00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանր խուլիգաններ` լրտեսների փոխարեն, կամ ինչպես ԱԱԾ–ն վերածեցին ոստիկանական բաժանմունքի

© Sputnik / Aram NersesyanАнтитеррористические учения государств-членов СНГ "Арарат-Антитеррор-2019" (25 сентября 2019). Еревaн
Антитеррористические учения государств-членов СНГ Арарат-Антитеррор-2019 (25 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2021
Բաժանորդագրվել
Կառույցը, որն առաջին հերթին պատասխանատու է երկրի պետանվտանգության ապահովման համար, երբեմն այդ անվտանգության հետ քիչ ընդհանրություններ ունեցող աշխատանքով է զբաղված։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Վերջին շրջանում Հայաստանի ազգային անվտանգության ծառայության գործունեությունն ավելի ու ավելի հաճախ է ստիպում մտածել այդ կառույցի իրական գործառույթների մասին։ Բանն այն է, որ պետության անվտանգության համար պատասխանատու թիվ մեկ կառույցը զբաղվում է ինչ-ինչ բաներով, որոնք, մեղմ ասած, նրա իրավասությունից հեռու են։ Իրավիճակը երբեմն աբսուրդի է հասնում։

ԱԱԾ-ն բռնում է տարբեր տեսակի մանր ու միջին պաշտոնյաների, դպրոցների մեղավոր տնօրենների, սոցիալական ապահովության ծառայության աշխատակիցների, գյուղապետերի, որոնք յուրացրել են...ասենք` ոռոգման համակարգերի շինարարության համար նախատեսված խողովակները։

Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2021
Իրանի քաղաքացին Հայաստան է տեղափոխել շուրջ 1 կգ ափիոն. ԱԱԾ-ի բացահայտումը

Այսպիսով` հատուկ ծառայությունները լուծում են խնդիրներ, որոնցով ըստ էությամբ պետք է զբաղվի ոստիկանությունը՝ իր համապատասխան կառույցներով։

Իհարկե, ծառայության կազմում համապատասխան վարչություններ, դեպարտամենտներ կան, որոնք կոչված են պայքարել տնտեսական հանցագործությունների դեմ, բայց հանցագործությունների մասշտաբները, որոնց բացահայտմամբ հիմա զբաղված է գերատեսչությունը, ակնհայտորեն այնպիսին չեն, որ անվտանգության մարմինների ռեսուրսները ներգրավելու կարիք լինի։

Սրա հետ համաձայն է անվտանգության փորձագետ Սարո Սարոյանը, նա նշում է, որ Հայաստանում միշտ էլ նման անհեթեթ պրակտիկա եղել է, բայց վերջին երկու տարիներին գործող իշխանություններն այն «կատարելության» են հասցրել։

Ազգային անվտանգության ծառայության գործառույթների փոփոխության վառ օրինակ կարելի է համարել անցած տարի մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում համավարակի և կարանտինի թեժ շրջանում մանկական միջոցառման անցկացման հետ կապված դրվագը։ Միջոցառման լուսանկարները տարածվեցին սոցցանցերում, ինչից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրեց, որ ԱԱԾ-ին և ոստիկանությանը հանձնարարել է գտնել և պատժել միջոցառման կազմակերպիչներին։

Այն ժամանակ Փաշինյանի այս գրառումը շատերին զարմացրեց, այդ թվում հենց ուժայիններին։ Իսկ 2019թ․-ի նոյեմբերի վարչապետը ցնցեց հանրությանը` հայտարարելով, որ հանձնարարել է պարզել «որոշ խմբերի» համագործակցության միջոցներն ու ուղիները սատանայի հետ։ Կառավարության նիստերից մեկում խոսվեց ապրանքների QR-կոդի և սատանայի կապի մասին։ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում էլեկտրոնային գործարքների անբավարար մակարդակը պայմանավորված է հիմնականում տեղեկացվածության ցածր մակարդակով։ Մարդիկ պարզապես վախենում են համացանցի միջոցով գործարքներ իրականացնել, հատկապես որոշ քաղաքական ուժերի և անհատների շահարկումների ֆոնին:

ԱԱԾ պահեստազորի սպաների միության անդամները մեկ ելք են տեսնում սահմանին ստեղծված իրավիճակից

«Առանց կատակի, լրիվ լուրջ ԱԱԾ-ին հանձնարարական տվել եմ` պարզել որոշ շրջանակների և սատանայի համագործակցության ձևերը և ուղիները։ Ծիծաղում ենք, բայց, իրոք, եթե կա պնդում, պետք է, ի վերջո, դա պարզվի՞, չէ՞, ազգային անվտանգության խնդիր է։ Եթե որևէ մեկն այդ մասին տեղեկություններ ունի, խնդրում եմ դիմել ԱԱԾ-ին»,-ասում էր վարչապետն այն ժամանակ։

Սարոյանի խոսքով՝ ԱԱԾ-ն ժամանակ առ ժամանակ հանձնարարություններ է կատարում, որոնք ոչ միայն երկրորդական են այդ կառույցի համար, այլև առհասարակ նրանց պարտավորությունների թվում չեն։

