ԵՐԵՎԱՆ, մայիսի 4 - Sputnik. Այսօր առավոտյան Երևանի Դավիթաշենի կամրջի տակ 55-ից 60 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 07։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամուրջի տակ տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի ինքնությունը։ Փաստի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: