Նոր Խարբերդ գյուղում 30–ամյա տղամարդը դանակահարել է 23–ամյա համագյուղացուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանության Մասիսի բաժին հիվանդանոցից հաղորդում ստացվել է մայիսի 1–ին։ Տեղեկացրել են, որ նստամկանի կտրած-ծակած վերքերով 23-ամյա երիտասարդ է բուժօգնության տեղափոխվել:
Ըստ նախնական տվյալների՝ նրան դանակահարել էին Նոր Խարբերդ գյուղում:
Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումներով քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գյուղի դաշտում, անասնապահության շուրջ ծագած վեճի ժամանակ, տուժողին դանակահարել էր 30-ամյա համագյուղացին։
Նա բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել դանակը։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։