00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Խորքային բանակը»․ ԱՄՆ-ն պրոֆեսիոնալ մարդասպաններ է ցրել ամբողջ աշխարհում

© Sputnik / Alexander ImedashviliАмериканские военные на учениях "Достойный партнер" в Грузии
Американские военные на учениях Достойный партнер в Грузии - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2021
Բաժանորդագրվել
Ամերիկյան Newsweek ամսագրում այս շաբաթ հրապարակված հետաքննությունը, որտեղ բացահայտվում են ամերիկյան բանակի գաղտնի հատուկ օպերացիաների իրական մասշտաբները, հանրության շրջանում ոչ միանշանակ արձագանքներ է առաջացրել։

Վիկտորյա Նիկիֆորովա

Ռուսաստանցի փորձագետները նշում են, որ ԱՄՆ-ի գաղտնի բանակը, որն այսօր անտեսանելի ճակատի մոտ 60 հազար մարտիկ ունի, իրենից, ըստ էության, մասնավոր ընկերությունների խառնակույտ է ներկայացնում։ Դրանք բազմաթիվ ֆիրմաներ են, ընկերություններ, իրենցից ոչինչ չներկայացնող ձեռնարկություններ և առանձին անհատներ՝ տասնյակ կեղծ անձնագրերով, որոնք պայմանագրով աշխատում են ռազմական գերատեսչության համար։ Նրանց համառորեն չեն տեսնում ո՛չ կոնգրեսը, ո՛չ սենատը, ո՛չ էլ ամերիկյան արդարադատությունը։ Ինչ էլ նրանք անեն, նրանց փաստացի տերը հանդիսացող պետական մարմինները դրա հետ կապ չեն ունենա։

Беседа вице-президента США Джо Байдена с президентом Турции Реджепом Эрдоганом во дворце Бейлербейи (22 ноября 2014).  Стамбул - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2021
C-400–ներն ու մեծ քաղաքականությունը. կշահի՞ արդյոք Հայաստանը ԱՄՆ–Թուրքիա հակամարտությունից

Չինացիները ուշադրություն են հրավիրել ամերիկյան գործընկերների անսահման կեղծավորության վրա։ Մինչ ԱՄՆ-ի քաղաքական գործիչները non-stop ռեժիմով ամբողջ աշխարհի գլխին բարոյականության և առաքինության քարոզ են կարդում, ամերիկյան գաղտնի զորքերը բացեիբաց արհամարհում են Ժնևյան կոնվենցիան և քաղաքակիրթ ռազմական գործողությունների բոլոր կանոնները։ «Արդյո՞ք դա համաշխարհային հասարակարգի խախտում չէ։ Արդյո՞ք դա մարդու իրավունքների խախտում չէ։ Ինչո՞վ է արտահայտվում այսպես կոչված ազնվությունն ու արդարությունը, որը քարոզում են Միացյալ Նահանգները»,-վրդովվում է Weibo-ի օգտատերը։

Իսկ ամենահետաքրքիրն ամերիկյան հանրության արձագանքն էր։ Newsweek-ի ձեռք բերած տեղեկությունն, այնուամենայնիվ, զգալիորեն հակասում է աշխարհի բոլոր ժողովուրդներին ժողովրդավարության արժեքները հասցնող ամերիկացի զինվորի պայծառ կերպարին։ Հեղինակի տվյալներով՝ Պենտագոնի գաղտնի վարձկանների մեծ մասը նախկին հատուկջոկատայիններ են։

Ամերիկացիները բենզինի փող չունեն՝ ռուսներն են մեղավոր

Ինչո՞վ են նրանք սովորաբար զբաղվում։ Խաղաղ բնակիչների անպատիժ սպանություններ, խոշտանգումներ, մարդկանց առևանգում, դիվերսիաներ և ահաբեկչություններ. ահա ռազմական հանցագործությունների ամբողջ տեսականին։

Американские военнослужащие - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2021
Ինչու է ԱՄՆ–ը տանուլ տալիս բոլոր պատերազմները

