ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Այսօր և առաջիկա օրերին Հայաստանում տեղումները չեն դադարի։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ըստ հաղորդագրության` ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ–ի:
«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, մայիսի 5-ի ցերեկը կնվազի 79 աստիճանով»,– տեղեկացնում է ԱԻՆ–ը։
Այսօր ամենաբարձր ջերմաստիճանը (+30) կգրանցվի Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում։
© official site of the MES of RA Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում
Կեսօրից հետո կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանի առանձին հատվածներում, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ: Ցերեկը օդի ջերմաստիճանը կտատանվի +27-ից +29-ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +12-ից +14։