ Կներե՛ք, ախր Կռիլովը պարզապես փայլուն է նկարագրել, թե ինչ է լինում, երբ կարապը, խեցգետինն ու գայլաձուկը միավորվում են հանուն սայլը տեղից շարժելու վեհ գաղափարի։ Հիշում եք, չէ՞։

​Ո՞վ է Իսրայելի այս նոր կոալիցիայի կազմավորման հեղինակը։ Քաղաքական մեկնաբան Գաբի Վոլֆսոնն այս հարցին այնպիսի պատասխան է տալիս, որն առաջին հայացքից կարող է պարադոքսալ թվալ. «Առանց Նեթանյահուի կոալիցիան,- ասում է նա,- իրականում ստեղծել է մի մարդ, և այդ մարդու անունն է Բենյամին Նեթանյահու»։ Համաձայնե՛ք, այս պնդումը շատ կոնկրետ հիմքեր ունի։ Ախր հենց Նեթանյահուն իր ողջ գործունեությամբ ու պահվածքով այնպես արեց, որ փաստորեն բոլոր բազմազան ու բազմագույն քաղաքական ուժերը ի վերջո միավորվեն մի գաղափարի շուրջ. «Թքա՛ծ մեր տարաձայնությունների վրա, միայն թե վռնդենք կառավարությունից այս Բիբիին»։

Հեղափոխության հետևանքները, կամ ով չի ուզում երջանիկ լինել՝ գնդակահարել

​Ո՞վ առաջինը գժտվեց իրեն հարող գործիչների հետ միայն այն պատճառով, որ նրանք ոչ միշտ էին համաձայն իշխանությունների գործելավոճին։ Իհարկե, այդ նույն Բիբին։ Եվ ուրեմն, ինչ-որ չափով արդարացի են նրա նախկին զինակիցները, որոնք պնդում են՝ ախր այս մարդն անձնական շահերը վեր դասեց պետական շահերից, սեփական նախասիրությունները նրա համար շատ ավելի կարևոր էին, քան ընդհանուր գործը։ Սակայն հանուն արդարության հարկ է փաստել, որ Իսրայելի ընդդիմությունն էլ առանձնապես աչքի չընկավ իր սկզբունքայնությամբ։ Այդ նույն Նաֆթալի Բենեթը անընդհատ խոստանում էր, որ երբեք չի գլխավորի նոր կոալիցիան, վերջում էլ շատ հանգիստ ընդունեց վարչապետի պաշտոնը։

Кнессет Израиля - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2021
Խորհրդարանում ընդամենը 7 մանդատ ունեցողն էլ կարող է վարչապետ դառնալ. Իսրայելի օրինակը

Է, կներե՛ք, մեզ մոտ էդպես չէ՞ր.Ազգային ժողովի դիմաց օրեր շարունակ ցույց անող ընդդիմադիները հավաստիացնում էին ժողովրդին. «Երբեք չենք մասնակցի արտահերթ ընտրություններին, եթե դրանք անցկացվեն գործող վարչապետի օրոք»։ Իսկ վերջում շատ լավ էլ…. Չմանրամասնեմ՝ ինքներդ գիտեք, թե ինչ ավարտ ունեցավ որոշ կուսակցությունների այդ չակերտավոր սկզբունքայնությունը։

​Ի դեպ, ոմանք զգուշացնում էին՝ Նեթանյահուն հսկայական քանակությամբ համակիրներ ունի, որոնցից շատերը աստվածացնում են նրան և այդքան հեշտությամբ չեն համակերպվի այն փաստի հետ, որ նա այլևս վարչապետ չէ։ Հենց իսրայելցի մեկնաբաններից մեկն այսօր հեգնում է. «Բա ո՞ւր էիք, հարյուր հազարավոր երկրպագուներ, բա ասում էիք, թե նույնը կանեք, ինչ արեցին Դոնալդ Թրամփի կողմնակիցները, որոնք իրենց կուռքի պարտությունից հետո գրոհեցին Կոնգրեսի շենքը։

Ընդամենը 2 կուսակցություն խորհրդարանում. սա մեր անցյա՞լն է, թե՞ ապագան

Մեր պառլամենտական քվեարկությունից հետո փողոց դուրս եկան ընդամենը հինգ երիտասարդներ, որոնք անհույս թափահարում էին Իսրայելի դրոշը։ Փոխարենը մինչև առավոտ քեֆ էին անում նոր վարչապետ Նաֆթալի Բենեթի հազարավոր կողմնակիցները, որոնք վանկարկում էին՝ Նեթանյահուն հանցագործ է և պահանջում էին անմիջապես ձերբակալել նրան»,-փաստել է մեկնաբանը։ Ինչպես ասում են՝ sic transit gloria mundi, այսպես է անցնում երկրային փառքը, հարգելի՛ վարչապետներ։

Լրահոս
0