ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել։ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Ծովակ գյուղի սկզբնամասում մխրճվել է ոչխարի հոտի մեջ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել ժամը 18։40-ի սահմանում։
Վթարի հետևանքով ոչխարներից ու գառներից մոտ 30-ը սատկել են, մի քանիսն էլ վնասվածքներ են ստացել։ Ոստիկանությունը պարզում է վարորդի, ոչխարների տիրոջ կամ տերերի ինքնությունը։
ՀԻշեցնենք` մայիսի 24-ին նմանատիպ դեպք էր եղել Շիրակի մարզում. DAF-ը վրաերթի է ենթարկել ոչխարների ու գառների, կենդանիներից 28–ը սատկել էին։