00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անտեսանելի պարեկություն. Ռուսաստանում BOSS հիբրիդային նավ են ստեղծել

© Photo : Пресс-служба ЦКБ «Рубин»Субмарина BOSS
Субмарина BOSS - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2021
Բաժանորդագրվել

Ռուսական նավաշինության գիտական և տեխնոլոգիական մակարդակը թույլ է տալիս ոչ ստանդարտ մոտեցում ցուցաբերել կոնստրուկտորական լուծումներին: Վերջրյա նավի ու սուզանավի գործառույթներով պարեկային «Ստրաժ»–ը կարող է զարմացնել տարբեր երկրների մասնագետներին: Այդ նորույթը կոչվում է BOSS:

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

«Ռուբին» ծովային տեխնիկայի կենտրոնական կոնստրուկտորական բյուրոն ներկայացրել է «Ստրաժ» պարեկային սուզանավի նախագիծ, որն իր մեջ համադրում է սուզանավի և վերջրյա նավի առավելությունները։ Համեմատաբար ցածր գինն ու չափերը, բացառիկ տեխնիկական բնութագրերը, ավանդական բարձր հուսալիությունը, հրթիռատորպեդային զենքերի (կամ գիտական ​​սարքավորումների) լայն սպեկտրի տեղակայման հնարավորությունը BOSS-ը գրավիչ են դարձնում պաշտպանական փոքր բյուջե ունեցող շատ երկրների համար:

Эскиз перспективного авиационного комплекса дальней авиации (ПАК ДА, или Изделие 80)  - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2021
Հեռահար ավիացիա․ երբ կթռչի Ռուսաստանի ռազմավարական հրթիռակիրը

«Ռուբին» կոնստրուկտորական բյուրոն աշխարհում սուզանավերի նախագծման առաջատարներից է և ստորջրյա նավերի ու տարբեր դասի սարքավորումների ստեղծման (այդ թվում՝ քաղաքացիական տեխնիկա) 120-ամյա փորձով ստորջրյա նավաշինության կոնստրուկտորական առաջատար բյուրո Ռուսաստանում։

BOSS–ն արտաքնապես 613 նախագծի դիզելաէլեկտրական սուզանավ է հիշեցնում, որը բավական հաջող էր և աշխարհում ամենատարածվածն ու ամենավաճառվողներից մեկը (նույնպես «Ռուբինի» մշակումն է)։ Սուզանավը նմանատիպ տեխնիկական բնութագրեր ունի. երկարությունը` 60-70 մետր, կախված կոմպլեկտացիայից, շուրջ 1000 տոննա ջրատարողություն, 42 հոգանոց անձնակազմ: Այն կարող է համալրվել կառավարվող հրթիռներով, տորպեդներով, անօդաչու թռչող սարքերով, հրետանային կայանքներով և փոքր արագընթաց լողացող միջոցներով: «Ռուբինի» մասնագետները զենքի համակարգեր, սարքեր և սարքավորումներ ընտրելիս կողմնորոշվել են ժամանակակից սուզանավերի, վերջրյա նավերի և ինքնաթիռների ստուգված, սերիական նմուշներով:

Պարեկային նոր նավի հավանական թիրախներ վերջրյա և ստորջրյա դիրքերում կարող են լինել մարտական նավերն ու բարձրտեխնոլոգիական հակառակորդի առափնյա օբյեկտները, ինչպես նաև պակաս սպառազինված ծովահենները, մաքսանենգներն ու որսագողերը: Նավը կարող է արդյունավետ օգտագործվել նաև որպես հետախուզական կամ գիտահետազոտական ​​նավ:

Գլխացավանք ՆԱՏՕ–ի համար

Նոր նավի հնարավորությունների և խնդիրների շրջանակը հասկանալու համար անհրաժեշտ է վերադառնալ 613 նախագծին (ՆԱՏՕ–ի դասակարգմամբ` «Whiskey»)։ Եռագիծ հրացանների պարզությամբ ու հուսալիությամբ սուզանավը 1347 տոննա ջրածավալ, 76 մետր երկարություն, 6.6 մետր լայնություն ուներ և կարող էր ընթանալ մինչև 18.5 հանգույց արագությամբ` մինչև 200 մետր խորության վրա։ Վերջրյա դիրքում նավարկության առավելագույն տարածությունը` 8500 մղոն (ավելի քան 15 հազար կմ)։ Հիմնական սպառազինությունը. 533 մմ 6 տորպեդային սարք (4 առջևի և 2 խելի), ընդ որում՝ տորպեդները կարող էին համալրվել նաև միջուկային մարտական մասերով (մարտական լրակազմ` 12 տորպեդ կամ 22 ական)։ Ինքնավարությունը` 30 օր, անձնակազմը՝ 52 մարդ։

Ինչու են ռուսական ՌԷՊ համակարգերն աշխարհում լավագույնը

613 նախագիծը մշակվել էր որպես տորպեդային, բայց 6 մոդիֆիկացված սուզանավ է կառուցվել հրթիռային սպառազինությամբ (300 կմ հեռահարությամբ 5 թևավոր հրթիռներ՝ վերջրյա դիրքից առափնյա թիրախներ խոցելու համար)։