«Սրա հետ համեմատած` Ռուսաստանն ու Չինաստանն ընդամենը սիրողական խմբակ են, բայց Պենտագոնն ու ԿՀՎ-ն ամեն ինչ նրանց վրա են գցում, միայն թե շեղեն ուշադրությունը ամերիկյան հատուկ ծառայություններից»,-կարծում է հոդվածը մեկնաբանողներից մեկը։

«Newsweek-ը պետք է դադարի քիթը խոթել պետական գաղտնիքների մեջ»,-նրա հետ վիճում է մեկ ուրիշը։ Շատ ամերիկացիներ իրենց հարց են տալիս` ինչպե՞ս կարող էր նման հոդվածը հայտնվել հայտնի պարբերականում։

Հարցն իրոք հետաքրքիր է։ Մի կողմից՝ այն, որ ամերիկացիները ռազմական ցույցեր, ահաբեկչություններ ու դիվերսիաներ են կազմակերպում ամբողջ աշխարհում, երբեք էլ առանձնապես չեն թաքցրել։

Ամերիկյան կիբեռզորքերի և նրանց տեղեկատվական-հոգեբանական հարձակումների մասին («Ես սպայի դուստր եմ, ամեն ինչ այդքան միանշանակ չէ» ոճով) բրիտանական The Guardian-ը դեռ տասը տարի առաջ էր գրել։ Աֆրիկայում ամերիկյան «անտեսանելի» հատուկջոկատայինների մասին պատմությունը հաջողությամբ հետաքննել էր Politico-ն։ Իր նախագահության ամենասկզբից ի վեր խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Բարաք Օբաման պարբերաբար հրամայում էր զանգվածային կիբեռհարձակումներ իրականացնել ամբողջ աշխարհի ամենակարևոր ենթակառուցվածքային օբյեկտների վրա։ 

Մեզ էլ ղեկը տվեք․ ԵՄ առաջնորդներն ուզում են համաշխարհային կառավարություն մտնել

Ամերիկացիների ամենահայտնի թվային դիվերսիան Stuxnet համակարգչային վիրուսի ստեղծումն էր, որը ղեկավարում էին ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայությունները: Այն ոչ միայն կանգնեցրեց Իրանի միջուկային ցենտրիֆուգերը՝ մահացու սպառնալիք ստեղծելով մարդկանց և բնության համար, այլև հետագայում տարածվեց ամբողջ աշխարհում:

Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիին ամերիկացի զինվորականները անցած տարի սպանեցին Բաղդադում՝ ցուցադրաբար, դաժանորեն, ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Եթե ցանկացած այլ պետություն նման բան աներ, ամերիկացիներն անհապաղ կմեղադրեին նրան միջազգային ահաբեկչության համար։

Учения Черноморского флота - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2021
Ռուսաստանը տարբեր նավատորմերից նավեր է բերում Սև ծով. ինչո՞ւ

Մյուս կողմից՝ Newsweek-ի հոդվածը լի է հստակ դետալներով այն մասին, թե ինչպես են վարձկաններն իրականացնում իրենց հանցավոր գործունեությունը։ Հետախույզների (այդ թվում՝ Ռուսաստանում և Չինաստանում ձերբակալված հետախույզների) օրինակով հեղինակը պատմում է տեխնոլոգիաների ոլորտում նորարարությունների, գաղտնագրման, փաստաթղթերի և կենսաչափական տվյալների կեղծման մասին։ Մի խոսքով՝ մատնում է արհեստի բոլոր գաղտնիքները։

Հրապարակման պատճառը հավանաբար այն է (և հոդվածում այս մասին թափանցիկ ակնարկ կա), որ այսօր գաղտնի բանակը գործում է ոչ միայն արտերկրում, այլև ԱՄՆ տարածքում։ Այստեղ դրա թիրախն են դառնում ԱՄՆ–ի քաղաքացիները։ Հենց դրանում էլ կայանում է հետաքննության սենսացիան։

Այն թելադրված է ոչ այնքան օտարերկրացիների մասին հոգածությամբ, որոնք ինչ-որ տեղ հեռվում արտադրական ծավալներով սպանում են ամերիկացի զինվորականները, որքան սեփական կյանքի համար վախով։ Լրագրող Ուիլյամ Արկինը նկարագրում է Մերիլենդում տեղակայված մասնավոր գրասենյակներից մեկի աշխատակցի գործունեությունը։

