00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուշկինը և հայերը. «սկանդալային» տողերի հետքերով

© Sputnik / Селимханов / Անցնել մեդիապահոցРепродукция портрета поэта Александра Сергеевича Пушкина работы художника Ильи Глазунова.
Репродукция портрета поэта Александра Сергеевича Пушкина работы художника Ильи Глазунова. - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2021
Բաժանորդագրվել
Պուշկինը հսկայական թվով հանճարեղ գործեր ունի, բայց շրջանառվում է հենց «Դու վախկոտ ես, դու ստրուկ ես, դու հայ ես» («Ты трус, ты раб, ты армянин!») հատվածը։ Sputnik Արմենիան որոշել է մեծ բանաստեղծի ծննդյան օրը պատմել հայերի հետ Պուշկինի հարաբերությունների մասին։

 

Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը հարյուրավոր հանճարեղ ստեղծագործության հեղինակ է, սակայն համացանցում վերջին 10-15 տարում հայ ժողովրդի թշնամիները նախընտրում են հիշել նրա միայն մեկ աշխատանքի՝ «Տազիտ» անավարտ պոեմի մասին։ Անգամ ոչ թե պոեմի, այլ այդ պոեմից մի հատիկ տողի մասին, այն էլ՝ համատեքստից կտրված․ «Ты трус, ты раб, ты армянин!» («Դու վախկոտ ես, դու ստրուկ ես, դու հայ ես»): Sputnik Արմենիան փորձել է գլուխ հանել, թե ինչ դավ կա այստեղ։ Բայց ամեն ինչ՝ հերթով։

Ջերմ բարեկամությունն ու հաճախակի հիշատակումները

Պուշկինը հայկական թեմային անդրադարձել է մի ամբողջ շարք ստեղծագործություններում։ Առանց աջուձախ ընկնելու` մի քանի օրինակ բերենք․

Հատված «Գաբրիելական» պոեմից․

Արարչին, այսպես, ճոռոմ, ճռճռան՝

Շատ էր դուր գալիս ոճն արևելյան,

Եվ նա Գաբրիելին իր մոտ կանչելով՝

Իր սերը նրան պատմեց արձակով։

Զրույցը նրանց, գաղտնիքն այդ խորին,

Թաքցրել է մեզնից սուրբ եկեղեցին․

Մե՜ղքն Ավետարան գրողի վզին։  

Բայց, ըստ հայկական մի ավանդության,

Տերն ինքը իբրև սուրհանդակ-դեսպան,
Ընտրեց Մերկուրի հրեշտակապետին՝

Նրա մեջ շնորհք, ձիրք նկատելով,

Եվ Մարիամի մոտ առաքեց մթնով։

(Թարգմանությունը՝ Մ․ Խերանյանի)

Հայ կերպարի մենք հանդիպում ենք նաև «Դրվագներ Օնեգինի ճամփորդությունից» հատվածում, որտեղ պոետը Օդեսան է նկարագրում։

Ապրում էի այն ժամանակ Օդեսայում փոշոտ

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Եվրոպա է շնչում այնտեղ ամեն բան,

Հարավ է բուրում, շողում, կայծկլտում,

Այնքան կենսախինդ բազմազանությամբ։

Իտալիայի ոսկե լեզուն է

Հնչում զվարթ փողոցներում,

Ուր քայլում են հպարտ սլավոնը,

Ֆրանսիացին, իսպանացին, հայը։

Ռուս բանաստեղծի շփման շրջանակում հայերը քիչ չէին։ Նրանց թվում էր հայտնի Աբամելիքների ընտանիքը, որի անդամները հայկական իշխանական տոհմի ներկայացուցիչներ էին։ Աբամելիքների հետ Պուշկինը ծանոթացել էր դեռևս Ցարսկոյե Սելոյի լիցեյում սովորելու տարիներին։ Դավիթ Սեմյոնովիչ Աբամելիքը 1812թ․-ի Հայրենական պատերազմի և ռուսական բանակի արտասահմանյան արշավների մասնակից էր, Ցարսկոյե Սոլյում տեղակայված հուսարների գնդի լեյբ-գվարդիայի գնդապետը։

Նա ամուսնացած էր Մարիա Իոակիմովնայի հետ, որը հայկական մեկ այլ ազնվական տոհմի՝ Լազարյանների շառավիղն էր։ 1814թ․-ին նրանք դուստր ունեցան՝ Աննան, որին Պուշկինը 1832թ․-ին սքանչելի բանաստեղծություն է ձոնել։

Մի ժամանակ (քնքշանքով եմ հիշում)

