Այսօր նշվում է Երուսաղեմի օրը, որը սահմանվել է վեցօրյա պատերազմից հետո քաղաքի՝ Իսրայելի վերահսկողության տակ անցնելու պատվին։ Սովորաբար այդ օրը դրոշներով երթ է անցկացվում, բայց այս անգամ ոստիկանությունը հրեաների համար փակել է Տաճարի լեռը։ Բախումներ են սկսվել Տաճարի լեռան դարպասների մոտ։
Պաղեստինյան WAFA գործակալությունը պնդում է, որ ոստիկանությունը մեծ ուժեր է տեղակայել Ալ Աքսա մզկիթի շրջանում, բակերում դիպուկահարներ կան, իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել մարդկանց մզկիթի տարածքից հետ քաշելու համար: Մի քանի մարդու ձերբակալել են։ Մզկիթի տնօրեն Օմար ալ Կիսվանիի խոսքով՝ ոստիկանությունն աննախադեպ, բարբարոսական հարձակում է իրականացրել։
Փոխհրաձգություն Ռիո դե Ժանեյրոյի մետրոյում, ավելի քան 20 զոհ կա. տեսանյութ
«Ալ Աքսա մզկիթում տասնյակ մարդիկ են տուժել ռետինե փամփուշտներից»,– գրում է գործակալությունը:
Նամակը հաստատեց, որ մենք իրավացի ենք. Թուրքիան F-35-ի շուրջ երկխոսություն կսկսի ԱՄՆ-ի հետ
Պաղեստինցիները քարեր են նետել ոստիկանների վրա։
Արդեն մի քանի օր է` Արևելյան Երուսաղեմում բախումները շարունակվում են, սկզբում անկարգություններ գրանցվեցին Շեյխ Ջարախ թաղամասում, որտեղ Իսրայելի դատարանի որոշմամբ տեղահանում են արաբների ընտանիքներին, իսկ մայիսի 7-ի երեկոյան բախումները տեղափոխվեցին Տաճարի լեռ, որտեղ հարյուրավոր հավատացյալներ էին հավաքվել:
Կարմիր մահիկի տվյալներով՝ վերջին օրերին տուժել է ավելի քան 300 պաղեստինցի, իսրայելական ոստիկանությունը հաղորդել է, որ 17 ոստիկան է տուժել։
«Ֆրանսիայում քաղաքացիական պատերազմ է հասունանում». զինվորականները դիմել են Մակրոնին