Նրանք արտադրական ծավալներով կեղծ փաստաթղթեր են մատակարարում՝ անձը հաստատող փաստաթղթեր, վարորդական իրավունքներ, հաշիվներ, վարկային պատմություններ են կեղծում, մի խոսքով՝ լեգենդներ են հնարում գաղտնի բանակի համար։ Այդ ամբողջովին անօրինական գործընթացին մասնակցում են բոլորը, դեռ մի բան էլ ավելին` Պետդեպը, բանկերը, նահանագների կառավարությունները, ապահովագրական ընկերությունները, պաշտպանության նախարարությունը։ Արկինը հիշեցնում է, որ կեղծ փաստաթղթերի տերերն աշխատում են այդ թվում նաև ԱՄՆ-ի ներսում՝ հետաքննելով ԱՄՆ քաղաքացիների գործունեությունը։

ԱՄՆ-ի դեղագործներն ընդդեմ Թրամփի ու ամերիկացիների. հաղթողը հարստանում է, պարտվողը՝ մեռնում

Մեկնաբանողները խելամիտ հարց են տալիս․ «Իսկ մենք կարո՞ղ են վստահ լինել, որ Բայդենի վարչակազմը բանակը չի հանի իր քաղաքական հակառակորդների՝ «Էքստրիմիստների» և «սպիտակ սուպրեմասիստների» դեմ»։

Субмарина BOSS - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2021
Անտեսանելի պարեկություն. Ռուսաստանում BOSS հիբրիդային նավ են ստեղծել

Վերջին ժամանակներս ամերիկացիների մոտ իսկապես իշխանությունների ուղղված շատ հարցեր են կուտակվել։ Երկրում սպանությունների թիվն աճում է ռեկորդային տեմպերով։ Դրանց մեծ մասը չհետաքննված են մնում։ Զոհ են գնում ոչ միայն սովորական քաղաքացիները, այլև լրագրոցները, քաղաքական ակտիվիստները, գիտնականները։

Անցած ամառ Միլուոքիում գնդակահարվեց ակտիվիստ, Թրամփի սևամորթ կողմնակից Բերնի Թրեմելը։ Մարդասպաններին այդպես էլ չգտան։ Մեկ ամիս անց Անտիֆայի ներկայացուցիչը Պորտլենդում սպանեց Թրամփի կողմնակցին։ Թրամփի համար քվեարկած Էշլի Բեբիթին հունվարի 6-ին Կապիտոլիումում սպանեց ոստիկանը։ Հաջորդ օրը, անհասկանալի պատճառներով, ինքնասպանություն գործեց Թրամփի մեկ այլ կողմնակից՝ Քրիստոֆեր Սթենթոն Ջորջիան։ Միաժամանակ, կրկին առանց տեսանելի պատճառի, ինքնասպան եղավ Կապիտոլիումը պահպանող ոստիկան Հովարդ Լիբենգուդը։

Անցած տարվա հունիսին կախվեց 39-ամյա լրագրող Ջես Ուոթեսը։ Մեկ շաբաթ անց կրակոցից սպանված գտան ԿՀՎ-ի գլխավոր ռազմական վերրլուծաբանին՝ 52-ամյա Էնթոնի Շինելային։

2018թ․-ին ԱՄՆ-ում հանկարծակի ինքնասան եղավ ամբողջ աշխարհում հայտնի ֆիզիկոս, Սթենֆորդի պրոֆեսոր, նորարար և մուլտիմիլիոնատեր Ժեն Շուչենը։ Մեկուկես տարի անց Պիտսբուրգում գնդակահարվել է հայտնի վարակաբան Բին Լյուն։ Համավարակի թեժ պահին աշխատում էր գիտության առաջնագծում՝ ուսումնասիրում էր կորոնավիրուսի մեխանիզմը։ Նրան սպանողն ինչ-որ տեղ անհետացավ, կարծես թե ինքնասպան եղավ։  Հանրությանը շատ արագ ներկայացրին այն վարկածը, թե Բին Լյուին խանդոտ սիրեկանն է սպանել։ Համոզիչ է, ինչ խոսք։ Չինացիներն այդպիսին են։

