00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա արդեն «Ջավելիններից» լուրջ է. ԱՄՆ-ն Ուկրաինային նոր զենք կփոխանցի

© AFP 2024 / DMITRY KOSTYUKOVПротивотанковая ракета FMG-148 Javelin, запущенная на патрульной базе Мираж в округе Муса-Кала провинции Гильменд (8 февраля 2011). Афганистан
Противотанковая ракета FMG-148 Javelin, запущенная на патрульной базе Мираж в округе Муса-Кала провинции Гильменд (8 февраля 2011). Афганистан - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2021
Բաժանորդագրվել
Առայժմ չեն հայտնել, թե Դոնբասում իրավիճակի սրվելու դեպքում Վաշինգտոնը կոնկրետ ինչ զենք կտրամադրի Ուկրաինայի ԶՈւ-ին: Պենտագոնը հավանաբար կուժեղացնի Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը «Patriot» զենիթահրթիռային համալիրներով, որն Ուկրաինան վաղուց է խնդրում։

Անդրեյ Կոց, ՌԻԱ Նովոստի

Հականավային հրթիռներ, ՀՕՊ միջոցներ ու ավելի շատ «Javelin» համալիրներ. ամերիկացիները մահաբեր սպառազինությունները Ուկրաինա մատակարարելու նոր ծրագիր են մշակում: Արևմտյան ԶԼՄ-ներն ընդգծում են` դա անհրաժեշտ է Կիևի և Մոսկվայի ուղղակի ռազմական բախման դեպքում։ Ու թեև Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է զորավարժությունների ավարտից հետո զորքերը հետ քաշելու մասին, այդուհանդերձ Պենտագոնը հազիվ թե հրաժարվի տարածաշրջանն ավելի ռազմականացնելու հնարավորությունից։

Ռազմական ձրիակերություն

ՆԱՏՕ-ում բավականին պարզ հասկացրել են, որ չեն պատրաստվում հանուն Ուկրաինայի Ռուսաստանի դեմ կռվել և զինվոր չեն ուղարկելու Դոնբաս։ Սակայն Արևմուտքը չի հրաժարվի Կիևին նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերելուց։

Американские военнослужащие - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2021
Ինչու է ԱՄՆ–ը տանուլ տալիս բոլոր պատերազմները

Դաշինքի լրտես–ինքնաթիռներն ու անօդաչուներն ամեն օր կախված են Սև ծովի ու շփման գծի վրա և տեղեկություններ են փոխանցում Ուկրաինայի գլխավոր շտաբ: ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի հետախուզությունը մշտապես օտարերկրյա ռազմական մասնագետներ է նկատում խրամատներում: Կիևում պարբերաբար վայրէջք են կատարում խորհրդավոր բեռներով ՆԱՏՕ-ական ռազմատրանսպորտային ինքնաթիռները:

Իսկ ապրիլի վերջին ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն ընդունեց «Անվտանգության ոլորտում Ուկրաինայի հետ գործընկերության մասին» երկկուսակցական օրինագիծը, որի համաձայն` Կիևին տրամադրվող ռազմական օգնությունն ավելանում է մինչև 300 մլն դոլար։ Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան սոցցանցերում հայտնել է, որ այդ գումարով նաև մահաբեր սպառազինություն կգնվի:

Ինչու ռուսական «Սարմատները» պետք է թռչեն մոլորակի երկու բևեռներով

«The Wall Street Journal»-ը պնդում էր, որ Պենտագոնը պատրաստվում է Ուկրաինային տրամադրել հակաօդային պաշտպանության միջոցներ, հականավային ու հակատանկային հրթիռներ, օպերատիվ-մարտավարական հարվածային համալիրներ:

Ակնհայտ է, որ առավել բարդ սպառազինությունները տեղադրելու ու կարգավորելու են արևմտյան մասնագետները. ուկրաինացի զինծառայողներին առայժմ չեն պատրաստում դրան: Նշանակում է, որ դաշինքի զորքերի մի փոքր զորակազմ, այնուամենայնիվ, կմասնակցի Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից պոտենցիալ զինված հակամարտությանը։

Կիևի իշխանությունը, զգալով ռազմական «ձրիակերության» համը, անմիջապես սկսել է ավելին պահանջել։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում խոստովանել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին խնդրել է աջակցել ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից միջոցներով ապահովելու գործում:

Ավելին, մասնագետներից շատերը վստահ են, որ Դոնբասում արդեն արևմտյան ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համալիրներ են տեղակայում։ Մասնավորապես, ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը կարծում է, որ հենց դրանք են բեռնատար ինքնաթիռներով շտապ տեղափոխում Կիև։ Դա անուղղակիորեն հաստատում են նաև չճանաչված հանրապետությունների ժողովրդական միլիցիայի վերջին հաղորդագրություններն այն մասին, որ ԵԱՀԿ առաքելության անօդաչուները հաճախ չեն կարողանում օդ բարձրանալ. ուկրաինական կողմը խլացնում է կառավարման ազդանշանները:

Ավելի շատ հրթիռ

Առայժմ չեն հայտնել, թե Դոնբասի իրադրությունը սրվելու դեպքում Վաշինգտոնը կոնկրետ ինչ զենք կտրամադրի Ուկրաինայի ԶՈւ-ին: Հավանաբար Պենտագոնը կուժեղացնի Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը «Patriot» զենիթահրթիռային համալիրներով, որն Ուկրաինան վաղուց է խնդրում։

На Международном военно-техническом форуме (МВТФ) Армия-2020 в военно-патриотическом парке Патриот - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2021
Ռուսաստանը ռազմական ծախսերի գծով առաջին հնգյակում է. միտումները` աշխարհում և ԱՊՀ–ում

