00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդամենը 2 կուսակցություն խորհրդարանում. սա մեր անցյա՞լն է, թե՞ ապագան

© Sputnik / Asatur YesayantsПленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн
Пленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2021
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Ապագայի մասին անընդհատ խոսելով` կարծես թե վերադառնում ենք անցյալին։
Ընդամենը երկու կուսակցություն խորհրդարանում. սա մեր անցյա՞լն է, թե՞ ապագան

Հիշում եք երևի՝ նորանկախ Հայաստանի խորհրդարանական առաջին ընտրություններից հետո Գերագույն խորհրդի կուսակցական կազմը թեև տարիների ընթացքում փոխվեց, բայց սկզբում պառլամենտը երկկուսակցական էր՝ կոմունիստներ և Հայոց համազգային շարժում, որոնց միջև պայքարը բավական թեժ էր. նույնիսկ մի քանի քվեարկություն պահանջվեց պառլամենտի նախագահ ընտրելու համար։ Այժմ բոլորովին չի բացառվում, որ առաջիկա արտահերթ ընտրություններից հետո էլ կրկնվի նույն երկկուսակցական պատկերը, և ավելի անզիջում պայքար ծավալվի վարչապետության համար։

Համենայնդեպս, եթե հավատանք «GALLUP International Association»-ի վերջին հարցումների արդյունքներին, անցողիկ 5-տոկոսանոց շեմը հաղթահարելու շանս ունի ընդամենը երկու քաղաքական ուժ։

Кнессет Израиля - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2021
Խորհրդարանում ընդամենը 7 մանդատ ունեցողն էլ կարող է վարչապետ դառնալ. Իսրայելի օրինակը

​Այս պնդումն անում են սոցիոլոգները, որոնց, խոստովանենք` Հայաստանում այնքան էլ չեն հավատում։ Ու համոզված եմ, որ հիմա էլ ավելի քան երկու տասնյակ քաղաքական ուժեր կվրդովվեն. «Ինչպե՞ս կարող ենք մենք 5 տոկոս էլ չհավաքել, սա պատվիրված հարցում է»։  Միգուցե այդ կուսակցություններն ու դաշինքները բավարար հիմքեր ունեն չհավատալու սոցիոլոգներին, բայց նկատե՞լ եք՝ էսպիսի մի օրինաչափություն կա. որքան աճում է որևէ կուսակցության նախընտրական վարկանիշը, այնքան այդ կուսակցության անդամներն ավելի ու ավելի շատ են սկսում հավատալ սոցիոլոգներին։ Տեսնես ինչի՞ց է։

​Համաձայնե՛ք, եթե հունիսի 20-ից հետո մենք իրոք ունենանք երկկուսակցական խորհրդարան, մի կողմից գոնե այդ տեսակետից կհավասարվենք Ամերիկային, որտեղ նման իրավիճակը դեռ մոտ երկու դար առաջ է ձևավորվել ու ապացուցել իր կենսունակությունը, մյուս կողմից էլ, հերթական անգամ կիրականանա առաջին նախագահի տասնամյակներ առաջ արված կանխատեսումը՝ Հայաստանն ի վերջո կունենա երկու-երեք հիմնական կուսակցություն։ Ի դեպ, երբ կրկին որևէ մեկից լսեք Հայաստանում լայնորեն տարածված ժխտողական միտքը՝«Մեզ ոչ մի կուսակցություն էլ պետք չի, դրանք միայն քանդում են երկիրը», մի շտապեք հետևություն անել, թե նման անվերապահ պնդում անողը քաղաքականությունից բան չի հասկանում։ Չէ՞ որ սա պատմական փաստ է՝ Ամերիկայի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը և նրա համախոհները՝ հիմնադիր հայրերը, նույնպես հաստատ համոզված էին, որ իրենց նոր կազմավորված երկրին ոչ մի կուսակցություն էլ պետք չէ, որովհետև դրանք վտանգ են ներկայացնում պետության և հասարակության միասնականության համար։

