00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծովից ծով. իրանական նախագիծը կօգնի՞ Հայաստանին դուրս գալ մեկուսացումից և պահպանել Սյունիքը

© Sputnik / Asatur YesayantsМинистр иностранных дел Ирана Джавад Зариф в Ереване с официальным визитом 26 мая 2021 года
Министр иностранных дел Ирана Джавад Зариф в Ереване с официальным визитом 26 мая 2021 года - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիրը դիտարկում է Իրանի նախաձեռնած «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տարանցիկ միջանցքի աշխարհաքաղաքական հեռանկարները։

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի Երևան և Բաքու կատարած տարածաշրջանային այցը պայմանավորված էր նախևառաջ սահմանային միջադեպերով, որոնք շարունակվում են Սյունիքի մարզում։ Իսկ այդ մարզի կայունությունը չափազանց կարևոր է Իրանի համար: Այդ տարածաշրջանում քաղաքական ներկայությունը Թեհրանի համար սկզբունքային հարց է։

Министр иностранных дел Ирана Джавад Зариф в Ереване с официальным визитом 26 мая 2021 года  - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2021
Իրանը հարգում է երկրների տարածքային ամբողջականությունը. Զարիֆ

Եվ այդ իմաստով հսկայական նշանակություն է ձեռք բերում Իրանի ղեկավարության առաջ քաշած «Պարսից ծոց–Սև ծով» գլոբալ տրանսպորտային միջանցքի ստեղծման նախագիծը։ Երևանում ընթացող բանակցությունները, ըստ ամենայնի, թույլ կտան այդ նախագիծը իրականացման փուլ բերել։ Գլոբալ տրանսպորտային շղթայի օղակ դառնալով ի՞նչ աշխարհաքաղաքական առավելություններ կստանա Հայաստանը։

Արևմուտքի և Իրանի հարաբերությունների ջերմացման միտումը նոր իրողություններ է ստեղծում։ Կասկած չկա, որ ամերիկյան պատժամիջոցների վերացումը կհանգեցնի Իրանի տնտեսական աճի։ Երկրի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս խոշոր տարանցիկ հանգույց դառնալու հույս ունենալ, որը ասիական շուկաները կկապի հարավարևելյան Եվրոպայի երկրների սպառողների հետ:

Չինաստանի հետ գործարքը, որը պարտավորվել է Իրանի տնտեսության մեջ 400 մլրդ դոլար ներդնել, Իրանին կօգնի արագ ոտքի կանգնել։ Բացի այդ, Պեկինը հենց Իրանն է դիտարկում որպես հիմնական գործընկեր իր ապրանքները Եվրոպա հասցնելու հարցում։ Վերջերս Սուեզի ջրանցքում տեղի ունեցած միջադեպը, երբ բեռնատար նավը երկար ժամանակով փակել էր մյուս նավերի ճանապարհը, բեռնափոխադրողներին ստիպեց այլընտրանքների մասին մտածել:

Իրանը Եվրոպա դուրս գալու մի քանի ճանապարհ ունի։ Դրանցից մեկն անցնում է Ադրբեջանի տարածքով՝ Կասպից ծովի ափով։ Այդ նպատակով կառուցվում է Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթգիծը, որի գործարկումը, ըստ ամենայնի, արդեն սարերի հետևում չէ։ Սակայն անցած տարվա արցախյան պատերազմը թեհրանցի ղեկավարներին ստիպեց մտածել թյուրքական պետությունները շրջանցող հաղորդակցություն ունենալու մասին, քանի որ այդ պետությունների ու Իրանի շահերը բնավ ոչ միշտ են համընկնում։

Мегринский перевал - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2021
Սյունիքի դեպքերից հետո Իրանն ակտիվացել է. ինչո՞ւ է Հայաստանն անտեսում հարևանի շահը

Դրանով էլ բացատրվում է Հայաստանի տարածքով անցնող «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի ստեղծման նախագծի արդիականությունը։ Սյունիքի մարզի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունները բանակցությունների արագացման հանգեցրին։

