ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հանրապետության տարածքում հունիսի 8-11-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
2020 թվականին Սևանի ջրի մակարդակը 9 սանտիմետրով բարձրացել է
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում հունիսի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Հայաստանն ու Վրաստանը վերականգնել են երկաթուղային հաղորդակցությունը
Մայրաքաղաքում հունիսի 8–ի գիշերը կլինի 12-14 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +29...+31 աստիճան։