«Մենք իրավունք ունենք հպարտանալու պարտությամբ». դավադրության տեսությունն ու իրականությունը

​Սակայն հենց որ ընդունվեց ամերիկյան Սահմանադրությունը, միանգամից էլ պարզ դարձավ, որ երկրի զարգացման հետ կապված գաղափարները խիստ տարբերվում են միմյանցից։ Ոմանք հանդես էին գալիս հզոր կենտրոնական կառավարության օգտին, մյուսներն, ընդհակառակը, գտնում էին, որ շատ ավելի լայն լիազորություններով անհրաժեշտ է օժտել տեղական իշխանություններին, մանավանդ՝ նահանգներին։ Հենց այդ տարաձայնությունների հետևանքով էլ կուսակցությունների տեսք ստացան ֆեդերալիստները ու հանրապետական-դեմոկրատները։

Левон Тер-Петросян во время презентации предвыборной программы Армянского национального конгресса (7 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2021
Այդ բանավեճը Նիկոլի համար կարող էր ուղղակի ինքնասպանություն լինել. Տեր-Պետրոսյան

Հակառակ գերակայող կարծիքին, թե ամերիկյան կուսակցություններն ընդամենը երկուսն են` ԱՄՆ-ում իրականում կան բազմաթիվ կուսակցություններ, երբեմն նույնիսկ բավական էկզոտիկ անվանումներով, օրինակ, Թերմոդինամիկայի օրենքների կուսակցություն։ Չգիտեմ, ճիշտն ասած, թե որն է այդ կուսակցության թերմոդինամիկ գաղափարախոսությունը, որովհետև այն դեռ երբեք Կոնգրեսում չի հայտնվել ճիշտ այնպես, ինչպես Գարեջուր խմողների շահերը ներկայացնող քաղաքական ուժը և բազմաթիվ այլ կուսակցություններ։

Այս երկկուսակցական համակարգի անխուսափելիությունը ժամանակին գիտականորեն հիմնավորել է ֆրանսիացի սոցիոլոգ Մորիս Դյուվերժեն։ Ըստ, այսպես կոչված, Դյուվերժեի օրենքի, երբ գործում է «հաղթողը ստանում է ամեն ինչ, նույնիսկ պարտվածների ձայները» սկզբունքը, ընտրողները հակված են քվեարկելու հաղթանակի ամենամեծ շանսերն ունեցող կուսակցությունների օգտին, իսկ նման շանսերից իսպառ զրկված խաղացողներն էլ միանում են նրանց, ում Կոնգրես մտնելու հավանականությունն ակնհայտ է։ Հո պատահական չէ՞, որ 2016 թվականի ամերիկյան ընտրություններում փորձեցին նախագահ դառնալ Կանաչների կուսակցությունը ներկայացնող Ջիլ Սթայնը և Հարրի Ջոնսոնը, որին առաջադրել էին այսպես կոչված լիբերտարիանցիները, և երկուսով միասին, գիտե՞ք, քանի տոկոս ձայն ստացան՝ ընդամենը 5 տոկոս։

Ուզո՞ւմ եք վարչապետի կին դառնալ՝ օգնեք նրան հաղթել ընտրություններում

Գիտե՞ք, հիմա ինձ մի հարց է հետաքրքրում՝ իսկ արդյոք Դյուվերժեի օրենքը անխափան կգործե՞ր նաև Հայաստանում, որտեղ ընտրողների մի զգալի մասը հավատ չունի ընդհանրապես որևէ քաղաքական ուժի հանդեպ, իսկ բազմաթիվ ու բազմապիսի կուսակցությունների հպարտ ղեկավարները հաստատ համոզված են՝ առանց որևէ մեկին միանալու էլ հանգիստ կհաղթենք։ Դե ինչ՝ կտեսնենք։ Երկու շաբաթից ամեն ինչ կընկնի իր տեղը։

Լրահոս
0