Կասկած չկա, որ Փաշինյանի վարչակազմի ներկայացուցիչների հետ Մոհամմադ Ջավադ Զարիֆի բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն են դարձրել այս նախագծի հեռանկարների քննարկմանը։ Թեհրանում համոզվել են, որ Երևանը պատրաստ է լուրջ քայլերի։ Զարիֆի այցի նախաշեմին ՀՀ կառավարությունը հաստատեց, որ նախատեսվում է վերանայել Հայաստանի տարածքով իրանական տարանցիկ բեռնափոխադրումների համար գանձվող վճարների դրույքաչափերը և դրանց հաշվարկման չափանիշները․ փոփոխության արդյունքում իրանական բեռնափոխադրողների համար այդ դրույքաչափերը մի քանի անգամ կնվազեն։ Դա շատ կարևոր ազդանշան էր, որը նշանակում էր, որ բանակցությունների նոր փուլ է սկսվում։

Ի՞նչ է իրենից ներկայացնում նախագիծը, ովքե՞ր են դրա մասնակիցները: Բացի Հայաստանից և Վրաստանից, Իրանն ի սկզբանե համագործակցության մեջ ներգրավել է Բուլղարիային ու Հունաստանին։ 2016թ․-ից մինչ օրս նման հնգակողմ ձևաչափով խորհրդատվությունների հինգ փուլ է անցկացվել՝ Թեհրանում, Սոֆիայում, Թբիլիսիում և Երևանում։ Նախագծի շահառու են համարվում նաև Հնդկաստանն ու Չինաստանը, բայց Նյու Դելին և Պեկինը դեռ խորհրդակցություններին չեն միացել։

Ենթադրյալ երթուղու լոգիստիկան հետևյալն է` ապրանքները Հնդկաստանից և Չինաստանից հասնում են իրանական Բանդար-Աբաս նավահանգիստ, այնտեղից ավտոճանապարհով տեղափոխվում են Հայաստան, այնուհետև երկաթուղով՝ մինչև վրացական Փոթի, որտեղից էլ Սև ծովով՝ Բուլղարիայի և Հունաստանի նավահանգիստներ: Տրանսպորտային միջանցքի գործունեության սկզբունքների մասին նախնական համաձայնագրի նախագիծն արդեն պատրաստ է։ Ենթադրվում է, որ փաստաթուղթն առաջիկայում կստորագրվի Սոֆիայում։ Համաձայնագրի ստորագրումից հետո կձևավորվի համակարգող խորհուրդ, որը մնացած բոլոր տեխնիկական հարցերը լուծելու լիազորություն կստանա։

И.о. вице-премьера Мгер Григорян принял делегацию, возглавляемую министром дорожного строительства и градостроительства Ирана Мохаммадом Эслами (24 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2021
«Միջանցքային» տրամաբանությամբ հարցեր ՀՀ–ն չի քննարկելու. Մհեր Գրիգորյանը` իրանցի նախարարին

Նախագիծն ակնհայտ առավելություններ ունի։ Ամենից առաջ ակնհայտ է, որ այս միջանցքը բոլոր հնարավորներից ամենակարճն է։ Բացի այդ, անցնում է այն երկրների տարածքով, որոնց հետ Հայաստանն ու Իրանը որևէ հակասություն չունեն ու դժվար էլ ունենան։ Երևանի համար խիստ կարևոր է, որ Սյունիքի մարզով անցնող միջանցքը Թեհրանին ստիպի զգալ իր պատասխանատվությունը այդ տարածաշրջանի անձեռնմխելիության և անվտանգության ապահովման համար։ Տրանսպորտային միջանցքի անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությունն օրինական դրդապատճառ կապահովի, որն ի զորու է արդարացնել Թեհրանի քաղաքական, իսկ հետագայում գուցե նաև ռազմական ներկայությունը Սյունիքում։

Անցնենք թերություններին, որոնք նույնպես տեսանելի են։ Հիմնական թերությունը բեռների մուլտիմոդալ փոխադրումն է։ Կոնտեյներները մի քանի անգամ ստիպված կլինեն բեռնաթափել՝ սկզբում բեռնանավերից կցամեքենաներ, ապա՝ երկաթուղային վագոնների հարթակներ, հետո՝ կրկին բեռնանավեր, որից հետո՝ նորից հարթակներ։ Սա թանկ է և շատ ժամանակ է խլում։

