00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատգամավորի կողմից խոշոր չափերով գույք թաքցնելու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցМолоток судьи
Молоток судьи - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2021
Բաժանորդագրվել
Հայտարարագրման ենթակա անշարժ գույքերի և դրամական միջոցների վերաբերյալ տվյալները թաքցնելը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով, այն է՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքով գույքերի չհայտարարագրմանը։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ «Hetq.am»-ում հրապարակված «Մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների տները Դուբայի շքեղ համալիրներում» վերտառությամբ հոդվածի հիման վրա հարուցվել էր քրեական գործ՝ հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի անդամի կողմից օրենքով նախատեսված հայտարարագրերում հայտարարագրման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով գույքեր թաքցնելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ:

Здание Министерства обороны Армении - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2020
Չարաշահումներ պաշտպանության բնագավառում. 2 տարում կատարվել է 160 մլն դրամի խախտում

Քրեական գործն ըստ ենթակայության ուղարկվել էր ՀՀ ՀՔԾ, որտեղ կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել էր, որ ՀՀ ԱԺ վեցերորդ  գումարման «Ծառուկյան» դաշինիքի պատգամավոր Հրանտ Դավթյանը` կրելով գույքի և շահերի հայտարարագրման պարտականություն՝ 2018թ. հոկտեմբերի 1-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված, պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ, ինչպես նաև  2019թ. հունիսի 11-ին պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրում չի հիշատակել և այդ կերպ թաքցրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող մի քանի անշարժ գույքերի մասին տվյալները:

Մասնավորապես՝ հայտարարագրերում չեն արտացոլվել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող 107,134,8 քմ մակերեսով և 7.1մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով համատեղ սեփականության իրավունքով բնակարանը, Արարատի մարզի Այնթափ համայնքում գտնվող՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող 600.000 ՀՀ դրամով ձեռք բերված, 190.560 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 1,92 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող 741,4 քմ մակերեսով կիսակառույց տնից, 0,051 հա տնամերձ հողամասից բաղկացած, ավելի քան 38մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով, 700.000 ՀՀ դրամով ձեռք բերված իրեն և կնոջը համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող 299.815 ՀՀ դրամ կադաստրային արժեքով, 200.000 ՀՀ դրամով ձեռք բերված՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրեն և կնոջը պատկանող 0,048 հա տնամերձ հողամասը, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղական  համայնքում գտնվող 1.7մլն ՀՀ դրամով ձեռք բերված  և սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,1262 հա հողամասը, նույն համայնքում գտնվող 500.000 ՀՀ դրամով ձեռք բերված և սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,0676 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը։

ՀՀ–ում հերթական պաշտոնյան է ձերբակալվել կաշառք վերցնելու համար. ԱԱԾ բացահայտումը

Պատգամավորը չի հայտարարագրել նաև պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ երկու բանկում իր անվամբ բացված դրամային հաշվներին ունեցած շուրջ 1.9մլն ՀՀ դրամը։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է նաև, որ նրա որդին՝ Ա.Դ-ն ևս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված, սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և եկամուտների մասին 2018թ. հայտարարագրում չի հիշատակել և այդ կերպ թաքցրել է տվյալ հարկային տարում՝ 2018թ. նոյեմբերի 6-ին, 4.9մլն ՀՀ դրամով Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող, 0․0214 հա հողամասը ձեռք բերելու և դրա նկատմամբ իր և մեկ այլ անձի համատեղ սեփականության իրավունքը գրանցելու մասին տվյալը։

Здание Службы Национальной Безопасности Армении - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2021
Բագրավան համայնքի նախկին ղեկավարը կասկածվում է 17 մլն դրամի գույք հափշտակելու մեջ. ԱԱԾ

Նույն հայտարարագրում Ա. Դ.-ն չի հիշատակել և այդ կերպ թաքցրել է նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող BMW X6 5.0 IX մակնիշի, 2009թ թողարկման ավտոմեքենան 2018թ. նոյեմբերի 11-ին 4մլն ՀՀ դրամով  վաճառելու մասին տվյալը, բանկում ունեցած վարկային գծով բանկի առջև հոր պաշտոնավարման դադարեցման օրվա դրությամբ ունեցած 2493 ԱՄՆ դոլարի չափով պարտավորությունը, նույն բանկում ունեցած «Ապառիկ տեղում վճարված ֆակտորինգ» տեսակով պարտավորությունները, որոնք հոր պաշտոնավարման դադարեցման օրվա դրությամբ կազմել են ընդհանուր շուրջ 1մլն ՀՀ դրամ։

Հայտարարագրման ենթակա նշված անշարժ գույքերի և դրամական միջոցների վերաբերյալ տվյալները թաքցնելը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով, այն է՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքով գույքերի չհայտարարագրմանը։

Նշված հանցավոր արարքները կատարելու համար Հ.Դ.-ին և Ա.Դ.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2021թ ապրիլի 28-ին քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Լրահոս
0