Ձեռքերիս վրա` հիացած էի ձեզ պահում,

Երբ դեռ մանուկ էիք սքանչելի։

Դուք ծաղկեցիք և երկյուղանքով

Հիմա խոնարհվում եմ ձեր առաջ էլի։

Ամենուրեք ձեզ հայացքով ու սրտով,

Ակամա դողով եմ ես հետևում։

Եվ ձեր փառքով ու ձեզանով

Ծեր դայակի պես պարծենում։

Գեղեցկուհի Աննան ինքն էլ տաղանդավոր բանաստեղծուհի և թարգմանչուհի էր։ Հենց այս երիտասարդ հայուհին է ֆրանսիացիներին ծանոթացրել իր ընտանիքի բարեկամի՝ Ալեքսանդր Պուշկինի բազմաթիվ ստեղծագործություններին։

Стэнли Кларк на прeсс-конференции (25 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2019
Ջազ, օպերա և Պուշկին. Սթենլի Քլարկը Երևանում պատմեց իր նոր ու մեծ նախագծի մասին

Պուշկինը հայերի հետ բավականին սերտ շփում ուներ նաև հարավում աքսորված լինելու շրջանում։ Քիշնևում պոետն ընկերություն էր անում հայտնի պաշտոնյա Արտեմի Խուդաբաշևի, արքիեպիսկոպոս Գրիգորի Զախարյանի հետ։

Բուն Հայաստանի հետ հանդիպման մասին, սակայն, հանճարը գրել է «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» գործում։ Հիմքում բանաստեղծի օրագիրն է, որը նա վարում էր 1829թ․-ին՝ կովկասյան ուղևորության ժամանակ։

Նույն աշխատանքում Պուշկինը նկարագրում է հայ ընտանիքի հյուրընկալության տեսարանը, որի հետ շփվելու առիթ է ունեցել․

«Անձրևն ամբողջ ուժով թափվում էր վրաս։ Վերջապես մոտակա տնից դուրս եկավ մի երիտասարդ հայ և բանակցելով թուրքի հետ, ինձ կանչեց իր մոտ` խոսելով բավական մաքուր ռուսերենով։ Նա ինձ նեղ սանդուղքով տարավ իր տան երկրորդ հատվածը։ Ցածր բազկաթոռներով և հին գորգերով կահավորված սենյակում նստած էր մի պառավ կին՝ նրա մայրը։ Կինը մոտեցավ ինձ և ձեռքս համբուրեց։  Որդին պատվիրեց նրան կրակ անել և ինձ համար ընթրիք պատրաստել։ Ես հանվեցի և նստեցի կրակի մոտ։ Ներս մտավ տանտիրոջ կրտսեր եղբայրը՝ մոտ 17 տարեկան մի տղա։ Երկու եղբայրներն էլ եղել էին Թիֆլիսում և մի քանի ամիս ապրել այնտեղ։ Նրանք ինձ ասացին, որ մեր զորքերն առաջ են շարժվել նախորդ օրը, և որ մեր ճամբարը Ղարսից 25 վերստ հեռավորության վրա է։ Ես հանգստացա։ Շուտով պառավն ինձ համար սոխով ոչխարի միս պատրաստեց, որն ինձ խոհարարական արվեստի գագաթնակետը թվաց։ Մենք բոլորս պառկեցինք քնելու նույն սենյակում։ Ես պառկեցի մարող բուխարու դիմաց և քնեցի այն հաճելի հույսով, որ մյուս օրը պիտի տեսնեմ կոմս Պասկևիչի ճամբարը․․․»։

Վեց տարեկան պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը Պուշկին է ասմունքում հայերեն

Ալեքսանդ Սերգեևիչը ծանոթ է եղել նաև մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հետ։ Նրանց հադիպման ժամանակ պոետը 36 տարեկան էր, նկարիչը՝ ընդամենը 19։ Հենց այդ ժամանակ հանճարեղ գրողը Այվազովսկու համար մեծ ստեղծագործական ապագա կանխագուշակեց, իսկ մեկ տարի անց Պուշկինը սպանվեց։

Հայաստանի և հայերի հետ մեծագույն բանաստեղծի հարաբերությունների մասին շատ երկար կարելի է խոսել։ Բայց մեր չարակամները եռանդուն կերպով աչք են փակում այս ամենի վրա։

«Հավերժական թեման»

«Դու վախկոտ ես, դու ստրուկ ես, դու հայ ես»։ Սա, թվում է, հավերժական թեմա է դարձել բազմաթիվ ֆորումներում և առցանց հարթակներում, որտեղ հայերին փորձում են վատ լույսի ներքո ներկայացնել։ Եվ չնայած Պուշկինն ինքն է մեզ պատգամ թողել՝ չվիճել հիմարի հետ, մենք, այնուամենայնիվ, կփորձենք անել դա։