Երկրորդ խնդիրը ֆինանսն է։ Նախագծի համար անհրաժեշտ ենթակառուցվածքն ապահովելու համար մի քանի հարյուր միլիոն դոլար կպահանջվի։ Իրանը չի պատրաստվում բոլոր ծախսերն իր վրա վերցնել։ Ըստ ամենայնի, յուրաքանչյուր երկիր ինքն է ֆինանսավորելու իր տարածքում ընթացող աշխատանքները։ Բուլղարիայի կառավարությունն արդեն հաստատել է սեփական միջոցներով Բուրգասում և Վառնայում հատուկ տերմինալներ կառուցելու պատրաստակամությունը։

Վրաստանը կարող է գործի մեջ մտնել նաև առանց լրացուցիչ ներդրումների․ այդ երկրի նավահանգիստներն ու ճանապարհները սկզբունքորեն համապատասխանում են անհրաժեշտ պահանջներին։ Ամենաբարդը Հայաստանի հարցն է, որի տրանսպորտային ենթակառուցվածքը դեռևս հեռու է նման գլոբալ նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ մակարդակից։ Մեր խնդիրն է հնարավորինս շուտ ավարտին հասցնել «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին։ Դրա կառուցումը նախատեսում էին ավարտել դեռևս 2016թ․-ին։

Делегация во главе с председателем КГД Армении Эдвардом Ованнисяном втретилась с руководителем таможенной службы Ирана Мехди Мирашрафи (23 мая 2021). Тегеран - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2021
Մեղրիի անցակետի արդիականացման հարցերը ՊԵԿ նախագահը քննարկել է Իրանի գործընկերոջ հետ

Անցած տարիների ընթացքում 490 կմ–անոց մայրուղուց 100 կմ–ն էլ չի կառուցվել։ Անցած տարի ամռանը աշխատանքները վերսկսվեցին, սակայն ավարտի ժամկետի վերաբերյալ դեռ ոչ ոք ոչ մի հստակ բան ասել չի համարձակվում։ Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած վարկային պարտավորությունները կարող են չբավականացնել։

«Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությանն աջակցելը հայ-իրանական բանակցությունների գլխավոր թեմաներից մեկն է դարձել։ Թեհրան կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցը քննարկեց Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Մարտի 19-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը նույն թեմայով խոսեց Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Մոհսեն Բահարվանդի հետ։

Ապրիլի 19-ին այդ թեման Երևանում քննարկում էր ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության տարանցման դեպարտամենտի պետ Ամին Տարֆան։ Մայիսի 16-ին ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը շարունակեց խորհրդակցությունները ճանապարհների նախարար Մոհամմադ Էսլամիի հետ, որը մայիսի 24-ին Երևանում էր: Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցի ընթացքում, ըստ ամենայնի, լուծում է տրվել մի շարք սկզբունքային հարցերի։

Գլոբալ տրանսպորտային նախագիծը շոշափում է հարևան բոլոր պետությունների շահերը։ Ռուսաստանի շահերը, որպես տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործընթացների կարևորագույն մասնակից, նույնպես չեն կարող հաշվի չառնվել։ Որոշ փորձագետներ կարծում են, որ «Պարսից ծոց–Սև ծով» տրանսպորտային միջանցքը պետք է Մոսկվային զգուշանալու առիթ տա, քանի որ այդ նախագիծը Ռուսաստանը շրջանցող երթուղի է ստեղծում։

И.о. министра территориального управления и инфраструктур Сурен Папикян встретился с делегацией во главе с министром градостроительства и дорожного строительства Ирана Мохаммадом Эслами (24 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2021
Իրանը հետաքրքրված է «Հյուսիս-հարավի» կառուցման աշխատանքներին ներգրավվելու հարցով

«Եթե Թեհրանի մոտ ամեն ինչ ստացվի, դա լուրջ հարված կլինի Ռուսաստանին, որի նշանակությունը որպես խոշոր լոգիստիկ հանգույց կտրուկ կնվազի»,-գրում է «Ռեպորտյոր» պարբերականը։ Սակայն ոչ բոլորն են այդ կարծիքին։ Տնտեսագետ Ստանիսլավ Տկաչենկոն, օրինակ, համոզված է, որ նախագիծը լիովին համընկնում է Ռուսաստանի շահերին, և Մոսկվան առնվազն չի խանգարի դրա իրականացմանը, հնարավոր է՝ անգամ միջոցներ ներդնի։