Իսկ ապրիլի կեսերին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը բառացիորեն պահանջել էր ԱՄՆ-ից «Պատրիոտներ» տեղակայել Ուկրաինայում՝ պաթոսով հայտարարելով, որ Ուկրաինայի ԶՈւ-ն պաշտպանվում է Ռուսաստանից «հանուն ամբողջ Արևմուտքի»։

Չփորձեք կրկնել․ F-35-ը հրանոթից խոցել է ինքն իրեն, վնասը՝ 2,5 միլիոն դոլար

Ինչ վերաբերում է հականավային հրթիռներին, ապա Պենտագոնը կարող է Ուկրաինային «Harpoon» հականավային հրթիռների խմբաքանակ փոխանցել։ Այո, Կիևն այդ զենքի կիրառման համար օդային և ծովային հարթակներ չունի, սակայն «Հարպունները» թողարկում են նաև առափնյա տարբերակով։ Հեռահարությունը 280 կիլոմետր է: Հիշեցնենք, որ Սևծովյան նավատորմի նավերը կարող են ավելի քան երկու հազար կիլոմետր հեռավորության վրա թևավոր «Կալիբրներով» համազարկ տալ:

Հակառակորդի պաշտպանության խորքում գտնվող թիրախները ոչնչացնելու համար Ուկրաինայի ցամաքային զորքերին կարող են հատկացնել ամերիկյան «HIMARS» օպերատիվ-մարտավարական համալիրներ՝ «ATACMS» հրթիռով՝ առավելագույնը 270 կիլոմետր հեռավորությամբ կրակելու հնարավորությամբ, ինչը կրկին զիջում է ռուսական «Իսկանդեր-Մ»-ին, որը 500 կիլոմետր հեռավորության վրա է հարվածում: Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերը կշարունակեն երրորդ սերնդի «Javelin» հակատանկային համալիրներ ստանալ. դրա համար արդեն գումար են հատկացրել:

Յոթ տարվա մատակարարում

Ամերիկացիները Դոնբասում քաղաքացիական պատերազմի հենց սկզբից ակտիվորեն մատակարարում են Ուկրաինայի զինված ուժերին։ Եվ եթե հրաձգային զենքի համար նախատեսված զրահատեխնիկայի և զինամթերքի պահեստամասերը գնում են հիմնականում նախկին ԽՍՀՄ երկրներում, ապա բոլոր տեսակի օժանդակ սարքավորումներն ու հատուկ տեխնիկան՝ նախևառաջ ԱՄՆ-ում։

Субмарина BOSS - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2021
Անտեսանելի պարեկություն. Ռուսաստանում BOSS հիբրիդային նավ են ստեղծել

Վաշինգտոնը սկզբում սահմանափակվում էր ոչ մահաբեր արտադրանքով։ Այսպես, 2014-ին Կիևը ստացել է շուրջ 2 հազար զրահաբաճկոն, երկու տասնյակ AN/TPQ-48A հակամարտկոցային պայքարի կայաններ, 35 HMMWV զրահամեքենաներ ու դաշտային հոսպիտալ: 2015-ին 130 «Համմեր» ու հինգ արագընթաց նավակներ: 2016-ին՝ 14 ռադիոլոկացիոն կայաններ, ավելի քան երկու հազար գիշերային տեսահսկման սարքեր, HMMWV հինգ զրահամեքենա՝ բժշկական տարհանման տարբերակով, 24 կոմպլեկտ RQ-11B Raven թեթև ԱԹՍ: 2017-ին ՝ ևս 40 «Համմեր» ու մոտ 700 ռադիոկայան։

Հեռահար ավիացիա․ երբ կթռչի Ռուսաստանի ռազմավարական հրթիռակիրը

2018-ին Պենտագոնն արդեն մահաբեր սպառազինություն է ուղարկել Ուկրաինա՝ 35 հակատանկային FGM -148 Javelin հրթիռային համալիրներ ու 210 հրթիռ։ Կիևը, 2014-ից սկսած, Վաշինգտոնին խնդրում էր «Ջավելիններ» տրամադրել՝ համարելով, որ այդ հրթիռները կարող են որոշիչ հաղթանակ բերել։ Սակայն դրանք այդպես էլ ռազմաճակատ չհասան։ Ամերիկացիների պայմանների համաձայն՝ այդ համալիրները չպետք է կիրառվեն հակամարտող կողմերի շփման գծում և կարող են մարտի նետվել միայն «ռուսական ագրեսիայի» դեպքում։

«Ջավելիններից» բացի, 2018-ին Պենտագոնը Ուկրաինայի զինված ուժերին տրամադրել է գիշերային տեսահսկման 2,5 հազար սարք, ականորսիչներ, տարհանման «Համմերներ», դիպուկահարների դեմ օգտագործվող երեք համակարգ, ինչպես նաև 30 ամենագնաց, երկու ռադիոտեղորոշիչ սարք ու ինը միլիոն դոլարի բժշկական հանդերձանք: 2019 թվականին աջակցությունը եղել է մոտավորապես նույն մակարդակում` ընդհանուր առմամբ 361 միլիոն դոլարի չափով։ 2020-ին Վաշինգտոնն արդեն 510 միլիոն է ծախսել։ Հայտնի է, որ Ուկրաինա է հասել «Ջավելիների» հերթական խմբաքանակը։ Բացի այդ, սեպտեմբերին Պետդեպարտամենտը Կիևին 600 մլն դոլարի «Mark VI» 16 պարեկային շարժիչային նավակ վաճառելու հավանություն է տվել։ Սակայն դեռ հայտնի չէ՝ երբ դրանք կփոխանցեն։

Լրահոս
0