ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Մեծամորի ջրանցքում դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հունիսի 11-ին, ժամը 21:04-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծամոր քաղաքի «ՀԱԷԿ»-ին հարակից տարածքում՝ ջրանցքում, դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դին: