00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պետք էր նախօրոք մտածել». ԱՄՆ-ում գտել են՝ ինչով պատասխանեն Ռուսաստանին

© Sputnik / Անցնել մեդիապահոցВоеннослужащие на самоходных артиллерийских гаубицах М109
Военнослужащие на самоходных артиллерийских гаубицах М109 - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Բաժանորդագրվել

Անդրեյ Կոց

Հեռահարություն, կրակի բարձր արագություն, առավելագույն ճշգրտություն՝ Պենտագոնում պատմել են նոր հրետանային ստորաբաժանումների ստեղծման պլանների մասին: Դրանք զինելու են հեռանկարային հարվածային համակարգերով, որոնք դեռևս մշակման փուլում են։ Վաշինգտոնյան ստրատեգները բացեիբաց խոստովանում են. բանակային հրետանու ներկայիս հնարավորությունները ակնհայտորեն բավարար չեն Ռուսաստանին և Չինաստանին արդյունավետ կերպով դիմակայելու համար։ Պատրաստվում են ուղղել դա առաջիկա տարիներին։ ԱՄՆ բանակի «խոշոր տրամաչափի» նախագծերի մասին՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Հեռահար «փաստարկներ»

Ցամաքային զորքերում ժամանակակից հեռահար սպառազինությունների պակասը ամերիկյան հրամանատարության վաղեմի գլխացավանքն է։ Վերջին տասնամյակներում Պենտագոնը դրան պատշաճ ուշադրություն չի դարձրել։ Սպառազինության մեջ առկա հաուբիցը և ՀԿՌՀ-ն միանգամայն բավական էին ահաբեկչության և տեղային զինված հակամարտությունների դեմ պայքարելու համար։

Американская высокомобильная система залпового огня на колёсном шасси HIMARS - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
«Պատերազմի աստվածն» ու Պենտագոնը. ամերիկացիները վազում ու չեն հասնում

Ըստ էության թե՛ հրանոթավոր, թե՛ ռեակտիվ հրետանին, և թե օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները ԱՄՆ-ում սառը պատերազմի վերջի ժամանակներ մակարդակին են մնացել։ Եվ այն բանից հետո, երբ Վաշինգտոնում վերջնականապես որպես ուղղություն վերցրին Ռուսաստանի և Չինաստանի հետ մրցակցությունը, այդ խնդրին սկսեցին ուշադրություն դարձրել։

2017 թվականի դեկտեմբերին ամերիկյան RAND ազդեցիկ հետազոտական կենտրոնը, որն անցյալ դարի կեսերից խորհրդատվություն է տրամադրում Պենտագոնին, ռուսական Զինված ուժերին նվիրված զեկույց էր հրապարակել։ Վերլուծաբանների կարծիքով՝ Ռուսաստանը պատերազմի դեպքում կփորձի առավելագույն վնաս հասցնել հակառակորդի ցամաքային զորքերին՝ նրանց հետ անմիջական կրակային շփման մեջ չմտնելով։

«Ռուսներն առավելագույնս կգործարկեն հրետանին,-նախազգուշացրել են RAND-ում,- այդտեղ նրանք առավելություն ունեն արևմտյան բանակների նկատմամբ։ Օրինակ՝ ամերիկյան ցամաքային զորքերի բրիգադում միայն մեկ հրետանային գումարտակ կա։ Ռուսական զորամասերում և միավորումներում ավելի շատ կրակային աջակցության ստորաբաժանումներ կան։

Ուղիղ սպառնալիք Ռուսաստանին. ի՞նչ է Պենտագոնը կառուցում Ալյասկայում

Երեք մոտոհրաձգային և մենք տանկային գումարտակին հաճախ ուժեղացնելու համար երկու գումարտակ ինքնագնաց և մեկ գումարտակ ռեակտիվ հրետանի են տալիս։ Դեմառդեմ մարտում ամերիկյան բրիգադը կբախվի հակառակորդին, որը շատ ավելի մեծ քանակությամբ հրանոթներ և ՀԿՌՀ-ներ ունի, ի վիճակի է բազմատեսակ զիմաթերք օգտագործել և ավելի մեծ հեռահարությամբ հարվածել»։

