ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Էջմիածնի ջրանցքում դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` մայիսի 17-ին` ժամը 21:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ երկու քաղաքացի ընկել են Հրազդան գետը, քաղաքացիներից մեկին հաջողվել է դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Գյումրիում 24–ամյա մոտոցիկլավարը դպրոցականի է վրաերթի ենթարկել
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Էջմիածնի ջրանցքը։ Փրկարարները դուրս են բերել Գ․ Դ․-ի դին (ծնված 1966 թ․):
Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. 20-ամյա վարորդը տեղում մահացել է