613–ականների սերիական շինարարության մեջ լայնորեն կիրառվել է կառուցման հոսքահատվածային մեթոդը, ավտոմատ եռակցումը և զոդման կարերի ռենտգեն վերահսկողությունը։ Խորհրդային նավատորմը յուրաքանչյուր 5 օրը մեկ նոր սուզանավ էր ստանում։ 7 տարվա ընթացքում (1950 – 1957) միջին ջրածավալի 215 դիզելաէլեկտրական սուզանավ էր կառուցվել, որոնք կարող էին հակառակորդի տեղակայման շրջաններում նույնքան արդյունավետ տորպեդային հարվածներ հասցնել, հետախուզում իրականացնել, ականների տեղակայման, օպերատիվ ու դիրքային ծառայության խնդիրներ լուծել։ Նախագծի կենսունակության մասին խոսում է այն փաստը, որ 613-ականները ծառայեցին մինչև Խորհրդային Միության գոյության ավարտը, այսինքն մոտ 40 տարի (1990 թվականին Սևծովյան նավատորմում շահագործման մեջ մնաց 18 գործող սուզանավ)։

613 նախագծի բազմանպատակային սուզանավերը զանգվածաբար արտերկիր էին մատակարարվում (շուրջ 40 միավոր)` Բուլղարիայի, Կուբայի, Ինդոնեզիայի, Եգիպտոսի, Սիրիայի, ԿԺԴՀ–ի, Լեհաստանի ռազմածովային ուժերին։ Չինաստանին էին փոխանցել տեխնիկական փաստաթղթերը, և ավելի քան 20 սուզանավ կառուցվեց Շանհայի և Հանկոուի գործարաններում։

Запуск ракеты «Сармат» с космодрома «Плесецк» - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2021
Ինչու ռուսական «Սարմատները» պետք է թռչեն մոլորակի երկու բևեռներով

Բնականաբար, նոր պարեկային սուզանավը ժառանգել էր 613 նախագծի գլխավոր որակները` ամրությունը, հուսալիությունն ու արդյունավետությունը։ Մնացած առումներով` BOSS-ը 21-րդ դարի բարձր տեխնոլոգիական նավ է`որակապես նոր, ավելի հզոր զենքերով, կապի միջոցներով, նավիգացիայով և հիդրոակուստիկայով:

Ներուժ

Ծովում դասական մարտական պարեկությունը նախանշված շրջաններում վերջրյա նավերի ու սուզանավերի երկարատև մանևրումներն են` մարտական դիրքեր դուրս գալու և հակառակորդի նավերին ու ցամաքային օբյեկտների հարված հասցնելու մշտական պատրաստությամբ։ «Դրոշի ցուցադրում» դիվանագիտական արտահայտություն կա, որն ըստ էության ոչինչ չի փոխում. պարեկային նավը հարազատ ափերից հեռու միշտ մարտական խնդիր է կատարում` մշտապես պատրաստ լինելով հրթիռային, հրետանային կամ տորպեդային հարվածների։ Այդ է պատճառը, որ ՌԴ-ն կոշտ է արձագանքում Սև, Բերինգի կամ Ճապոնական ծովերում իր ափերի մոտ ամերիկյան ականակիրների հայտնվելուն։

Մինչև վերջերս ռուսական ՌԾՆ–ում ջրային տարածքի  պարեկությամբ զբաղվում էին պահակային նավերը, ՆԱՏՕ–ի ռազմածովային ուժերում` էսկորտային ականակիրները, ֆրեգատները,  հետախուզական ռազմանավերն ու ափամերձ գոտու նավերը։ Դժվար է հավասարության նշան դնել ավանդական վերջրյա նավերի և BOSS սուզանավերի (այս դեպքում մարտական կիրառման մարտավարություն է պետք նկարագրել) միջև։ Նոր նավի շահագործման առանձնահատկությունները թույլ են տալիս պնդել, որ «Ռուբին» ԿԲ–ն  հիբրիդային սուզանավ է ստեղծել։

ԱՄՆ-ն վախեցել է Ատլանտյան օվկիանոսում Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ակտիվությունից

Ստորջրյա դիրքում մարտական պարեկությունը թույլ է տալիս գաղտնի հետևել հակառակորդին, սահմանախախտներին կամ մաքսանենգներին, ապահովում է հարվածի անսպասելիությունը կամ արձագանքը սպառնալիքներին։ Խորության վրա ավելի հեշտ է հեռանալ հակառակորդի գերազանցող ուժերից, բացի այդ, այնտեղ ոչ մի փոթորիկ սարսափելի չէ։ Վերջրյա բնութագրերը բոնուս են անձնակազմի համար, որը կարող է արշավի ժամանակ մաքուր ծովային օդ շնչել, այլ ոչ թե ռեգեներացիայի արտադրանք (ինչպես դասական սուզանավերի դեպքում)։

Շելֆի գիտական ուսումնասիրման հնարավորություն պարեկային սուզանավն ավելի շատ ունի, քան նրա վերջրյա նմանօրինակը։ Բացի այդ, BOSS–ը կարող է ծառայել որպես համեմատաբար մատչելի ուսումնական «դաս»`  անձնակազմի և ափամերձ ենթակառուցվածքների նախապատրաստման համար`առանձին երկրների կողմից  ազգային ստորջրյա ուժերի զարգացման, փորձի և «լայնաֆորմատ» սուզանավերի ձեռքբերման նպատակով։

Լրահոս
0