00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սովորական ռուս մեծ գրողը». ով ստիպեց Դովլաթովին իր երակներում զգալ հայկական արյունը

© Photo : provided by Tamara ZibunovaСергей Довлатов (начало 1980-х годов). США
Сергей Довлатов (начало 1980-х годов). США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք: Ուղիղ 5 տարի առաջ զարմանալի իրադարձություն տեղի ունեցավ՝ Նյու Յորքի փողոցներից մեկն անվանակոչվեց գրող և լրագրող Սերգեյ Դովլաթովի անունով:
Սերգեյ Դովլաթով. «Մի ժամանակ ապրում էինք լեռներում»

Ամերիկյան լրատվամիջոցներն այն ժամանակ փաստում էին, որ դա առաջին դեպքն էր, երբ Նյու Յորքում փողոց է անվանակոչվում ռուսաստանցի գրողի անունով: Մի անգամ ռուսաստանցի հայտնի հրապարակախոս և մշակութաբան Ալեքսանդր Արխանգելսկին այսպես է բնութագրել Դովլաթովին, ասել է՝ «Նա սովորական ռուս մեծ գրող էր»: Հետաքրքիր բնորոշում է, չէ՞, «սովորական մեծ գրող», այն էլ՝ ռուս: Այն դեպքում, երբ Դովլաթովի հայրը հրեա է եղել, իսկ մայրը՝ թիֆլիսահայ: Ու շատ խորհրդանշական է, որ երբ 30 տարի առաջ՝ 1990 թվականին, Դովլաթովը մահացավ Նյու Յորքում՝ հենց այդ Քիունս կոչվող շրջանում, որտեղ հիմա արդեն նրա անունով փողոց կա, նրան հուղարկավորեցին հրեական գերեզմանատան հայկական հատվածում: 

Էռնստ Նեիզվեստնի. «Եղել են համակրելի միապետություններ և զզվելի դեմոկրատներ»

Иерусалим - Sputnik Արմենիա
Հայերն ու հրեաները՝ նմանություններ և տարբերություններ, կամ ինչով է վտանգավոր նոր ծրագիրը

Փաստն այն է, որ ինքը` Դովլաթովը, ազգությանը երբեք ոչ մի նշանակություն չէր տալիս: Ժամանակին գրող Վիկտոր Երոֆեևը նրա հետ հարցազրույց է արել: Թույլ տվեք մեջբերել Սերգեյ Դովլաթովի ասածներն ամբողջությամբ: «Երբեք չեմ զգացել, որ պատկանում եմ ինչ-որ ազգի: Հայերեն չեմ խոսում: Միևնույն ժամանակ, եբրայերեն էլ չգիտեմ, հրեական միջավայրն ինձ հարազատ չէ: Ու առաջ հայերի խնդիրներն էլ ինձ համար նույնն էին, ինչ հնդիկների ու չինացիների խնդիրները… Բայց վերջերս մի գրական խորհրդաժողովում ծանոթացա Հրանտ Մաթևոսյանի հետ: Նա ամենևին նման չէ ինձ. իսկական հայ է, խենթանում է հայրենիքում կատարվող ամեն ինչից: Այնքան ամաչկոտ է, անկեղծ, բարի՝ լրիվ ասես հրեշտակ լինի: Ընկերանալով՝ սկսեցի շատ բաների նայել նրա աչքերով… Նրա հանդեպ տածած սերն էր, որ իմ մեջ առաջացրեց որոշ հայկական զգացմունքներ»:

Ե՛վ Նիկոլն էր ճիշտ, և՛ բրիտանացի գիտնականները

Ի դեպ, սեփական արյան բաղադրությունը Դովլաթովը բնորոշում էր այսպես. «Մեկ երրորդս հրեա է, մեկ երրորդս` հայ, մեկ երրորդս` ռուս»:

Ինքը դիսիդենտ, այլախոհ չէր, երբեք գաղափարական որևէ շարժման չի մասնակցել, չէր քննադատում կոմունիստական կարգերը` ինչպես, օրինակ, Սոլժենիցինը և այլ գրողներ: Պարզապես ցույց էր տալիս կյանքն այնպես, ինչպես կա: Ու դա բավական էր, որ բոլոր հրատարակչությունների դռները փակ լինեին նրա առջև: Եվ քանի որ հրաժարվում էին տպարգել, իսկ գրողի համար, հասկանալի է, դա ամենամեծ ողբերգությունն է, մեկնեց Ամերիկա, հաստատվեց Նյու Յորքում: Ու միանգամից էլ հայտնի դարձավ: Հենց Ամերիկայում հայտնի դարձավ: Ամերիկացի շատ հայտնի գրողներ պարզապես նախանձում էին:

Կուրտ Վոնեգուտը մի անգամ կատակով գրեց Դովլաթովին. «Սիրելի Սերգեյ Դովլաթով, ես նույնպես սիրում եմ քեզ, բայց դու կոտրեցիր իմ սիրտը: Ես ծնվել եմ այս երկրում, կռվել նրա համար, բայց ինձ այդպես էլ չհաջողվեց գոնե մեկ գործ վաճառել «Նյու Յորքեր» հանդեսին: Իսկ դու հայտնվեցիր ու, բա՛խ, միանգամից արեցիր դա»։

Здание Сиднейского театра оперы - Sputnik Արմենիա
Տարօրինակ երկիր Ավստրալիա. կարող եք զբոսնել պառլամենտի տանիքում և ճաշել օպերայում

Դովլաթովը երբեք չի եղել ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Իսրայելում, բայց Նյու Յորքում ուներ թե՛ հրեա, թե՛ հայ ընկերներ: Նրանցից մեկն էր Վահրիճ Բախչանյանը: Հայաստանում միգուցե այնքան էլ լավ չգիտեն նրան, թեև մի քանի տարի առաջ Երևանում կազմակերպվեց այս նկարչի անհատական ցուցահանդեսը: Նրա ստեղծագործությունները հիմա պահվում են այնպիսի հայտնի մշակույթի օջախներում, ինչպիսիք են Տրետյակովյան պատկերասրահը Մոսկվայում կամ Փոլ Գեթիի թանգարանը Լոս Անջելեսում:

Ինչո՞ւ էին նրանք մտերմացել: Որովհետև Դովլաթովին և Բախչանյանին, բացի այլ հատկություններից, միավորում էր նաև ուրույն հումորը: Միայն մի դրվագ պատմեմ: Մի անգամ Դովլաթովը Բախչանյանին ասաց. «Ունեմ ստեղծագործություն, որը կոչվում է «Կոմպրոմիս», հիմա ուզում եմ դրա երկրորդ մասը գրել, ի՞նչ խորհուրդ կտաս, ինչպե՞ս վերնագրեմ»։ Ու Բախչանյանը պատասխանեց. «Դե, եթե առաջինը կոչվում է «Կոմպրոմիս», երկրորդն էլ, բնականաբար, պիտի կոչվի «Կոմպրոմիսիս»:

Թույլ տվեք վերջում մի մեջբերում անեմ Դովլաթովի պատմվածքից. «Մի ժամանակ ապրում էինք լեռներում: Մի ժամանակ ձի էինք հեծնում, իսկ հիմա լխճվում ենք տրոլեյբուսներում, մի ժամանակ իջնում էինք մառան, իսկ հիմա վազում ենք մթերային: Նեղացնում ենք մեր կանանց: Բայց մի ժամանակ ապրում էինք լեռներում»:

Blue Monday՝ տարվա ամենավատ օրը. հայերի քանի տոկոսն է գոհ իր կյանքից

Լրահոս
0