ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Ստավրոպոլի մոտ տեղի ունեցած սարսափելի ավտովթարի մասնակից բեռնատարի վարորդը 360 հեռուստաալիքին պատմել է, որ չի նկատել իրեն շրջանցել փորձող միկրոավտոբուսը։
Հայտնել էինք, որ ՌԴ Ստավրոպոլի երկրամասում սարսափելի ավտովթար է տեղի ունեցել. բեռնատարը բախվել է միկրոավտոբուսին, որում բասկետբոլի պատանեկան թիմն էր: Վթարի հետևանքով 5 երեխա է զոհվել, 19-ը տուժել են։
«Սկզբում առջևս դուրս եկավ մի մեքենա, հետո մյուսը։ Առաջինին կարողացա շրջանցել, իսկ երկրորդն ուղղակի կորավ։ Երկրորդ մեքենան հարվածել էր բեռնատարի անիվին, ինչի հետևանքով այն դարձավ անկառավարելի և սկսեց շրջվել»,–ասել է բեռնատարի վարորդը։
Տղամարդը հավելել է, որ բախման պահին արդեն իսկ մանևրելու ժամանակ չի մնացել։ Նրա խոսքով՝ վթարից հետո շոկային վիճակում է եղել։
Նշենք, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել` «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման» և «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում» հոդվածներով:
Վթարի է ենթարկվել Էջմիածին-Երևան երթուղու ավտոբուսը. վիրավորների մեջ երեխաներ կան