Ռուսական C-400-ը «գրավում է» չորրորդ երկիրը. իսկ հետո՞

Չէ, եթե այդ հանցագործություններով զբաղվեին քննիչները, եթե դրանց վրա ուշադրություն հրավիրեին լրագրողները, եթե հանրությունն անհանգստանար, ապա ամեն ինչ կարելի էր վերագրել նյարդային իրավիճակին և ԱՄՆ բնակչության ձեռքում ատրճանակների առատությանը։ Բայց այդ բոլոր արյունահեղ հաշեվահարդարները տեղի են ունենում առօրյա ռեժիմով և հիրավի վախեցնող լռությամբ են շրջապատված։

Истребитель-бомбардировщик пятого поколения F-35 - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2021
Չփորձեք կրկնել․ F-35-ը հրանոթից խոցել է ինքն իրեն, վնասը՝ 2,5 միլիոն դոլար

Բոլոր չափանիշներով դա զանգվածային հետապնդումների տեսք ունի, իսկ հայտնի «ինքնասպանությունները» նման են գաղտնի բանակի կողմից մաքուր-խնամքով իրականացված չեզոքացման գործողությունների։

Էլ չենք խոսում այնպիսի աղմկահարույց ահաբեկչությունների մասին, ինչպիսիք էին սեպտեմբերի 11-ը կամ զանգվածային գնդակահարությունները։ Դրանց հետ կապված ևս ամերիկացիները բազմաթիվ հարցեր ունեն։ Շատերն, օրինակ, կարծում են, որ աղմկահարույց հրաձգությունների հեղինակներն իրականում պրոֆեսիոնալ զինվորականներ են։ Ահաբեկչությունց հետո նրանց վարպետորեն հեռացնում են հանցանքի վայրից և փոխում անձը։

Դա գուցեև այդպես չէ, բայց Արկինի հոդվածը պատկերացում է տալիս հատուկ ծառայության աշխատակիցների լեգենդավորման իսկապես լայն հնարավորությունների մասին։

Սակայն այդպիսի հարցեր տալը մահացու բան է։ Սեպտեմբերի 11-ի պաշտոնական վարկածի գլխավոր քննադատներից մեկը՝ լրագրող Մայքլ Ռուբերտը, ինքնասպան է եղել 2014թ․-ին։ Երկու տարի անց նույնքան խորհրդավոր կերպով «ինքնասպանվեց» ռեժիմի մեկ այլ քննադատ՝ լրագրող Վիկտոր Թորնը։

Ամերիկայի ինչի՞ն են պետք Կովկասի և Կենտրոնական Ասիայի կենսաբանական լաբորատորիաները

Միաժամանակ, կարծես ծաղրելու համար, ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարությունը (DHS) պնդում է, որ երկրի համար գլխավոր ահաբեկչական վտանգը «սպիտակ սուպրեմասիստ-ծայրահեղականներն են»։ Մարդկային լեզվով ասած՝ երկրի հակահետախուզությունն իր թշնամին է հայտարարել Ամերիկայի բոլոր սպիտակամորթ տղամարդկանց։

Դժվար է չհամաձայնել Newsweek կայքում մեկնաբանություն թողած օգտատիրոջ հետ, որը գրում է․ «Մեր կառավարությունը <…> ավելի վտանգավոր է մեր ժողովրդի համար, քան բոլոր արտասահմանյան երկրները միասին վերցրած»։

Նրա միտքը զարգացնում է մեկ այլ ամերիկացի ընթերցող, որը գուցե չափազանց կտրուկ է, բայց և համոզիչ․ «ԱՄՆ-ն ֆաշիստական բռնապետություն է, որը կառավարում է մի քանի ընտանեկան կլաններից բաղկացած հանցախումբը։ Հսկայական գաղտնի բանակներ, <…>», վերահսկման և հսկողության համապարփակ համակարգ, <…> բացարձակապես ամեն ինչ՝ ինչպես անցյալի տոտալիտար պետություններում»։

Լրահոս
0