00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Սարգսյանի գործով պաշտպանական կողմի կարծիքով՝ բոլոր նյութերը չեն իրեն տրամադրվել

© Sputnik / Asatur YesayantsТретий президент Серж Саргсян перед началом заседания суда по "дизельному делу" (25 февраля 2020). Еревaн
Третий президент Серж Саргсян перед началом заседания суда по дизельному делу (25 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2021
Բաժանորդագրվել
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մեղադրող դատախազի խոսքով`քրեական գործում կան այն բոլոր ապացույցները, որոնք դրված են մեղադրանքի հիմքում։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի- Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանն այսօր առարկեց քրեական գործով ամբողջ նյութերը պաշտպանական կողմին տրամադրելու միջնորդությանը։

Сурен Суренянц - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2021
ՌԱԴԻՈ
Սարգսյանի դեմ քրգործի և արցախյան հիմնախնդրի միջև կապ տեսնելը շատ արհեստական է. Սուրենյանց

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այս պահին ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը։

Ավելի վաղ պաշտպանական կողմը միջնորդել էր տրամադրել գործով ամբողջ նյութերը՝ պնդելով, որ հիմնական քրեական գործում կան փաստաթղթեր, որոնց պաշտպանական կողմը չի ծանոթացել։

Մարտիրոսյանի խոսքով`վարույթն իրականացնող մարմինն առանձին քրեական գործ է անջատել, որն այս պահին գտնվում է դատարանի վարույթում։

Օնիկ Գասպարյանի գործով դատավորի անվտանգության ապահովման համար միջոցներ են ձեռնարկվել

«Քրեական գործում ներառվել են այն բոլոր փաստաթղթերը, որոնք ընկած են մեղադրանքի հիմքում։ Այսինքն` մեղադրանքի հիմքում դրված բոլոր ապացույցները, ըստ էության անջատվել են և առանձնացվել են առանձին վարույթում, որոնք թվարկված են եղել մեղադրական եզրակացության մեջ և՛ փաստաթղթերի ձևով, և՛ ցուցմունքների տեսքով։ Հետևաբար իմ գործընկերների այն դիտարկումը, որ վարույթն իրականացնող մարմինը ծաղկաքաղ է արել, առնվազն առարկայազուրկ է, որովհետև նշված քրեական գործում տեղակայված են այն բոլոր ապացույցները, որոնք դրված են մեղադրանքի հիմքում»,-նշեց Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հետևանքով մահացել են գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը։ Ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է. նա և Սերժ Սարգսյանն առերեսվել են։
Նախորդ դատական նիստին դատարանի որոշմամբ Սերգո Կարապետյանի և Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Премьер-министр Никол Пашинян во время внеочередного заседания Парламента (3 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2021
Դատական համակարգի որոշումներից իշխանությունը նեղվում է. Փաշինյան

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում։

Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է։

Լրահոս
0