Հրետանի՝ դիվիզիայի համար

Ամերիկան հետ է մնում, և այդ տարածությունը կրճատելու համար Պենտագոնը նախատեսում է լրջորեն բարեփոխել ցամաքային զորքերի կազմակերպչական-հաստիքային կառուցվածքը բոլոր մակարդակներում՝ բրիգադից սկսած և ավելի բարձր։ Մասնավորապես, զրահատանկային դիվիզիաներում կստեղծեն հեռանկարային M1299 ERCA (Extended Range Canon Artillery —մեծ հեռահարության հրանոթային հրետանի) ինքնագնաց հաուբիցների գումարտակներ։ Այդ համակարգն արագ մշակեցին․ Պենտագոնը BAE Systems ընկերության հետ պայմանագիր է կնքել 2019թ․-ի հուլիսին, իսկ արդեն հաջորդ տարվա մարտին 155 մմ-անոց ինքնագնացը բարեհաջող թիրախներ էր խոցում ռազմափորձարանում։

Այն կառուցված է ԱՄՆ բանակի հիմնական ՀԻԿ-ի՝ M109-ի շասսիի վրա, սակայն ավելի երկար փող ունի (58 տրամաչափի՝ 39-ի փոխարեն) և ունակ է ակտիվ-ռեակտիվ արկերով թիրախներ խոցել մինչև 65 կմ հեռավորությունից (գրեթե երկու անգամ ավելի հեռու, քան նախորդ օրինակը)։ Սպասվում է, որ այս հաուբիցները սպառազինության մեջ կներառվեն 2023թ․-ին։

Американские военные на учениях Достойный партнер в Грузии - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2021
«Խորքային բանակը»․ ԱՄՆ-ն պրոֆեսիոնալ մարդասպաններ է ցրել ամբողջ աշխարհում

Հետաքրքիր է, որ ամերիկացիները չեն շտապում հրաժարվել սառը պատերազմի վետերաններից՝ M109 ինքնագնացներից։ Այդ տեխնիկան կմնա զրահատանկային բրիգադների կազմում և կծառայի մինչև 2030թ․-ը։

Այժմ ամերիկյան դիվիզիոնային հրետանային հրամանատարությունը (DIVARTY-Division Artillery Command) սեփական հաուբիցներ կամ ՀԿՌՀ-ներ չունի։ Անհրաժեշտության դեպքում վերցնում են բանակային կորպուսներից կամ բրիգադներից։ Պենտագոնի վերլուծաբանների կարծիքով՝ սեփական հեռահար հրետանին դիվիզիոնային հրամանատարությանը թույլ կտա ավելի արդյունավետ պլանավորել և ավելի մեծ մասշտաբի մարտական գործողություններ իրականացնել, քան երրորդ աշխարհի երկրներում հակապարտիզանական և հակաահաբեկչական գործողություններն են:

Հեռանկարային հրթիռներ

Բանակային կորպուսների հրամանատարության տրամադրության տակ կմնան HIMARS համազարկային կրակի ժամանակակից ռեակտիվ համակարգերը, սակայն դրանք նոր զինամթերք կստանան: Նրանց ներկայիս GMLRS կառավարվող արկերը հարվածում են միայն 70 կմ հեռավորության վրա, հեռանկարային ER GMLRS-ները, որոնք դեռ փորձարկվում են, 140 կմ-ի: Միևնույն ժամանակ, կորպուսներն աստիճանաբար կհրաժարվեն 270 կմ հեռահարությամբ ATACMS օպերատիվ-տակտիկական հրթիռներից: Դրանք կփոխարինեն Precision Strike Missile (PrSM — բարձր ճշգրտության հրթիռ) հարվածային համակարգերով։

«Ստիպված ենք դուրս գրել»․ ԱՄՆ բանակն իր զրահամեքենան անմարտունակ է ճանաչել

Մայիսին Նյու Մեքսիկո նահանգի Ուայթ Սենդս զինափորձարանում տեղի են ունեցել այդ համալիրի փորձարկումները։ Lockheed Martin կոնցեռնի տեղեկատվության համաձայն՝ հրթիռը խոցել է 400 կիլոմետր հեռու գտնվող թիրախը՝ գերազանցելով նախորդ տարվա սեփական ռեկորդը (240 կիլոմետր): Ընդ որում, ամերիկացիները չեն պատրաստվում բավարարվել ձեռք բերածով և ցանկանում են առնվազն երեք անգամ ավելացնել այդ զենքի հեռահարությունը։

Պենտագոնը մեծ հույսեր է կապում PrSM նախագծի հետ։ Մասնավորապես, բրիգադի գեներալ Ջոն Ռաֆերթին փոքր-ինչ գլուխ գովալով պնդում էր, որ այդ ՕՏՀՀ-ն կդառնա ռուսական «Տրիումֆ» Ս-400 ՀՕՊ համակարգերի և Խաղաղ օվկիանոսում չինական ռազմանավերի «մարդասպանը»։

