00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սյունիքի դեպքերից հետո Իրանն ակտիվացել է. ինչո՞ւ է Հայաստանն անտեսում հարևանի շահը

CC BY 2.0 / Revolution_Ferg / Meghri PassМегринский перевал
Мегринский перевал - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2021
Բաժանորդագրվել
Արևելագետը կարծում է, որ Հայաստանի իշխանություններն առայժմ անտեսում են տարածաշրջանում անվտանգության ապահովման վերաբերյալ Իրանի առաջարկները:

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Իրանը սկսել է նկատելի դիվանագիտական ակտիվություն ցուցաբերել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներում։ Նախորդ շաբաթ Իսլամական Հանրապետությունից 10 բարձրաստիճան զինվորական էր ժամանել Հայաստան։ Այցը կայացավ այն ժամանակ, երբ ադրբեջանական զինված ուժերը գտնվում են Հայաստանի տարածքում՝ Սյունիքի մարզի Սև լճի հատվածում։

Որոշ նախադրյալներ կան կարծելու, որ իրանցիները ձեռքերը ծալած չեն նստելու և անհրաժեշտության դեպքում կարող են զորք մտցնել Հայաստանի հարավային շրջաններ՝ Ադրբեջանից Նախիջևան, այնուհետև դեպի Թուրքիա միջանցք «գցելը» թույլ չտալու համար։ Թեհրանը տարբեր մակարդակներում բազմիցս հասկացրել է, որ իր համար տարածաշրջանում «կարմիր գծեր» կան, այն է՝ պետությունների տարածքային ամբողջականությունը։

И.о. вице-премьера Мгер Григорян принял делегацию, возглавляемую министром дорожного строительства и градостроительства Ирана Мохаммадом Эслами (24 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2021
«Միջանցքային» տրամաբանությամբ հարցեր ՀՀ–ն չի քննարկելու. Մհեր Գրիգորյանը` իրանցի նախարարին

Գեներալների այցին հաջորդեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հանդիպումը Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ: Իսկ մի քանի ժամ անց հայտնի դարձավ, որ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կայցելի Երևան և Բաքու։ Շրջագայությունը կսկսվի մայիսի 25-ին։

Վերլուծելով Թեհրանի տարածաշրջանային շարժերը՝ արևելագետ Սերգեյ Մելքոնյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշեց, որ այդ ակտիվությունը երկու բաղադրիչ ունի՝ մարտավարական և ռազմավարական։ Մարտավարական բաղադրիչը կապված է իրանցի գեներալների՝ Երևան կատարած այցի հետ։

Նրանք Հայաստան են ժամանել սահմանամերձ հայկական տարածքում ադրբեջանցի զինվորականների գտնվելու պատճառով տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը գնահատելու համար։ Ինչ վերաբերում է Իրանի օրակարգի ռազմավարական բաղադրիչին, ապա այն կապված է Հարավային Կովկասում ուժերի ապագա դասավորության հետ։

«Ղարաբաղյան պատերազմից հետո Թեհրանը բազմիցս ազդանշաններ է ուղարկել տարբեր երկրների, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր համար «կարմիր գիծ» է։ Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ Սյունիքում իրավիճակի սրման դեպքում Իրանը պատրաստ է ակտիվ գործողություններ ձեռնարկել»,-ասաց Մելքոնյանը։

Բացի այդ, Իրանն այն երկրներից է, որն ուղղակիորեն դեմ է Նախիջևանի ինքնավար մարզն Ադրբեջանի տարածքին կապող Մեղրիի տխրահռչակ միջանցքի բացմանը։ Արևելագետը կարծում է, որ Իրանը հիմա ուզում է դառնալ տարածաշրջանային «կոնֆիգուրացիայի բրոքերներից» մեկը։

Մեղրիի անցակետի արդիականացման հարցերը ՊԵԿ նախագահը քննարկել է Իրանի գործընկերոջ հետ

Նրա կարծիքով` արդեն ակնհայտ է, որ պայմանագրի առանցքային կետերը համաձայնեցված են Երևանի, Մոսկվայի, Բաքվի և Անկարայի միջև: Մինչդեռ Թեհրանը դուրս է մնացել այդ գործընթացից` չնայած սպասվող աշխարհաքաղաքական  «ճարտարապետությունը» տարածաշրջանում ազդելու է Իրանի անվտանգության վրա։

Փորձագետը համաձայն է, որ տարածաշրջանային քարտեզի փոփոխություն թույլ չտալու Իրանի ձգտումը նրան Հայաստանի բնական դաշնակիցն է դարձնում: Սակայն, ըստ Մելքոնյանի ունեցած տեղեկությունների, կարելի է եզրակացնել, որ երևանյան իշխանությունը շատ հարցերում անտեսում է Թեհրանի համագործակցության շահագրգռվածությունը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման հարցում։

И.о. министра территориального управления и инфраструктур Сурен Папикян встретился с делегацией во главе с министром градостроительства и дорожного строительства Ирана Мохаммадом Эслами (24 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2021
Իրանը հետաքրքրված է «Հյուսիս-հարավի» կառուցման աշխատանքներին ներգրավվելու հարցով

«Հիշենք, թե երբ տեղի ունեցավ իրանցի գործընկերոջ հետ Այվազյանի առաջին հեռախոսազրույցը նրա արտգործնախարար նշանակվելուց հետո։ Բավականին շատ ժամանակ անցավ, այդ ընթացքում Այվազյանը կապվեց Մերձբալթիկայի, Լատինական Ամերիկայի, Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների իր գործընկերների հետ։ Միայն այդ ամենից հետո զանգ կատարվեց Թեհրան՝ ամենամոտ և բարեկամական մայրաքաղաք։ Մենք տեսնում ենք, որ պաշտոնական Երևանն անտեսում է իր հավանական, շատ առումներով անգամ ռազմավարական գործընկերոջը»,-կարծում է Մելքոնյանը։

Սակայն անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի հարավային սահմանին ճգնաժամի սկսվելուց հետո իրանական կողմի հետ մի քանի շփում է տեղի ունեցել։ Այսպես, մայիսի 17-ին Թեհրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիին հայտնեց, որ Երևանը Թեհրանի աջակցությունն է ակնկալում Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հարցում: Սակայն բարձր մակարդակի քննարկումներ դեռ չեն եղել, թեև պաշտոնական Երևանն ամեն հարմար առիթով հայտարարում է Թեհրանի հետ հարաբերությունների առաջնահերթության մասին։

Հայաստանում է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարը

Մելքոնյանը նշում է, որ իրանցիներն այս ընթացքում Հայաստանի իշխանություններին բազմիցս ակնարկել են Սյունիքի անվտանգության համատեղ ապահովման պատրաստակամության մասին, այդ գաղափարն աջակցություն է գտել նաև Ռուսաստանում: Բայց հայաստանյան ղեկավարության կողմից հստակ պատասխան չի եղել։

Լրահոս
0