«ԱԱԾ–ին նման աբսուրդ գործառույթներ պատվիրակելը նոր չէ։ Հատուկ ծառայությունները նման բաներով նախկինում էլ էին զբաղվում։ Պարզապես Նիկոլ Փաշինյանը, հայ իրականության մարմնացումը լինելով, փորձ չունենալու, թերկրթվածության և տգիտության հետևանքով էլ ավելի խորացրեց այս իրավիճակը։ Նա միայն շարունակեց այն, ինչ սկսել էին նախկինները և ավելի հեռուն գնաց»,-ասաց Սարոյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Пресс-конференция второго президента Армении Роберта Кочаряна для российских журналистов (4 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2021
Քոչարյանն ասաց՝ որն է լինելու իրենց N1 անելիքը հաղթելու դեպքում և ինչով է զբաղվելու ԱԱԾ–ն

Կառավարության ղեկավարի համար միանգամայն նորմալ էր, որ ԱԱԾ-ն պետք է զանազան միջակ խարդախների բռնի, ոչ թե զբաղվի առաջին հերթին սահմաններն ամրացնելով, արտաքին սպառնալիքները չեզոքացնելով, հետախուզությամբ և հակահետախուզությամբ։ Իսկ չէ՞ որ դրանք հենց այն խնդիրներն են, որոնց համար էլ ստեղծվել է այս կառույցը։ Մեր զրուցակիցը նշում է, որ եթե նախկինում հատուկ ծառայություններն իրենց ուղիղ գործառույթները կատարում էին պայմանական 10 տոկոսով, ապա հիմա, դատելով երկրում տեղի ունեցող դեպքերից, այդ ցուցանիշը գրեթե զրոյի է հասել։

Փորձագետը կարծում է, որ այդ հետընթացին կարող են նպաստել նաև այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են ներքին սաբոտաժը, իրական պարտավորություններով զբաղվելու դժկամությունը և, իհարկե, ոչ պրոֆեսիոնալիզմը։ Հակառակ դեպքում կհայտնվեին սպաներ, որոնք կընդվզեին քաղաքական ղեկավարության քմահաճ ու տարօրինակ հանձնարարությունների դեմ։

Այն, որ ԱԱԾ-ն երբեմն կատարում է բնավ ոչ իր իրական խնդիրները, մասամբ համաձայն է նաև ԱԱԾ պետի նախկին ժ/պ, գնդապետ Միքայել Համբարձումյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա ասում է, որ ոչ միշտ է այդպես եղել։

«Նախկինում, եթե աշխատակիցների ձեռքում օպերատիվ տվյալներ էին հայտնվում այս կամ այն հանցագործության կամ հափշտակության մասին, և այդ տվյալները կարևորություն ու հետաքրքրություն չէին ներկայացնում ԱԱԾ-ի համար, ապա դրանք փոխանցվում էին ոստիկանություն, հարկային ծառայություն և այլն։ Թե ինչու է հիմա դրանցով ԱԱԾ-ն զբաղվում, չեմ կարող ասել»,-նշեց գնդապետը։

Ամենավարկաբեկված և ամենաչընդունված. ԱԱԾ նախկին պետը՝ ԱԱԾ «ավելի նախկին» պետի մասին

Հարցին, թե արդյո՞ք դա կապված է քաղաքական պատվերի հետ, Համբարձումյանը նկատեց, որ այստեղ ոչ մի քաղաքականություն չկա, քանի որ մանր գործեր են, որոնցում է քաղաքական տարրը բացակայում է։

Համբարձումյանի խոսքով` 2018թ․-ի իշխանափոխությունից անմիջապես հետո բոլոր աղմկահարույց կոռուպցիոն հետաքննությունները սկսեցին իրականացնել ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, որովհետև օպերատիվ տվյալները ստացվել են միայն ԱԱԾ աշխատակիցների կողմից: Ո՛չ ոստիկանությունը, ո՛չ պետեկամուտների կոմիտեն այդ տվյալները չեն ունեցել։

«ԱԱԾ-ն իր գործառույթներն ունի, այդ թվում՝ կոռուպցիայի հակազդման և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարում, որոնք սահմանված են «Ազգային անվտանգության ծառայության մասին» օրենքում, քրեական դատավարության օրենսգրքում։ Այնտեղ ամեն ինչ հստակ գրված է, թե ինչով մենք պետք է զբաղվենք։ Բայց, իհարկե, եթե վարչապետը կոնկրետ դեպքով հանձնարարական է տվել, այն պետք է կատարել»,-նշեց նա։

Միաժամանակ պետք է հիշեցնել, որ վերջին երեք տարում ԱԱԾ-ում հինգ պետ է փոխվել։ Թե ինչպես է դա անդրադառնում գերատեսչության աշխատանքի որակի վրա՝ թերևս ավելորդ է ասել։ 

Լրահոս
0