Սեփական հրետանին կունենան նաև բարձրաստիճան շտաբները։ Այսպես, ռազմական գործողությունների թատերաբեմի հրամանատարության (Theater Command) անմիջական ենթակայության տակ կլինեն բազմադոմենային օպերատիվ խմբեր (Multi-Domain Task Force, MDTF)․ այս ստորաբաժանումները պատասխանատու են հակառակորդի մասին տեղեկատվության հավաքման, հետախուզության և հայտնաբերված թիրախները բարձր ճշգրտության զենքով խոցելու համար:

«Տասը նավը բավական կլինի»․ Հյուսիսային նավատորմը յուրացնում է նոր հրթիռային համակարգը

Այս խմբերի կազմն ու սպառազինությունը փոխվում է՝ կախված մարտական առաջադրանքից, սակայն հայտնի է, որ յուրաքանչյուրում երկուական մարտկոց հեռահար հրթիռային համալիր կլինի։ Առաջինը՝ նավատորմային գերձայնային SM-6-երի ցամաքային տարբերակն է, ինչպես նաև ավելի քան 1,7 հազար կմ հեռահարությամբ մինչձայնային Tomahawk-ները։ Երկրորդը կզինեն Long-Range Hypersonic Weapon հրթիռով (LRHW, մեծ հեռահարության գերձայնային հրթիռ)։ Փորձագետները վստահ են, որ դրա հեռահարությունը կգերազանցի 2000 կիլոմետրը։

Խաղադրույքը բանակի վրա է

Ըստ Պենտագոնի մտահղացման՝ գալիք պատերազմներում առավել զանգվածաբար կկիրառվեն M109 և M1299 հաուբիցները, ինչպես նաև HIMARS ՀԿՌՀ-ները՝ ER GGLRS արկերով: Տրամաբանությունը հասկանալի է․ ակնհայտ է, որ այդ տեխնիկայի համար զինամթերքն ավելի էժան կլինի, քան հեռահար և բարդ համալիրների համար։ Մյուս կողմից՝ PrSM համակարգերն ու բազմադոմենային խմբերի հարվածային համակարգերը առանցքային դեր կխաղան հակառակորդի պաշտպանական կարգերի խորքում ռազմական ենթակառուցվածքի և կարևոր թիրախների կետային ոչնչացման գործում:

Պենտագոնի կողմից ցամաքային զորքերի հրետանու ուժեղացումը վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը Ռուսաստանի և Չինաստանի հետ հիպոթետիկ զինված հակամարտության դեպքում այլևս չի կարող ապավինել իր գլխավոր հաղթաթղթերին՝ ավիացիային և ռազմական նավատորմին:

Противотанковая ракета FMG-148 Javelin, запущенная на патрульной базе Мираж в округе Муса-Кала провинции Гильменд (8 февраля 2011). Афганистан - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2021
Սա արդեն «Ջավելիններից» լուրջ է. ԱՄՆ-ն Ուկրաինային նոր զենք կփոխանցի

Երկու հակառակորդներն էլ հակաօդային պաշտպանության ժամանակակից զարգացած միջոցներ և հականավային հրթիռներ ունեն և կարող են ամերիկյան ինքնաթիռների և նավերի համար «ջերմ ընդունելություն» ապահովել։ Նշանակում է՝ ապագայի պատերազմում հիմնական դերը կանցնի ցամաքային զորքերին և ցամաքային բազավորման հեռահար սպառազինություններին, որոնք կարող են անվտանգ հեռավորությունից ճեղքել պաշտպանությունը։

Ի դեպ, նույնիսկ հեռանկարային հրետանու հարցում ամերիկացիների վերջին հաջողությունները զիջում են Մոսկվայի և Պեկինի հնարավորություններին։ Արդեն իսկ սպառազինության մեջ գտնվող ռուսական «Իսկանդերի» հեռահարությունը հարյուր կիլոմետրով գերազանցում է PRSM համալիրի արդյունքը։ Իսկ «Կոալիցիա-Ս» նորագույն հաուբիցը զգալիորեն ավելի հեռու է խփում, քան ամերիկյան M1299-ը, և կրակի ավելի բարձր արագությամբ։ Ինչ վերաբերում է գերձայնային զենքին, ապա ամերիկացիներն առայժմ ոչ մի սերիական արտադրանք չունեն, իսկ ռուսական բանակը միանգամից մի քանի նմուշ է սպառազինության ընդունել:

Լրահոս
0