ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. ՌԴ Ստավրոպոլի երկրամասում սարսափելի ավտովթար է տեղի ունեցել. բեռնատարը բախվել է միկրոավտոբուսին, որում բասկետբոլի պատանեկան թիմն էր: Վթարի հետևանքով 5 երեխա է զոհվել, 19-ը՝ տուժել են։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ճանապարհային ոստիկանությունը։
Նախնական վարկածի համաձայն՝ շրջադարձի ժամանակ բեռնատարը շուռ է եկել ու բախվել միկրոավտոբուսին։
Ավելի վաղ հաղորդվել էր վեց երեխաների մահվան մասին, բայց նրանցից մեկը վերակենդանացման բաժանմունքում է։ Արդեն հայտնի են մահացած երեխաների անունները։
Ալիսա Գ. (2008), Դարյա Կ. (2008), Արինա Օ. (2009), Վարվարա Պ. (2009) և Ալինա Դ. (2008):Միջադեպը տեղի է ունեցել Ռ-216 ավտոճանապարհի 535-րդ կմ-ում ։ Թիմի կազմում ընդգրկված են 12-14 տարեկան աղջիկներ։