Նախքան բուն պոեմին անդրադառնալը, հայ ժողովրդի բոլոր թշնամիներին կցանկանայի մի խիստ տրամաբանական  հարց տալ` ինչպե՞ս կարող էր Պուշկինը, որն այդքան շատ կապեր ուներ Հայաստանի և հայերի հետ, հայ ժողովրդին և իր ընկերներին վիրավորելու մտադրություն ունենալ։

Հարցը բաց թողնենք և անցնենք «Տազիտին»։ Պոեմի սյուժեն հետևյալն է` ծեր լեռնցի Գասուբի ավագ որդուն սպանել են։ Թաղմանը մեկ ուրիշ աուլից գալիս է նրա ընկերը, որին լեռնեցիների ավանդույթի համաձայն` ժամանակին դաստիարակության էր տվել իր կրտսեր որդուն՝ Տազիտին։ Սակայն երիտասարդն այնպիսին չի մեծացել, ինչպիսին նրան պատկերացնում էր դաժան սովորույթներով ապրող հայրը։

Տազիտը որոշ ժամանակ թափառում է շրջակա լեռներում, իսկ տուն վերադառնալուց հետո նրա և հոր միջև հետևյալ երկխոսությունն է տեղի ունենում․

Հայրը–Ո՞ւր էիր, որդի։

Որդին–Ձորում ժայռերի,

Որտեղ բեկված է քարքարոտ ափը,

Եվ բաց է ճամփան դեպի Դարիալ։

Հայրը–Իսկ դու չտեսա՞ր վրացի կամ ռուս:

Որդին–Մի հայ տեսա թիֆլիսեցի,

Անց էր կենում իր բեռներով:

Հայրը–Պահակներո՞վ:

Որդին–Ոչ, միայնակ:

Հայրը–Ինչո՞ւ զարկով անակնկալ

Դու չուզեցար խոցել նրան,

Ու քարափից չցատկեցիր նրա վրա:

Խոնարհեց հայացքը չերքեզի որդին

Ու ոչինչ չասաց։

* * *

Եվս մեկ երկխոսություն տեղի է ունենում որդու հետ երկրորդ բաժանումից հետո․

Հայրը–Որտե՞ղ էիր։

Որդին–Ճերմակ լեռան հետևում։

Հայրը–Ո՞ւմ տեսար դու:

Որդին–Մեզնից փախած մի ստրուկի` բ լրի վրա:

Հայրը–Օ՜, բարեգութ ճակատագիր։

Ո՞ւր է,

Մի՞թե օղաթոկով

Դու փախածին հետ չբերիր:

Տազիտը դարձյալ գլուխը կախեց։

Գասուբը լուռումունջ հոնքերը կիտեց,

Բայց դժգոհությունը խորը թաքցրեց։

Ներկայացնենք նաև եզրափակիչ երկխոսությունը

Հայրը–Ո՞ւր էիր դու։

Որդին–Կայարանում Կուբանի մոտ`

Անտառային սահմաններում:

Հայրը–Ո՞ւմ տեսար դու:

Որդին–Մեր ոսոխին:

Հայրը–Ո՞ւմ, ասա` ո՞ւմ:

Որդին–Իմ եղբորը սպանողին:

Հայրը–Սպանողի՜ն իմ զավակի...

Մո՛տ եկ ... որտե՞ղ է գլուխը նրա:

Տազի՛տ, ինձ գանգն է նրա հարկավոր,

Տուր, որ ըմբոշխնեմ:

Որդին–Ոսոխն անզեն էր։

Նա միայնակ էր ու վիրավոր էր...

Հայրը–Չմոռացար, չէ՞, քո  արյան պարտքը...

Զգետնեցիր, չէ՞, ոսոխին, ասա՛,

Ապա սուսերդ հանեցիր փութով,

Ու մխրճեցիր պողպատն իր սիրտը։

Հետո եռակի լուռ պտտեցիր

Եվ արբեցար, չէ՞, իր հեծեծանքով

Եվ իր օձային այդ հոգեվարքով...

Ուր է կառափը... տուր... էլ ուժ չունեմ...

Բայց որդին լուռ է ու գլխիկոր է:

Ու սևակնեց Գասուբը խիստ

Ու հոխորտաց որդու վրա.

Գնա՛ անդին, որդիս չես էլ,

Պառա՛վ ես դու, չեչեն չե՛ս դու,

Վախկո՛տ ես դու, ստրո՛ւկ ես դու, հա՛յ ես դու:

Անե՛ծքս քեզ, և թող երկչոտի

Մասին էլ ոչ ոք չլսի ...