Ռուսաստանն առայժմ տեսանելի հետաքրքրություն չի դրսևորում նախագծի նկատմամբ ։ Բայց հենց որ Ռուսաստանի և Վրաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնելու իրական շանսեր առաջանան, իրանա-հայկական նախագիծն անմիջապես գրավիչ կդառնա Մոսկվայի համար։ Պետդումայի եվրասիական ինտեգրման հարցերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը վերջերս հայտարարեց, որ բոլորովին էլ պատահական չէ, որ այդ ֆոնին կրկին ակտիվացել է Աբխազիայի տարածքով հաղորդակցության վերսկսման հեռանկարների քննարկումը:

Չի բացառվում, որ հենց «Պարսից ծոց–Սև ծով» միջանցքի մասին համաձայնագրի առաջիկա ստորագրումն է խթանել այն բանակցողներին, որոնք լիազորված են երկխոսություն վարել Թբիլիսիի և Մոսկվայի միջեւ: Ինչպես հայտնի է, մայիսի 21-ին կայացել է հատուկ ներկայացուցիչներ Զուրաբ Աբաշիձեի և Գրիգորի Կարասինի հերթական հանդիպումը։

Ըստ պաշտոնական մամուլի հաղորդագրության՝ նրանք ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև տրանսպորտային նախագծերի հեռանկարները արցախյան պատերազմի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման արդյունքում ձևավորված նոր իրողությունների լույսի ներքո։ Աբաշիձեն Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել էր, որ կողմերը պատրաստ են վերադառնալ 2011թ․-ին կնքված ռուս-վրացական համաձայնագրի իրագործման մեխանիզմների քննարկմանը, որը կոչված է լուծել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքով տրանսպորտային միջանցքների գործարկման հարցը՝ առանց այդ տարածքների պատկանելության խնդրի հետ դա կապելու։

Доцент кафедры международных отношений и дипломатии ЕГУ, эксперт Григор Баласанян в гостях радио Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2021
ՌԱԴԻՈ
Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը կհանգեցնի լոգիստիկ գլոբալ ծրագրերի իրականացմանը

Վրաստանի` «Պարսից ծոց-Սև ծով» նախագծի նկատմամբ հետաքրքրությունը կայուն է անկախ այն բանից` հետագայում Աբխազիայի տարածքով շարունակություն կունենա, թե ոչ։ Թբիլիսիում գիտակցում են, որ Արցախի 44-օրյա պատերազմին հաջորդած իրողությունները կարող են նրան զրկել տարածաշրջանի գլխավոր տարանցիկ հանգույցի կարգավիճակից։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի` Բաքու կատարած այցի ընթացքում Իլհամ Ալիևը փորձել է համոզել նրան, որ Նախիջևանով և Մեղրիով անցնող երկաթուղու գործարկումը Վրաստանի շահերին չի հարվածելու:

Բայց փորձագետներն այլ կերպ են մտածում։ Ադրբեջանի հանրապետական այլընտրանքային կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը վերջերս հայտարարել էր, որ ալիևյան տրանսպորտային նախագծերի իրականացման դեպքում Վրաստանը կտուժի և ստիպված կլինի նոր աշխարհաքաղաքական ինքնություն փնտրել տարածաշրջանում:

Իսկ ալիևամետ «Վեստի Կավկազա» պարբերականը գրում է․ «Վրաստանը տարածաշրջանային տարանցիկ հանգույց է դարձել ղարաբաղյան հակամարտության արդյունքում։ Երբ Նախիջևանի միջանցքը շահագործման հանձնվի, Վրաստանի տարածաշրջանային նշանակությունը կնվազի»։ Քանի դեռ այդ կանխատեսումը իրականություն չի դարձել, Թբիլիսիում հապճեպ կերպով տարանցիկ երկրի կարգավիճակը պահպանելու նոր միջոցներ են փնտրում։ Այդ առումով «Պարսից ծոց-Սև ծով» նախագիծը Վրաստանի համար լավագույն ելքն է։

Տարածաշրջանում միայն երկու երկիր կա, որոնք նպատակաուղղված և հետևողականորեն խանգարելու են Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Բուլղարիայի համատեղ նախագծերին` Ադրբեջանը և Թուրքիան։ Բաքուն և Անկարան կկարողանա՞ն այս անգամ էլ իրենց կամքը պարտադրել ամբողջ տարածաշրջանին...

Լրահոս
0