ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 6-ին, 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 5-ին, 7-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Պոբեդան» հունիսից կվերսկսի Գյումրու ուղղությամբ թռիչքներ իրականացնել երեք քաղաքից
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից և հավելում, որ քամին՝ հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանը մայիսի 5-ի ցերեկը կնվազի 7-9 աստիճանով:
Երևան քաղաքում մայիսի 6-ի, 9-ի օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-ին, 7-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ: Մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում մայիսի 5–ի գիշերը կգրանցվի +13...+15 աստիճան, իսկ ցերեկային ժամերին կլինի 18-20 աստիճան տաքություն։