(Թարգմանությունը ռուսերենից արևմտահայերեն՝ Գ․ Բրուտեան)

Այնուհետև հոր կողմից աքսորված Տազիտը մի աղջկա է սիրահարվում և գնում է ձեռքը խնդրելու։ Աղջկա հայրը մերժում է նրան, և դրանով էլ ավարտվում է պոեմի հիմնական տեքստը։

Сергей Довлатов (начало 1980-х годов). США - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2020
«Սովորական ռուս մեծ գրողը». ով ստիպեց Դովլաթովին իր երակներում զգալ հայկական արյունը

Ստեղծագործության մեջ «ադաթի» կոշտ նորմերին պոետը հակադրում է քրիստոնյա հայերին բնորոշ ողորմածությունն ու կարեկցանքը։ Իսկ Ալեքսանդր Սերգեևիչի մտահղացումը հասկանալու համար անհրաժեշտ է նախևառաջ նայել նրա սևագրությունները, որտեղ պահպանվել է պոեմի պլանը․ թաղում – քրիստոնյա-չերքեզը (Տազիտը, – խմբ․)- վաճառականը – ստրուկը – մարդասպանը – աքսորը – սերը – խնամախոսությունը – մերժումը – միսիոները – պատերազմը – ճակատամարտը – մահը – վերջաբան։

Եվ երկրորդ` նորից  բացել «Ճանապարհորդություն դեպի Էրզրումը»։

«Չերքեզներն ատում են մեզ։ Մենք նրանց դուրս ենք քշել մեր արտովայրերից։ Նրանց աուլները սննկացած են, ամբողջ ցեղեր ոչնչացված են։ Ժամ առ ժամ նրանք ավելի են խորանում լեռներում և այնտեղից ուղղորդում են իրենց հարձակումները։ Խաղաղ չերքեզների բարեկամությունը հուսալի չէ։ Նրանք միշտ պատրաստ են օգնել իրենց կատաղի ցեղակիցներին․․․ նրանք հազվադեպ են հավասար թվով հարձակվում կազակների վրա, հետևակի վրա՝ երբեք, թնդանոթ տեսնելիս փախչում են։ Փոխարենը երբեք բաց չեն թողնի թույլ վաշտի կամ անպաշտպան մեկի վրա հարձակվելու հնարավորությունը։ Այս կողմերը լի են նրանց չարագործությունների մասին շշուկներով։ Նրանց հանդարտեցնելու գրեթե ոչ մի միջոց չկա․․․

Ռուս գրող. «Հայոց պատմության կողքին նույնիսկ կանգնելն է ամոթալի»

Դաշույնն ու սուսերը նրանց մարմնի մի մասն է, և նորածինը սկսում է դրանց տիրապետել ավելի շուտ, քան բառեր արտասանել։ Նրանց համար սպանությունը սովորական շարժում է․․․ վերջերս մի խաղաղ չերքեզի էին բռնել, որը կրակել էր զինվորի վրա։ Նա արդարանում էր այն բանով, որ իր հրացանը չափազանց երկար է լիցքավորված եղել։ Ի՞նչ անես այդպիսի ժողովրդի հետ։ Ավելի ուժեղ, ավելի բարոյական, մեր դարի լուսավորականության ն ավելի համապատասխան միջոց կա․ Կտակարան քարոզելը․․․»։

Այսպիսով, տվյալ պոեմն արտահայտում է Ալեքսանդր Սերգեևիչի հայացքները Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Բացի այդ, հեղինակը խնդրի իր լուծումն է առաջարկում։

Այս համատեքստում ուշագրավ է նաև այն, որ թուրքերենից թարգմանաբար «Գասուբ» (Ղասուբ) նշանակում է «մսագործ, դահիճ», մինչդեռ «Տազիտը» թուրքերեն «taze»՝ նոր, թարմ բառից է։ Կարելի է համարձակորեն պնդել, որ այս ստեղծագործության մեջ Պուշկինը ծեր Գասուբի դաժանությունն ու արյունարբու լինելը հակադրում է նրա որդի Տազիտին, որը ներկայացված է որպես քրիստոնյա և քրիստոնեական արժեքների կրող։

Որպես եզրակացություն մեզ մնում է ավելացնել, որ ռուս բանաստեղծի տեքստի դիտավորյալ աղավաղումը դուր չի գալիս նաև նրա հայրենակիցներին, որոնք նույնպես համացանցի զանազան հարթակներում փորձում են հստակություն մտցնել այս բարդ հարցում։

Լրահոս
0